fizika

Կարգի բերել բլոգները։Պատրաստ լինել  բանավոր հարցմանը։

Լաբ․աշխ․Թելավոր ճոճանակի տատանումների ուսումասիրում-ը բլոգում լինի պատրաստ վիճակում

Ծանոթանալ՝թեման.Մեխանիկական ալիքներ:Ալիքի երկարություն:Ալիքի տարածման արագություն:Սեյսմիկ ալիքներ:Ձայնային ալիքներ:Ձայնի բնութագրեր:Արձագանք:Ենթաձայն անդրաձայն:

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ ալիքներն են կոչվում պարբերական

2.Ինչպես է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը

3.Ո՞ր ալիքն են անվանում մենավոր:

4.Ինչպե՞ս կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  <<վազող>> մենավոր ալիքը

5.Ի՞նչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին

6.Բացատրել թե ինչպե՞ս է գոյանում առաձգական ալիքը

7․Ո՞ր ալիքներն են կոչվում լայնական:Բերել լայնական ալիքների օրինակներ

8.Ո՞ր ալիքներն են կոչվում երկայնական :Բերել օրինակներ:

9.Ինչպիսի՞ տատանումներ են կատարում միջավայրի մասնիկները,երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում:

10.Ո՞ր երևույթներն են հաստատում,որ ալիքը տարածվում է վերջավոր արագությամբ:

11.Մաթեմատիկորեն ինչպես է սահմանվում ալիքի տարածման արագությունը

12.Ի՞նչ է պարբերական ալիքի երկարություն:

13.Ինչպե՞ս է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության հետ:14.Ինչո՞վ է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը

Оставить комментарий