Գլան կարելի է ստանալ՝ պտտելով AA1O1O ուղղանկյունը իր կողմերից որևէ մեկի, օրինակ՝ OO1-ի շուրջ: Նույն գլանը կարելի է ստանալ՝ պտտելով AA1B1B ուղղանկյունն իր հանդիպակաց կողմերի միջնակետերով անցնող OO1 ուղղի շուրջ:

OO1 ուղիղը կոչվում է գլանի առանցք, AA1-ը և BB1-ը՝ ծնորդներ: Գլանի H բարձրությունը հավասար է OO1=AA1=BB1 հատվածներից յուրաքանչյուրին:
Պտտման ընթացքում առաջացած երկու շրջանները կոչվում են գլանի հիմքեր:
Գլանի R=OA=OB շառավիղ կոչվում է նրա հիմքի շառավիղը:
Գլանի առանցքով անցնող հարթության և գլանի ընդհանուր մասը կոչվում է գլանի առանցքային հատույթ: Գլանի առանցքային հատույթը ուղղանկյուն է: Վերևի նկարում դա AA1B1B ուղղանկյունն է:
Առաջադրանքներ․
1)Գլանաձև բաժակը կիսով չափ լցված է թեյով։Գոլորշիանալուց հետո թեյի հետքը մնացել էր բաժակի պատերին։ Երկրաչափական ի՞նչ պատկեր է այդ հետքը։
շրջանագիծ:
2)Գլանի առանցքային հատույթը քառակուսի է։ Գտեք գլանի ծնորդի և շառավիղի երկարությունների հարաբերությունը։
2/1
3)Գլանի առանցքային հատույթը 40 սմ պարագծով մի ուղղանկյուն է, որի անկյունագծերը փոխուղղահայաց են։ Գտեք գլանի շառավիղը։
5
4)Գլանի առանցքային հատույթը մի ուղղանկյուն է, որի անկյունագիծը ծնորդ հանդիսացող կողմի հետ կազմում է 60o -ի անկյուն։ Գտեք այդ անկյունագիծը, եթե գլանի ծնորդի երկարությունը 6 սմ է։
12