Բացատրել ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:
Արժեք ասելով, ես հասկանում եմ մարդկային որակները։ Յուրաքանչյուր ոք կարևորում է տարբեր արժեքներ մարդու մեջ։ Մեկն ասում է, որ կարևորը ազնիվ, հարգալից լինելն է, իսկ մյուսը՝ բարի և օգնող։
Ընդհանրապես արժեքը դա մարդու համար ամենաթանկ բանն է։ Մենք բոլորս էլ ունենք մեզ համար ամենաթանկ բաները և այն համարում ենք արժեք։ Օրինակ՝ ամեն մեկս ծնվել ենք տարբեր մտածելակերպով ընտանիքներում և մեր ընտանիքի ստացած ամեն ինչը համարում ենք ամենաթանկը։ Այսինքն՝ ինչպես բոլոր տարբեր բաներում, այնպես էլ արժեք հասկացողության մեջ տարբեր կարծիք ունենք։ Իմ տեսանկյունով ինձ համար կարևորագույն արժեքը կարող է ուրիշի համար արժեքավոր չլինել, և այդպես բոլորի դեպքում։