Աշխատանք դասարանում
1. Նախադասության մնջ ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր գոյականների հոլովական ձևերով:
Շատ էր պատմում իր ճամփորդությունից, նավում իր հետ ընկերացած տղաներից:
Անընդհատ խոսում է իր որդուց և դուստրերից:
Իր բույնը հյուսել էր մեր բակի ծառին:
Ամառը չէր կարողանում տան մեջ մնալ, քնում էր կտուրին` աստղազարդ երկնքի տակ:Ամայի դաշտում քարե երկու սյուն էր կանգնեցված:
Խավարում մի երկու ցոլք էր երևում միայն:
Պառկեց դեզին, ու չորացած ծաղիկների խառը բույրերը նորից հուշեր արթնացրին:
Նրան քո իսկ հրամանով պիտի կախեին, եթե չփախչեր:
այդ երկրի օրենքիով` իր սենյակից կամ մեքենայից դուրս եկած օտարականը պիտի հագնված լինի տեղացիների նման:
2. Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:
Մի օր Զևսի գլուխը սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդուն ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխը ու ինքը ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոսը կացինը տարավըբերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխը: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենասը Պալաս հզոր դիցուհին: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահանն ու նիզակը ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչը որոտաց ու ցնցեց Օլիմպոսը: Աթենասը սկսեց հովանավորել Հունաստանի հերոսներին, պահպանել քաղաքները ու ամրոցները: