ուղղի հավասարում

(x — x1)/(x2 — x1) = (y — y1)/(y2 — y1)

ax + by + c = 0 

1)Գտե՛ք 3x — 4y + 5 = 0 ուղղի և կոորդինատային առանցքների հատման կետերի կոորդինատները:

x=5/3

y=5/4

2)Գտե՛ք 2x — 3y + 1 = 0 և 3x + y — 4 = 0 ուղիղների հատման կետի կոորդինատները:

x=1/2

y=1/3

3)Գրե՛ք A(1; 3), B(2; -3) կետերով անցնող ուղղի հավասարումը:

4)Գծագրեք այն ուղիղը, որը տրված է հետևյալ հավասարումով.

ա) y = 3

բ) x = — 2

գ) x — 2y = 0

դ) 3x — y + 1 = 0

5)Գրե՛ք A(4; 6), B(-4; 0), C(-1; −4) գագաթներով ABC եռանկյան CM միջնագիծն ընդգրկող ուղղի հավասարումը:

6)Գրեք M(4; 0), N(12; — 2), K(6; 8) գագաթներով MNK եռանկյան MK կողմին զուգահեռ միջին գիծն ընդգրկող ուղղի հավասարումը:

1)m-ի փոխարեն գրե՛ք թիվ, որ ստացված քառակուսային եռանդամն ունենա մեկ նշանապահպանման միջակայք.
ա) x2 + 5x + m

D=b2-4ac=25-4x1xm<0
25-4m<-254m<-25
4m<25m>25/4=6.25


բ) — 2x2+ 15x — m

D=b2-4ac=4-15xm<0


գ) 3x 2— 7x + m
դ) m * x2— 14x + 30
ե) m * x2 + 12x + 34
զ) m * x2 — 4x + 8

ԼՈՒԾՈՒՄ․ դ) Եթե քառակուսային եռանդամն ունի մեկ նշանապահպանման միջակայք, ուրեմն այդ միջակայքն է (−∞, + ∞): Դա հնարավոր է, երբ եռանդամն արմատ չունի, այսինքն՝ D < 0։ Ուրեմն՝ D = (- 14)2 — 4 * 30m < 0։ Լուծելով անհավասարումը՝ ստանում ենք m > 49/30: Օրինակ՝ m = 12 բավարարում է այս պայմանին

2)Հայտնի է, որ x2 + 6x + c քառակուսային եռանդամի տարբերիչը — 28 է։
ա)Կարո՞ղ է արդյոք նշված եռանդամն ընդունել բացասական արժեք:
բ) Գտեք c-ի արժեքը:
գ) Գտե՛ք x2 + 6x — c քառակուսային եռանդամի նշանապահպանման միջակայքերը:

3)Հայտնի է, որ 2x2 + 9x + c քառակուսային եռանդամի տարբերիչը – 63 է։
ա) Կարո՞ղ է արդյոք նշված եռանդամն ընդունել բացասական արժեք:
բ) Գտե՛ք c-ի արժեքը:
գ) Գտե՛ք 2x2 + 9x — c քառակուսային եռանդամի նշանապահպանման միջակայքերը:

4)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերը․
ա) (x — 3)2 * (x2 — 8x — 20)
բ) (2x — 1)3 * (4x2 — 7x + 3)
գ) (x + 5)5 * (x2 — 14x + 40)
դ) (x2 + 4x — 21) * (5x — 8)2
ե) (x2 — 4) * (x — 2)3
զ) (2x2 — 50) * (x + 5)6

5)Գտնել 18 և 24 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը։

6)Գտնել 49 և 56 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը։

7)Գտնել 60 և 80 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը։

գործնական քերականություն

Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն չկա.

ա. համբուրել, հանգուցալուծում, սրտամոտ, դերասանական

բ. կրավորական, կծվահամ, միջնադարյան, գործնական

գ. մշտավառ, շքահանդես, մրճաձուկ, վարկաբեկել

Продолжить чтение «գործնական քերականություն»

լաբ․ աշխ․

էլեկտրացույց։ էլեկտրական լիցքի բաժանելիություն

աշխ․ նպատակ․ ծանոթացում էլկտրացույցի հետ։ գործնականօրեն կատարենք փորձ լիցքի բաժանելիության մասը։

անհրաժեշտ սարքեր և նյութեր- 2 էլեկտրաչափ, մեկուսիչ բռնակ ունեցող հաղորդիչ ձող, ապակե էբունիտե ձող էր, ապակի ձող, բրդյա և մետաքսյա կտորներ։

ասխ․ ընդացք․ ծանոթացա էլեկտրացույցի կառուցվածքի հետ այն պատկացած է մետաղյա գնդից մետաղի շրջանակին ամրացված է մետաղե ձող որին ամրացված է այլումին է թեթև սլաք

արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած, կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:

-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:

-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…

-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Առաջադրանքներ։

  1. Կարդալ պատմվածքը։
  2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։
  3. Ինչպիսի» հակադրություններ կային պատմվածքում։
  4. Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները։

քռքկուսային եռանդամի նշանը

1)m-ի փոխարեն գրե՛ք թիվ, որ ստացված քառակուսային եռանդամն ունենա մեկ նշանապահպանման միջակայք.
ա) x2 + 5x + 4
բ) — 2x2+ 15x — 10
գ) 3x 2— 7x + -2
դ) 2 * x2— 14x + 30
ե) -3 * x2 + 12x + 34
զ) 5 * x2 — 4x + 8

