պրիզմա

Պրիզմա կոչվում է այն բազմանիստը, որի երկու նիստերը զուգահեռ հարթություններում ընկած հավասար բազմանկյուններ են, իսկ մնացած նիստերը զուգահեռագծեր են:

Զուգահեռ հարթություններում գտնվող հավասար նիստերը կոչվում են պրիզմայի հիմքեր, իսկ մնացած նիստերը՝ կողմնային նիստեր:

Հիմքերից կախված պրիզմաները լինում են եռանկյուն՝

trijstura prizma 1 - Copy.JPG

քառանկյուն՝

taisnstura prizma 1 - Copy.JPG
kubs.JPG

վեցանկյուն և այլն

se prizma bez diag.JPG

Եթե պրիզմայի կողմնային կողերը ուղղահայաց են հիմքերին, ապա այն կոչվում է ուղիղ պրիզմա: Այդպիսին են վերևի նկարներում ցուցադրված բոլոր պրիզմաները:

Հակառակ դեպքում, երբ կողմնային կողերը ուղղահայաց չեն հիմքերին, պրիզման կոչվում է թեք:

sl-½pa prizma - Copy.JPG

Պրիզման կոչվում է կանոնավոր, եթե նրա հիմքերը կանոնավոր բազմանկյուններ են:

n-անկյուն պրիզման ունի 3n կող, 2n գագաթ, n+2 նիստ, ընդ որում՝ նիստերից 2-ը հիմքերն են, իսկ n-ը՝ կողմնային նիստերը։

Առաջադրանքներ․

1)Քանի՞ նիստ ունի յոթանկյուն պրիզման:

9 նիստ

2)Գտեք վեցանկյուն պրիզմայի կողերի, գագաթների, նիստերի թվերը:

կող-18

գագաթ-12

նիստ-8

3)Կարո՞ղ է պրիզմայի կողերի թիվը լինել՝
ա) 13+
բ) 14
գ) 18+

4)Ի՞նչ բազմանկյուն է պրիզմայի հիմքը, եթե պրիզման ունի 
ա) 18 կող-վեցանկյուն պրիզմա
բ) 24 կող-ութանկյուն պրիզմա
գ) 9 նիստ-եռանկյուն պրիզմա

5)Կարո՞ղ է պրիզմայի նիստերի թիվը լինել՝
ա) 13
բ) 14
գ) 18+

6)Պրիզմայի գագաթների և կողերի թվերի գումարը 30 է: Քանի՞ նիստ,կող և գագաթ ունի այդ պրիզման:

2n+3n=30
5n=30

30:5=6

n=6

Оставьте комментарий