Վահան Տերիան

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։

Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։

Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։

Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում:- Ոսկի, պայծառ, արյուն, վառ, գինի, պայծառ, փերուզ:

2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ՝ խո՞հը, թե՞ տրամադրությունը: -Իմ կարծիքով այս բանաստեղծությունը հեղինակի տղուր տրամադրության մասին էր, այստեղ մի հատված կար, որ ներկայացնում է իր տրամադրության մասին:

Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

3. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:

Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։

4.  Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝ բառե՞րը, հնագավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան: 

Իմ կարծիքով բանաստեղծության ռիթմը կաղված է հանգավորումից, և բանաստեղծությունում շատ հանդիպեցի <<ՙՙտեսա՚՚՚>> բառը իմ կարծիքով դա նույնպես ռիթմի հետ կապ ունի:

Տխրություն 

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

աննշմար-չնկատվող

նիրհող-

անուրջ-երազ

2. Դուրս գրի՛ր համեմատությունները:- Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

3. Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը: -Իմ կարծիքով ամենաշատը աղջիկը, բայց երեքնել իրենց չափով հարազատ են:

4. Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:

Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով:

5. Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:

Այստեղ տղուր տրամադրություն էր ավելի շատ հեղինակը ուզոմ է իր տղրության մասին արել:

6. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը: 

Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…


1. Բացատրի՛ր բառերը՝

աներևույթ-առանց երևույթ , առկայծել- Հազիվ վառվել, կարոտագին-կարոտով լցված, կարոտավառ- Կարոտից վառվող: 


2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ: 
3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված:Իմ կարծիքով բաաստեղծություն հեղինակը ցանկաննում է պատմել իր տրամադրությանն մասին, այս հատվածում նկարագրում է իր տրամադրության մասին:

 Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։


4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում: 
5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, ,  ,,Իջնում է հուշիկ,, : 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից կարդալ բանաստեղծությունները, մեկն ընտրությամբ սովորել անգիր։ Ընթերցածները ներկայացնել բլոգում՝ մեկնաբանությամբ։ 

Оставьте комментарий