Երկրաչափության այն բաժինը, որը ուսումնասիրում է պատկերների հատկությունները տարածության մեջ, կոչվում է տարածաչափություն: Այն պատկերը, որի ոչ բոլոր կետերն են ընկած միևնույն հարթության մեջ, կոչվում է տարածական պատկեր:
Զուգահեռանիստի սահմանումն ու հատկությունները.
Զուգահեռանիստ կոչվում է այն բազմանիսը, որի բոլոր 6 նիստերը զուգահեռագծեր են:
Բազմանկյունները, որոնցից կազմված է բազմանիստի մակերևույթը, կոչվում են նիստեր: Նիստերի կողմերը կոչվում են բազմանիստի կողեր: Կողերի ծայրակետերը կոչվում են բազմանիստի գագաթներ:
Զուգահեռանիստն ունի 6 նիստ, 8 գագաթ և 12 կող:
Զուգահեռանիստի ընդհանուր կող ունեցող նիստերը կոչվում են կից, իսկ ընդհանուր կողեր չունեցող նիստերը՝ հանդիպակաց:
Զուգահեռանիստի հիմքեր անվանում են նրա որևէ երկու հանդիպակաց նիստերը, իսկ մնացած նիստերը՝ կողմնային նիստեր:
Հիմքերին չպատկանող կողերը կոչվում են զուգահեռանիստի կողմնային կողեր:
Նույն նիստում չգտնվող երկու գագաթները միացնող հատվածը կոչվում է զուգահեռագծի անկյունագիծ:
Գոյություն ունեն զուգահեռանիստերի երկու տեսակ՝
— ուղիղ,
— թեք:
Ուղիղ զուգահեռանիստերի կողմնային նիստերը ուղղանկյուններ են:
Թեք զուգահեռանիստի կողմնային նիստերը զուգահեռագծեր են:
Ուղիղ զուգահեռանիստը, որի հիմքերը ևս ուղղանկյուններ են, կոչվում է ուղղանկյունանիստ:
Այն ուղղանկյունանիստը, որի բոլոր կողերը հավասար են, կոչվում է խորանարդ:
Զուգահեռանիստի հատկությունները:
— Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար:
— Զուգահեռանիստի բոլոր չորս անկյունագծերը հատվում են միևնույն կետում և այդ կետում կիսվում են:
— Ուղիղ զուգահեռանիստերի կողմնային նիստերը ուղղանկյուններ են:
Առաջադրանքներ․
2)48:12=4