Ամն

  1. Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը: Աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է այն ծովային ուղիներով կապված է Եվրոպայի,Ասիայի և մյուս աշխարհամասերի հետ ։
  2. Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները: աշխարհագրական և բնական ռեսուրսները ,երկիրը հարուստ է նավթով ածուխով անտառներով հզոր քաղաքական և իրավական համակարգ զարգացած ենթակառուցվածք
  3. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները: Նյու Յորքի ագլոմերացիա Լոս Անջելեսի ագլոմերացիա Չիկագոյի Հյուսիսային Կալիֆորնիա։
  4. Ինչպես է ամենրիկացի ազգը:Ամերիկացի լինելը հիմնականում պայմանավորված է քաղաքացիական պատկանելիությամբ այլ ոչ միայն ազգությամբ ։

Իրանի հանրապետությունը

  1. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Իրանյի աշխարհագրական դիրքը:—Իրանի աշխարհագրական դիրքը աչքի է ընկնում իր տարածքով, որը ձգվում է, Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծովերը և Թուրքիայի և Իրաքի սահմամմերիվ մինչև Աֆղանստան ու Պակիստան։Իրանի մակերևույթն առավելապես լեռնային է։
  3. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:—Ելնելով իր աշխարհագրական դիրքից էներգետիկ պաշարներից և տարածաշրջանային քաղաքականությունից Իրանը մեծ դերակատարություն ունի այդ տարածաշրջանում։
  4. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:Դրանք են `տնտեսական , աշխարհագրական ժողովրդագրական և տեխնոլոգիական ոլորտները։ Զարգացման նախադրյալներից են բնական պաշարները, աշխարհագրական դիրքը։

08.05.2025

1․ Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։

Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները, վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բոբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով: Այո դա հին ու իմաստուն երկիր էր՝ աղքատ սակայն վեհ մի երկիր, որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ, անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։

Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հօդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք հայերս թողել էինք ու հեռացել, անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ: Հեցկլտոցը՝ աղեխարշ ճիչերը, սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղդում անակնկալ խորտակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անօրեն բռնակալն իր սուրը կաղկաղեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը և միլիոնավոր անբասիր սրտեր խողխողեց: Անթիվ երազներ իսպառ վերացան և անհամար հույսեր նվիրական եթերային ի վերև ելան։ Հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ անօրեն հաշվեհարդարից։

2․ Տրված ածանցով և բառերից ընտրված համապատասխան արմատներով կազմել 6 ածանցավոր բառ/ առանց երկրորդ ածանցի/։
Ական վերջածանցով

ա․ հնգական, գործական, հոգևորական, տարական, վարորդական, ուղղական, նախնական, նկարչական, բեռնական, ծխական, քարական, բանտական

բ․ Ազնվական, գոյական, պարբերական, ուղեգորգ, բախտական, պետական, կուսական, մշտական, ամսական, համայնական, տիպական, աշխարհական:

3․ Յուրաքանչյուր բառաշարքից ընտրել հոմանիշ բառերի վեց զույգ։

ա․Դալկանալ, երկմտել, ըմբոշխնել, ըմբոստանալ, կանխել, ընկրկել, ճաշակել, զիջել, սփրթնել կասկածել, թախանձել, ընդվզել, ներգծել, պաղատել:

զիջե-ընկրկել

ըմբոշխ- ճաշակել

ըմբոստանալ-ընդվզել

Դալկանալ,-սփրթնել

թախանձել, պաղատել

երկմտել, կասկածել,

բ․Մոլեգնել, խայտալ, զերծել, խոկալ, զայրանալ, ցանկանալ, եղծել, շնորհել, խուսափել թռչկոտել, ընծայել, ըղձալ, շրջանցել, խորհել:

շնորհել, ընծայել

Մոլեգնել, զայրանալ

խայտալ, թռչկոտել

խոկալ, խորհել:

