ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

27.11.2024

Աշխատանք դասարանում 

1. Դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել): Ընկերըտ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
 Որսս իր ոտքով եկավ:
 Ծովափի բնակիչներըս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
 Ամենաուժեղ մարզիկըդ, հաղթանակով պիտի գաս:
 ծեր որսորդս  ու կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
 սիրտըդ քա՛ր է, քար:
 Ձեոքդ ընկնողին պրծում չկա:

2.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ  է նշանակում.

ա) ս-ն`ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր.
 բ) դ-ն` դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ձեր.

Երկրի բնակիչներս-մենք շատ  անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ:

դուք մեզ` երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում:
իմ Շուրջը ոչինչ չեմ նկատում:
ես Ինքս լճի ափին լինել շատ եմ սիրում:
Կենդանու հետքերն դու ինքդ կնկատես թաց գետնի վրա:
քո Աչքները լույս լինի:

3. Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Իր սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս նրանք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի բոլոր ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
ամբողջ աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած բոլոր նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

Կարդա՛

Դերանուններն ըստ կազմության լինում են պարզ (ես, այս, ուրիշ) և բաղադրյալ (այստեղ, ինչպես): Բաղադրյալ դերանուններից մի քանիսն ունեն հարադիր գրություն (մի քանի, ոչ որ և այլն):

Գոյականին փոխարինող դերանունները հոլովվում են հիմնականում գոյականների նման: Գոյականներից տարբեր կերպ են հոլովվում ես, դու, նա, ինքը, մենք, դուք, սա, դա, ով դերանունները:

Դերանունների գործածությունը խոսքն ազատում է կրկնություններից և խճողումներից:

Оставьте комментарий