Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ։
Ընտանիքը դա հասարակության հիմքն է։ Մարդը ոչ միայ ծնվում է և ֆիզիկապես այնտեղ ապրում և հասունանում, այլ նրա մեջ սկսվում է ձևավորվել անձի անհատականությունը։ Երեխան սկսում է կթրվել և դաստիրակություն ստանալ ընտանիքի կողմից։ Անգամ եթե երեխան ընտանիք չի ունենում, մեծանում է մանկատանը, միևնույն է նա այդ ամենը ստանում է։
Ընտանիքի շնորհիվ երեխան սովորում է ամեն ինչ։ Սկզբում սովորում է բառեր արտասանել իր լեզվով, հետո քայլել, ուտել։ Իսկ հետո ավելի մեծանալով սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում շփվել, ինչը կարող է նրան վնասել, ինչից կարող է օգտվել, ոնց օգնել մարդկանց։
Ընտանիքը պետք է երեխային սովորեցնի մարդկային զգացմունքների մասին, օրինակ՝ որ պետք չէ բոլորի հանդեպ չարացած լինել, պետք է օգնել ընկերներին և այլն։