ցանկանալ, ըղձալ

գ․ Աշխույժ, դաժան, լքյալ, վայրագ, մատղաշ, արի, դիվահար, կայտառ, նրբիրան, լկտի դեռահաս, լպիրշ, ցավագար, խիզախ:

լկտի լպիրշ

արի, խիզախ

վայրագ, դիվահար

Աշխույժ, կայտառ

մատղաշ, նրբիրան

դ․Թանձր, հինավուրց, բազում, միացյալ, խիտ, կատաղի, բերրի, անդորր, արգավանդ, խաղաղ, համաչափ, անթիվ, վայրագ, վաղնջական։

Թանձր, խիտ

հինավուրց, վաղնջական

բազում, անթիվ,

անդորր, , խաղաղ

վայրագ կատաղի

բերրի, արգավանդ

4․ Կազմել 6 բարդ բառ՝ սյունակներից ընտրելով մեկական արմատ։

Քաղցրալուր աներես
ատյան սեգ
պանծալի բերովի
լեզվագար դպրոց
թաթախել գիտուն
պաշտելի ցողիկ

5․ Կազմել մեկական բարդ բառ՝ վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները/ընդամենը 6 բառ/։

1.Նյութապաշտ-շինանյութ
մոտակա
դաշտավայր-ծաղկդաշտ
փետրազարդ
թռիչքաձև
հուսախաբ-լիահույս

2.Դիտակետ
աստիճանացույց
պատվոգիր
գնդակոծել
գթասիրտ
տիրապետություն

3. Խոսակցություն
անչափահաս
վառելահեղուկ
հարսնատես
շնչասպառ
նվիրագործել

4.Դիրքորոշում
պատկերասրահ
հավաքատեղի
ծննդավայր
անցաթուղթ
ոսկրախտ

Ես թերթում եմ ուղեգրությունների իմ տետրը և նրա էջերի արանքում գտնում եմ սուսամբարի երկու տերև՝ չոր ու գորշ, ինչպես հանգած մոխիր։ Կռանում եմ թղթի վրա, ռունգերս լայնանում են սուսամբարի հոտից, ու դողալով թերթում եմ տետրը… Հետո պատից վերցնում եմ ծամի նման պիրկ մտրակը։ Ես շոշափում եմ մտրակը, և Ցոլակը խելոք աչքերով նայում է ինձ. նայում է և հանդիմանում։ Ինչո՞ւ էիր մտրակում։ Մտրակը դառնում է սև օձ, որ զարկում էր ձիու ողորկ մարմնին։

Ես նորից եմ թերթում իմ տետրը, և սրտիս վրա իջնում է անդորրը։ Ցոլակը կայտառ վրնջում է, խաղացնում ականջները։ Անընդհատ բարձրանում ենք, անցնում առապար ու քարափ։ Քրտնած ձին մռութը կոխում է ջրերի սպիտակ փրփուրի մեջ և սանձերի երկաթների միջով խմում սառցահամ ջուրը։ Ինչքան վեր ենք բարձրանում, այնքան մոտ է արևը, և արևը խանձում է դեմք, զգեստ, ձեռք,– այնքան սառն են ջրերը, օդը ջինջ, և լսելի է ծաղիկների մեջ մոլորված մեղվի հանդարտ բզզոցը։

Ցոլակը վրնջում է և արագացնում քայլերը։ Ճանապարհը լայնանում է։ Ահա մի արտ՝ քարե պատով։ Նոսր հասկերը սկսվում են լեռան հովից։ Գյուղը մոտ է, ձին փռռացնում է ռունգերը և խայտալով կրծում սանձը։

Ճանապարհից վերև, բլուրի լանջին մեկը ջրում է մուգ–կանաչ առվույտը։ Ես լսում եմ, թե ինչպես առվի ավազի մեջ զրնգում է նրա ծանր բահը։ Իսկ երբ բարձրացնում է բահը, արևը լուսավորում է բահը և թվում է, թե ջրվորի ուսին բռնկված ջահ է։

