1. Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):
կպչել- կպել է, հաչել — հաչել է (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):
Հանել Է, վանել Է, բարձրացնել Է, մանկանալ է, հենել է, վախենալ) մեռնե լ է, բռնել է, թռչել է, խաչել է, հառաչել է:
2. Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:
Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել:
Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է):
Գ. Զգացել (է), ծերացել (է), կպել (է), տեսել (Է է):
Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:
Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:
Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:
Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:
3. Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:
Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա (ամրացրեցիք) այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում (արածեցեցիր):
Հավերը (երկարեցին) վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:
Նա իր ձիուն (մեծացրեց) չամչով ու գարիով:
Ես հավանաբար (ձանձրացրել էի) ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն (թռցինք) արևկող անող թռչուններին: