գործնական քերականնություն

1. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ (սնունդը) եղել է ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջ (գյուղին) խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:
Իր կյանքի բոլոր (տարիները) անցկացրել է նույն գյուղում:
Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր (բժիշկներն) (ասացինն), թե դա բացառիկ ու անհավանական դեպք է:
Քնաբեր դեղերից ոչ մեկը (չազդեց):
Քառասուն տարի է, որ իր բոլոր (գիշերնները) (նվիրել էր) իր անձի զարգացմանը:
Ամբողջ (գիշերը) կարդում է, գրում ու նկարում:
Այդ օրը ոչ մի (վթար) (չգրանցվեց):
Նոր մեքենան առայժմ ոչ մի (հաջողություն) չունի:
Ամբողջ (արձակուրդ) նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:

2. Պարզի՛րթե տրված դերանուններն ի´նչ սկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուր խմբին երեքչորս դերանուն ավելացրո՛ւ:

Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի:
Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, այստեղ:
Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը:

3. Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրի՛ր նա  կամ ինքը դերանունները:

Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը ինքը ստվերից էլ է վախենում:
Այդ վախկոտն ինքն իր ստվերից էլ է վախենում:
Որսորդն … հրացանն էր թփի տակ թողել:
Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր …հրացանն էր թփի տակ թողել:
Պապն … երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել:
Նա հյուրերին ողջունեց … իմացած բոլոր լեզուներով, բայց … կարծես թե նորից չհասկացան:
Գնչուն ասում էր, որ … ամբողջ աշխարհում ման է եկել:
Հայրը որդու մասին ասում էր, որ … իր տեսած ամենախելացի երիտասարդն է:
Որդուն ուղղված նամակում գրում էր, որ … հետաքրքրվողներին թող… ասի, որ…. շուտով գալու է:
Երգչի մասին ասում էր, որ … շատ վաղուց է ճանաչում, … իր մանկության ընկերն է եղել:
ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ … անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այստեղով … նավերն են անցել:

Оставить комментарий