– Սա՞ է Ձյանբերդի ճանապարհը…

Ջրվորը բացականչում է ոչ «հա», ոչ «հո»։ Հարցս կրկնում եմ։ Մարդը բահը խրում է առվի ավազի մեջ և գալիս է դեպի ինձ։ Ինչքան մոտենում է ջրվորը, այնքան ավելի բարձրահասակ է երևում։ Ես նայում եմ նրա բաց կրծքին. թվում է, թե նրա ձայնը պիտի խրոխտ թնդա։ Ջրվորը լայն ու ծանր ձեռքը մեկնում է ինձ, ասում է «մեր աչքուն» ու ձեռքը տանում դեպի ճակատը։

Ամենևին էլ խրոխտ չի նրա ձայնը, այլ բարակ ու քաղցր։ Ծերունի է, սպիտակ են ոչ միայն բեղերը և ունքերը, այլև կրծքի մազերը, որ հիշեցնում են խճճված մացառուտ։ Հարցս կրկնում եմ։ – Հա,– ասում է, – մըր գուղն ի… Իդա դար լե շրջվի…– ու գրպանից հանում է ծխախոտի քիսեն։ Առաջարկում եմ գլանակ։ Նա ժպտում է, կարծես ուզում է ասել, որ բարակ գլանակը նուրբ է նրա համար, սակայն վերցնում է և դնում ականջի հետևը։ Ապա ոլորում է մատի չափ հաստ «ծգարան»։

– Յոնջան քո՞նն է։

Նա կուշտ ծխում է ծխախոտը, կուրծքն ուռչում է, չոր կաշվի նման ճռռում են թոքերը։ Ռունգերից և բերանից ծխի քուլաները բաց թողնելով, գլխով է անում։

– Վարկայության նախակահ բերեց հերու։ Անուշ բուս է։ Ինա կուտ (ցորեն) լե մեր է,– գլխով նշան է անում քարոտ սարալանջի կողմը, որտեղ կանաչին են տալիս ցորենի մանր արտերը։ Ես դժվարանում եմ որոշել նրա արտը, բայց գիտեմ, որ ջրվորը հեռվից ճանաչում է նույնիսկ իր արտի կարմիր պուտերը։

– Մըր թախտ կապած ենք գդալ ջրի… Մըր հողեր լե ցվրվուկ։ Է՛հ,» հացի տեղ արուն շատ կերանք։ Հիմա որ սերմ թալինք, սերմ վերունք, էլի գոհություն։

Նրա ուսից կախված է հարգի տոպրակը։ Տարվա այս ժամանակ նրան ինչի՞ է պետք հարդը և ինչո՞ւ է տոպրակը ուսից կախ։

Նա ինձ պատասխանում է, որ ինքը ջրբաժանն է, և գիշերները առուների ջրերն ինքն է բաշխում մանր և ցրված հողակտորների վրա։

– Իսկ հա՞րդը։

Հարդը ջրաչափն է։ Ջրբաժանը ոսկեգույն հարդը շաղ է տալիս առուների ջրերի վրա և որոշում հոսանքի արագությունը, ջրի ծավալը։

– Մուրո՛ո… Մու՜… րո՜ո,– վերևից լսվում է մի է զիլ ձայն,– ջուր խլսա՜վ։

– Տղա լաո՜ …

Ծերունին առավ բահը ու վազեց վերև, երևի ջրի բանդը։ Հետո ես և Ցոլակը շրջեցինք «դարը», իջանք ձորակը, նորից բարձրացանք, և սարահարթի վրա երևաց լեռնային գյուղը՝ առանց ծառերի, առանց այգիների, օղակված կանաչ մարգագետիններով և բաց առուներով, որոնց ջրերը արևամուտին վարարում են, կեսգիշերին աղմկում խոր ձորերում, իսկ երբ արևը զարթնում է, լռում են՝ լեռան սառույցներից իջնող այդ առուները։

