ենթակաները, դուրս գրել ստորոգյալները, որոշել տեսակները՝ պարզ կամ բաղադրյալ։

Վայրի վարազի պես էր(բաղադրյալ) անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր(բաղադրյալ) նա՝ անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար(պարզ), կմռնչար(պարզ) այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում(պարզ) և որջերում մռռում(պարզ)։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել(պարզ), կամ օձի պես ծռմռատել(պարզ) Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ Էր(բաղադրյալ)։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում(պարզ) Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում(պարզ) Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում(պարզ), կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր(պարզ) շների հետևից, հրճվանքից ճչում(պարզ)։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր(բաղադրյալ)։

Առավոտը բացվում էր(պարզ), ձյունի վրա արյան շիթեր էին երևում(պարզ), այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր(պարզ) Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն(պարզ)։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս(պարզ) և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր(պարզ) տուն։ Եթե ճանապարհին տեսներ(պարզ) մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին(պարզ) նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել(պարզ)։

Նախադասության գլխավոր անդամներ, ենթակա

Դուրս գրել ենթակաները, նշել, թե ինչ խոսքի մասով են արտահայտված։

Լուսաբացի շողքը(գոյական) երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը(գոյական) զարթնեց, տրեխները հագավ:

Ասյայի մոտով անցնելիս նա(դեր անուն) տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը(գոյական) մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան(գոյական), թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:

Կովը(գոյական) շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը(գոյական) օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը(գոյական) թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան(գոյական) էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա(դեր անուն) ծիծաղում էր, երբ հորթը(գոյական) դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:

Оставить комментарий