Ինչ է ազատությունը
Հավանաբար չկա աշխարհում մեկը, որ հաճույքով չարտասանի ազատություն բառը։Պարտադիր չէ, որ դրանք խիստ պահանջներով կազմված սահ- մանումներ լինեն: Կարևորը, որ միտքը հասկանալի լինի:
Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։
Օրինակ.
Ազատությունն այն է, երբ ինձ ոչ ոք չի հարկադրում անել այն, ինչ ես չեմ ուզում կամ ազատությունը այն է, երբ ես անում եմ այն ինչ ես ուզում եմ։
2.Ազատություն տեսակները
Խոսքի ազատություն․ իրավունք արտահայտելու սեփական գաղափարն ու կարծիքը՝ առանց կառավարության արձագանքից, գրաքննությունից կամ սանկցիաներից վախենալու։
Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը:
Ստեղծագործական ազատություն։ Ըստ ստեղծագործական ազատության ՝ ստեղծագործ մարդն ունի իրավունք իր ցանկությամբ ընտրել ցանկացած թեմա և նկարագրություններ։
Կրոնի ազատությունը մարդու ցանանկացած կրոն դավանելու կամ ընդհանրապես ոչ մի կրոն չդավանելու իրավունքն է:
Քաղաքական ազատությունը բնութագրվում է որպես ճնշումներից կամ բռնությունից ազատ փոխհարաբերությունները։