Սպիտակ եզան հետ մտանք բակը։ Եզը գնաց դեպի միակ դուռը, որի ճակատին փակցրած էր աղբ, աղբի վրա՝ ձվերի ներկած կճեպներից խաչ։ Եզը միակ դռնից ներս մտավ, և մենք՝ նրա հետևից։ Գնացինք մութ միջանցքով, ապա մի դուռ բացվեց դեպի ձախ, մթնի մեջ կորավ սպիտակ եզը, նրա հետևից՝ իմ հոգնած ձին, որ լեռների մաքուր օդից հետո անախորժությամբ էր շնչում գոմի կծու հոտը։

Հետո միջանցքի աջ կողմը նույն հանգով երգեց մի այլ դուռ, և բոցերի լույսով, մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով մի աղջիկ, Ազնոն, դուստրը իմ վաղեմի ծանոթի, որի տանը գիշերելու էինք ես և իմ ձին։

Ազնո, Ազնիվ… Երբ հիմա թերթում եմ իմ ուղեգրությունների տետրը, որի էջերի արանքում գտնում եմ չորացած ծաղիկներ և սուսամբարի տերևներ, ես երկա՜ր, երկար նայում եմ դաշտային թիթեռնիկի թևին, որի ոսկեփոշին փայլում է, ինչպես այն օրը, երբ մարգագետնի վրա թիթեռը քամում էր ջրախոտի ծաղիկները։ Թիթեռնիկի թևի վրա ես կարդամ եմ՝ «Ազնո»… Եվ մտածում եմ, որ Ազնոն հիմա դպրոց է գնում և կտուրների վրա ջինջ ձայնով այլևս չի երգում.

Քանց լուսին ամպի տակով,
Դու ջուր կերթաս ջուխտ դորակով։

Եվ այլևս չի պատասխանի այնպես, ինչպես այն օրը, երբ միասին նստել էինք իրենց բարձր կտուրին, և լեռան միամիտ աղջիկը պատասխանում էր իմ հարցերին.

– Ազնո, կինո տեսե՞լ ես։

– Հաբա օրի չըմ տեսե. շուր մը զարկեր է պատ, կցուցե ձի, աղջիկ, օրիորդ, կարտոֆել։

– Կարմիր Բանակ լսե՞լ ես։

– Կարմիր Բանակ շուր է, քցեր են դրոշակի վրա։

– Ազնո, աստված կա՞։

– Հաբա, Աստված կանաչ ճնճղուկ է։

– Հապա երկի՞նքը։

– Երկինքը զինջիլով կապուկ է եզան կոտոշին։

– Ազնո, որ մեծանաս ի՞նչ ես դառնալու։

– Կեղնիմ օրիորդ։

Ազնո, Ազնիվ…

Բոց էր բարձրանում խոր թոնրից, գվվում էր օդը սնդուի խողովակների մեջ, և թվում էր, թե գվվում էր գետինը բոցերի ուժից, մխի սև քուլաներից, որ հրեղեն սյունի հետ գալարվելով՝ ձգվում էր մինչև լեռնային երկնքի սառն աստղերը։

Իմ վաղեմի ծանոթը կրակի մոտ պատմում էր ջրի և ջրբաժանության, քարոտ հողերի և հանդերի մասին։

– Ինչ եղեր է չեղեր է, գացեր է։ Եղանք գոմշու կոտոշ, կպանք զիրար։ Սև թոն եկավ, արուն առուն ելավ։ Մըր փողպատ ազատինք Մոտկանա երկրեն, մըր Տալվորիկի հուղերեն։ Ախ ու փախ, գիշեր ցերեկ չփլախ, սոված, ռութ ։ Լենինի լույս մեզ ազատության տվեց։ Մենակ մըր սահման նեղ է, շնորհիվ սահմանի նեղության, ժողովուրդ կնեղվի։ Մըր հողերի սահման ղըռ քար է։ Ժողովուրդի նեղության քարից է։ Մըր հողին լե կառավարության, մըր ջան լե…

