Պրիզմա կոչվում է այն բազմանիստը, որի երկու նիստերը զուգահեռ հարթություններում ընկած հավասար բազմանկյուններ են, իսկ մնացած նիստերը զուգահեռագծեր են:
Զուգահեռ հարթություններում գտնվող հավասար նիստերը կոչվում են պրիզմայի հիմքեր, իսկ մնացած նիստերը՝ կողմնային նիստեր:
Հիմքերից կախված պրիզմաները լինում են եռանկյուն՝
քառանկյուն՝
վեցանկյուն և այլն
Եթե պրիզմայի կողմնային կողերը ուղղահայաց են հիմքերին, ապա այն կոչվում է ուղիղ պրիզմա: Այդպիսին են վերևի նկարներում ցուցադրված բոլոր պրիզմաները:
Հակառակ դեպքում, երբ կողմնային կողերը ուղղահայաց չեն հիմքերին, պրիզման կոչվում է թեք:
Պրիզման կոչվում է կանոնավոր, եթե նրա հիմքերը կանոնավոր բազմանկյուններ են:
n-անկյուն պրիզման ունի 3n կող, 2n գագաթ, n+2 նիստ, ընդ որում՝ նիստերից 2-ը հիմքերն են, իսկ n-ը՝ կողմնային նիստերը։
Առաջադրանքներ․
1)Քանի՞ նիստ ունի յոթանկյուն պրիզման:
9 նիստ
2)Գտեք վեցանկյուն պրիզմայի կողերի, գագաթների, նիստերի թվերը:
կող-18
գագաթ-12
նիստ-8
3)Կարո՞ղ է պրիզմայի կողերի թիվը լինել՝
ա) 13+
բ) 14
գ) 18+
4)Ի՞նչ բազմանկյուն է պրիզմայի հիմքը, եթե պրիզման ունի
ա) 18 կող-վեցանկյուն պրիզմա
բ) 24 կող-ութանկյուն պրիզմա
գ) 9 նիստ-եռանկյուն պրիզմա
5)Կարո՞ղ է պրիզմայի նիստերի թիվը լինել՝
ա) 13
բ) 14
գ) 18+
6)Պրիզմայի գագաթների և կողերի թվերի գումարը 30 է: Քանի՞ նիստ,կող և գագաթ ունի այդ պրիզման:
2n+3n=30
5n=30
30:5=6
n=6