Ձոն մայրերին

  1. Դասարանում ստուգի՛ր և քննարկի՛ր նախորդ աշխատանքը:
  2. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ մայրիկիդ, հայ մայրերի, հայ կնոջ դերի մասին՝ օգտագործելով բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասություններ:

Հայ կնոջ դերը

Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պատմության լուռ, բայց հզոր հերոսուհին։ Նա պահել է տունը, սնել է սերունդը, պահպանել լեզուն ու հավատը, երբեմն էլ՝ զենքը ձեռքին կռվել հանուն հայրենիքի։ Անցյալի Սոսե Մայրիկն ու Զաբել Եսայանը այսօր մարմնավորվում են ուսուցչուհու, բժիշկի, գիտնականի ու մոր կերպարով։

Հայ կինը միաժամանակ սեր է և ուժ, խոնարհություն ու պայքար։ Նա հենարան է ընտանիքին, ճրագ՝ ազգին։ Եվ ինչքան էլ փոխվի աշխարհը, հայ կնոջ հոգևոր կոչումը մնում է անփոփոխ՝ ազգ պահել, սեր տարածել և ապագա կերտել։

Оставьте комментарий