Նա հույս ուներ, որ Ձյանբերդի քար ու քարափ կանաչով կպատեն, լեռան գագաթին, սառույցների տակ կկառուցեն ջրամբարներ և լեռնային լճակներ, և այլևս գիշերները ձորերով անպտուղ չեն հոսի սառույցների ջրերը։

Նա պատմում էր, որ գյուղի երկու թայֆաները՝ «բարակ» և «հաստ» թայֆան հետզհետե հաշտվում են, առաջանում է նոր սերունդ, որն իրեն չի համարում ոչ Մոտկանա երկրից և ոչ Տալվորիկից, այլ Ձյանբերդից։ Եվ որ ինքը և իրեն հասակակից մարդիկ դեռ հիշում են իրենց ձորերը և դուրանը, որտեղ խոտը բարձրանում էր մինչև կովի կուրծը, այնպես որ կովերը հորթ էին բերում խոտերի միջին, և կովի հետքով գտնում էին հորթին՝ խոտերի մեջ նստած։

– Երեկ ամպ էր, էսօր՝ պարզ արև…

Իմ ծանոթը պատմեց այնպիսի բաներ լեռների մարդկանց մասին, որ այժմ էլ, երբ թերթում եմ իմ տետրը, սիրտս լցվում է կսկիծով և դառնությամբ։ Նրա սերունդը տեսել է և՛ հուր, և՛ պատերազմ, և՛ ջարդ, և՛ գաղթ։ Երբ նրանց քշում էին հարավ, խփում էին և՛ հարավից, և՛ հյուսիսից։ Հրդեհվում էր մի անտառ, և նրանք եղնիկների խմբերի նման, այրվող ծառերի միջից, եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։ Նրանց քշել են արևմուտք, ապա ձիերի գլուխը դարձրել են հյուսիս և բնակություն հաստատել այս բարձր լեռան վրա։

Իմ ծանոթը պատմում էր, որ Ձյանբերդում ես կտեսնեմ շատ խաչեր՝ դռան ճակատին, եզների եղջյուրներից կախ, կավե կարասների վրա, թոնրի շրթունքներին, նույնիսկ այն խրտվիլակների կրծքին, որոնց ցցում են արտերում՝ ճնճղուկների դեմ։ Որ Ձյանբերդում ապրում է մունջ Սևդոն, որը հագնում է մազեղեն կոշիկ՝ «խարուկ», ինչպես Մոտկանա երկրում, որն «իր բերնին նալ է զարկեր և չի խոսում նրանց հետ, որոնք Մոտկանից չեն։

Ձյանբերդում միայն մի մարդ կա, որի առաջ խոնարհվում է համառ Սևդոն։ Այդ մարդը Հազրոն է, ինչպես անվանեց իմ ծանոթը՝ լեռան գյուղերի ամենալավ մարդը։

Բայց մեր զրույցը խանգարվեց, որովհետև լսվեց ոչխարների մայունի աղմուկը, Ազնոն տեղից թռավ, դուրս թռավ, դուրս եկան և մյուսները, նրանց հետ՝ ես:

Լեռներից գյուղի վրա իջնում էին այծերի ու ոչխարների հոտերը: Ի՜նչ աշխույժ աղմուկ էր, ինչպիսի՜ զվարթություն, կանչեր, շան կաղկանձ, պղնձե կովկիթների զրնգոց, բառաչ, մայուն և հովիվների սուլոցներ: Կարծես ավար էին բերում գյուղ, և կին, աղջիկ, երեխա ու տղամարդ փողոցներից դեպի բակերն էին քշում այծ, ոչխար, հորթ:

