Բուրգի մասին դուք նախնական տեղեկություններ ունեք: Հին աշխարհի յոթ հրաշալիքներից են Եգիպտական բուրգերը:

Բուրգն այն բազմանիստն է, որի նիստերից մեկը բազմանկյուն է, իսկ մյուս բոլոր նիստերն ընդհանուր գագաթով եռանկյուններ են:

Բազմանկյունը կոչվում է բուրգի հիմք, իսկ նույն գագաթով եռանկյունները՝ կողմնային նիստեր: Բուրգի գագաթից հիմքի հարթությանն իջեցված ուղղահայացը կոչվում է բուրգի բարձրություն:
Եթե բուրգի հիմքը n-անկյուն բազմանկյուն է, ապա բուրգն անվանում են n-անկյուն բուրգ:
n-անկյուն բուրգն ունի 2n կող, որոնցից n-ը հիմքի կողերն են, իսկ n-ը՝ կողմնային կողերը:
n-անկյուն բուրգն ունի n+1 նիստ, որոնցից 1-ը հիմքն է, իսկ n-ը՝ կողմնային նիստերը:
n-անկյուն բուրգն ունի n+1 գագաթ, որոնցից 1-ը բուրգի գագաթն է, իսկ n-ը՝ հիմքի գագաթներն են:
Առաջադրանքներ․
1)Բերված մարմիններից ո՞րն է բուրգը:
ա)

բ)

գ)

դ)

ե)+

զ)

2)Քանի՞ նիստ ունի իննանկյուն բուրգը:-10 նիստ ունը
3)Գտեք 8-անկյուն բուրգի կողերի, նիստերի և գագաթների թվերը։-կող-16,նիստ-89,գագաթ-9
4)Գտիր 45-անկյուն բուրգի կողերի թիվը:-90 կող
5)Ինչպե՞ս է կոչվում բուրգը, եթե այն ունի՝
ա)13 նիստ-12 անկյուն
բ)10 գագաթ-9շ անկյունն
գ)12 կող-6 անկյուն
6)Կարո՞ղ է լինել այնպիսի բուրգ, որն ունի՝
ա)9 նիստ
բ)9 կող
ոչ
7)Քառանկյուն բուրգի հիմքը 64 սմ պարագծով քառակուսի է, իսկ կողմնային նիստերը հավասարակողմ եռանկյուններ են։Գտեք բուրգի կողմնային կողերը։
64:4=16