Իմ ծանոթի բարձր կտուրից ես նայում էի Ձյանբերդին, Արարատյան դաշտին, որտեղ կանաչներով շրջապատված գյուղերը հետզհետե սուզվում էին երեկոյան մութի մեջ, և ավելի պայծառանում էին քաղաքների կրակները:

Երբ հիշում եմ այդ երեկոն, քաղաքների կրակները և դաշտի վրա իջնող գիշերը, Ձյանբերդի ներքևի կտուրի վրա տեսնում եմ մի մարդու, թիկունքը դեպի ինձ, դեպի լեռան գագաթը, երեսը դաշտի կողմը, և լսում եմ լեռան գյուղերի ամենալավ մարդու նվագը:

Նրա հայրենիքը եղել է քարոտ Սասունը, այդ խուլ երկրի ամենախուլ անկյունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր և լեռների գագաթները՝ ապառաժներ: Տաք կիրճերում, լեռնային վտակների ափերին, կանաչում էր վայրի խաղողը, և նրա որթը մագլցում էր պղնձագույն ժայռերի վրա: Աճում էր և վայրի հոնը, երբեմն թուզը: Իսկ բարձրերում, որտեղ քարափների վրա ցրված էին նրանց աղքատ գյուղակները, ցանում էին կորեկ և վաղահաս ցորեն: Երբ հասնում է կորեկը, ձորերից բարձրանում էին գազանները: Մարդիկ արտերի եզրին խարույկ էին վառում, որպեսզի արջերը չտրորեն կորեկը:

Նրա մանկությունը խաղացել է այդ քարափների վրա: Ինչպես Ֆավն, այդ պատանին փող է նվագել քարանձավների ստվերում, և նրա պարզ երգերին արձագանքել են ձորերը: Երբեմն կարկուտն է ջարդել նրան, երբեմն քարերն են քերծել դեմքը, ցուրտը և արևը խանձել են նրա կուրծքը, ինչպես լեռան լանջը: Նա կռվել է գազանների հետ, և նրանց հետ, որոնք հրացանների կրակոցների աղմուկով քշում էին նախիրը, ոչխարը, առևանգում կին ու երեխա:

Թվում էր, թե մինչև մահ կապրի այդ ժայռերի վրա, ինչպես իր պապերը, կցանի կորեկ, աշնանը կիջնի ձորերը, կհավաքի միրգ և ցախ, ձմեռը կլսի հին զրույցները՝ Ձենով Օհանի, Մսրա Մելիքի և Թլոր Մանուկի մասին:

Բայց պայթեց պատերազմը, եղավ զորաժողով, բռնություններ, հրդեհեցին դաշտի գյուղերը, հրդեհաձիգները ձորերով բարձրացան մինչև լեռների գագաթները, մինչև նրանց խեղճ խրճիթները, հրացանները որոտացին, և շողացին սրեր, ամպերի փոխարեն քարափների վրա նստեց այրվող գյուղերի մուխը: Բոցը հասավ դեղնած արտերին, կրակը լափեց և՛ սերմ, և՛ սերմնացան:

Հազրոն առավ իր կնոջն ու աղջկան և ծերպերով, քարայծի արահետներով անցավ լեռից-լեռ, քարանձավից-քարանձավ, կերավ ընդեղեն և ալոճ, և մասուր, ապա հոգնած, ահը աչքերի մեջ գնաց հարավի կողմը, գնաց մերթ իբրև քուրդ հովիվ, մերթ իբրև քաղցած գայլ և հասավ անծանոթ մի աշխարհ, որտեղ ոչ լեռներ կային ոչ լեռնային լույս աղբյուրներ: Շոգ հարթավայր էր, պղտոր դեղին գետերով, որոնց ջրերի մեջ չէին երևում այն կապույտ առվակներըմ որ իջնում էին իրենց լեռների սառույցներից:

Նա հանեց ծիրանի փողը, այն կարմրավուն սրինգը, որի վրա նվագել էր կապույտ լեռների երգերը, և նրա մատներր խաղացին ծիրանի փողի վրա։ Հազրոն շոգից խանձված շրթունքներով գրկեց փողի բերանը, ինչպես Լեռնային գյուղերում ջուր են խմում կավե դորակներից։ Ջրի նման գլգլում էր նրա նվագը, լեռների երգը՝ շոգ հարթավայրում։

Լաց լացեց կինը, փոքրիկ աղջիկը քնեց մոր ծնկների վրա, լացեց և Հազրոն, հետո թեթևություն իջավ սրտի վրա, ինչպես կապույտ ամպը նստում էր Մարութա բարձր սարին։

Ապա սրբեց արցունքը, ուսն առավ աղջկան, առաջ՝ կնոջն և ետ նայեց։ Փոշի էր նստել հեռվի լեռների վրա, և չէին երևում իրենց բարձր լեռները։

Հազրոն ասավ կնոջը.

Էսօր դուման[14] է մեր լեռան վրա, վաղը նորից արև կծագի;

Բռնեցին մի ճանապարհ, մոլորվեցին հազար ճանապարհներում, հետո, երբ արդեն սպիտակ մազեր կային նրա գլխին, Հազրոյի քոչը ելավ այս բարձր լեռը։* * *

Հանդարտվում էր գյուղի երեկոյան աղմուկը։

Լեռան սպիտակ սառույցները լույս էին տալիս։ Մարգագետինները ծխում էին դաղձի բույր։ Բարակ լուսինը դողդողում էր, և նրա լույսի տակ եզների շողիքը[15] օրորվում էր արծաթյա օղակների նման։ Դադրած եզները ննջում էին, և լուսնի տակ նրանք նման էին մարմարե արձանների։

Ներքևի կտուրի վրա հավաքվել են գյուղի հոգնած մշակները։ Երեկոյան մութի մեջ նրանք ավելի հաղթամարմին են, ինչպես գեր եզները։

Ես բարձրանում եմ կտուրը։

Այնտեղ չորս փոքրիկ աղջիկներ կան և մի տղա։ Մի բարձրահասակ մարդ զբաղվում է նրանց հետ։ Աղջիկները հարձակվում են փոքրիկ տղայի վրա, իսկ տղան հրում է նրանց, ապա իրար են խառնվում և գլորվում կտուրի վրա։ Բարձրահասակ մարդր քրքջում է, մյուսների խոսակցությունը դադարում է, և լեռնեցու բոց աչքերով նրանք նայում են երեխաների կռվին։ Ցավից ճչում է մի աղջիկ և վազում կտուրի վրա նստածներից մեկի, ըստ երևույթին հոր, գիրկը։ Հայրը ծիծաղում է.

– Հաբա աղջիկ, գռիվ տփոնք է։

Բարձրահասակ մարդը բաժանում է մյուսներին, գրկում է տղային, որ կորյունի նման կռվում էր հասակակից երեք աղջիկների հետ։

– Բաբեն ղուրբան, հերիք,– ասում է մարդը։ Իսկ տղան նրա գրկի մեջ թպրտում է, կարծես հիմա պիտի թռնի շիվար աղջիկների վրա։

Մեկը աղջիկներին պատվիրում է տուն գնալ, և նրանք փայտե սանդուղքով իջնում են ցած։

Տիրում է լռություն։ Միայն բարձրահասակ մարդը զվարթ քրքիջով հանգստացնում է տղային.

– Բաբեն ղուրբան, չէ՞ աղջիկ լե մեղք է…

– Մինչև էնի չզարկեր, ես լե չզարկի,– բողոքում է տղան։

– Հազրո՛,– կանչում է նստած ստվերներից մեկը,– չալե՜ս։

Ուրեմն այս բարձրահասակ մարդն է Հազրոն, որի մասին պատմել էր ինձ իմ վաղեմի ծանոթը։