ԼՈՒԾՈՒՄ․ դ) Եթե քառակուսային եռանդամն ունի մեկ նշանապահպանման միջակայք, ուրեմն այդ միջակայքն է (−∞, + ∞): Դա հնարավոր է, երբ եռանդամն արմատ չունի, այսինքն՝ D < 0։ Ուրեմն՝ D = (- 14)2 — 4 * 30m < 0։ Լուծելով անհավասարումը՝ ստանում ենք m > 49/30: Օրինակ՝ m = 12 բավարարում է այս պայմանին

2)Հայտնի է, որ x2 + 6x + c քառակուսային եռանդամի տարբերիչը — 28 է։
ա)Կարո՞ղ է արդյոք նշված եռանդամն ընդունել բացասական արժեք: այո կարող է
բ) Գտեք c-ի արժեքը: 21
գ) Գտե՛ք x2 + 6x — c քառակուսային եռանդամի նշանապահպանման միջակայքերը:

3)Հայտնի է, որ 2x2 + 9x + c քառակուսային եռանդամի տարբերիչը – 63 է։
ա) Կարո՞ղ է արդյոք նշված եռանդամն ընդունել բացասական արժեք: ոչ
բ) Գտե՛ք c-ի արժեքը:
գ) Գտե՛ք 2x2 + 9x — c քառակուսային եռանդամի նշանապահպանման միջակայքերը:

4)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերը․
ա) (x — 3)2 * (x2 — 8x — 20)
բ) (2x — 1)3 * (4x2 — 7x + 3)
գ) (x + 5)5 * (x2 — 14x + 40)
դ) (x2 + 4x — 21) * (5x — 8)2
ե) (x2 — 4) * (x — 2)3
զ) (2x2 — 50) * (x + 5)6

5)Գտնել 18 և 24 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը։ 1,2,3,6(4 հատ)

6)Գտնել 49 և 56 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը։ 1,7(2հատ)

7)Գտնել 60 և 80 թվերի ընդհանուր բաժանարարների քանակը։ 1,2,3,4,5,10,20(6հատ)

ուղղի հավասարումը

Տրված կոորդինատական համակարգում որևէ գծի հավասարում անվանում են x և y փոփոխականներով այն հավասարումը, որին բավարարում են այդ գծի ցանկացած կետի կոորդինատները, և ցանկացած կետ, որի կոորդինատները բավարարում են հավասարմանը, պատկանում է այդ գծին:

Ենթադրենք՝ Oxy կոորդինատային համակարգում տրված են A(x1; y1) և B(x2; y2) կետերը: Ինչպես գիտեք երկու կետերը միարժեք որոշում են դրանցով անցնող ուղիղը: A(x1; y1) և B(x2; y2) կետերով անցնող ուղիղը թող լինի l ուղիղը:

Երբ x2 հավասար չէ x1, y2 հավասար չէ y1, ապա x — x1 = k(x2 — x1) և y — y1 = k(y2 — y1) :

(x — x1)/(x2 — x1) = (y — y1)/(y2 — y1)

հավասարումը l ուղղի հավասարումն է։

Նշենք նաև, որ կոորդինատային հարթությունում ուղղի հավասարումը ax + by + c = 0 տեսքի հավասարում է, որտեղ a և b գործակիցները միաժամանակ զրո չեն:

Դիտարկենք հատուկ ուղիղներ:


1. Ուղիղը զուգահեռ է Oy առանցքին և անցնում է A(xA;0) կետով:

Այդ ուղղի հավասարումն է՝ x = xA: Մասնավորապես, Oy առանցքի հավասարումն է՝ x=0

2. Ուղիղը զուգահեռ է Ox առանցքին և անցնում է B(0;yB) կետով: Այդ ուղղի հավասարումն է՝ y=yB: Մասնավորապես, Ox առանցքի հավասարումն է՝ y=0։

Առաջադրանքներ․

1)Գրե՛ք կոորդինատների սկզբնակետով և M(3; 3) կետով անցնող ուղղի հավասարումը:

2)Գրե՛ք կոորդինատների սկզբնակետով և N(2; — 2) կետով անցնող ուղղի հավասարումը:

3)Գրեք այն ուղղի հավասարումը, որն անցնում է տրված երկու կետերով․

ա)A(1; −1) և B(-3; 2),

բ) C(2; 5) և D(5; 2),

գ) M(0; 1) և N(-4; -5):

4)Գտեք 4x + 3y — 6 = 0 և 2x + y — 4 = 0 ուղիղների հատման կետի կոորդինատները։

5)Սեպտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

գործնական քերականություն

Կետադրել նախադասության բազմակի անդամները:


Թե քաղաքներում թե գյուղերում թե հեռավոր շեներում իշխում էին պարսիկները: Անակնկալ մտնում էին տները գոմ ու մարագ պարտեզ ու հնձան պահանջում ոսկի արծաթ ուտելիք հարս ու աղջիկ: Մեծամեծ խմբերով մտնելով այգիները` ոչ այնքան ուտում, որքան ջարդում էին տրորում քանդում ավերում: Ամա- յություն չարագուշակ լռություն ահ ու սարսափ էր տիրում ամենուր:

Գուսաններն այժմ անցնում էին այգիների արանքով լքված փողոցներով, ուր չէր երևում ոչ մարդ ոչ կենդանի: Թվում էր, թե այս վայրերում կամ երբևէ ոչ ոք չէր ապրել կամ մի չար շունչ դաժանաբար քշել տարել էր ամենքին և ամեն ինչ:

Երիտասարդը նայում էր անթարթ ագահ աչքերով և մարդկային ոչ մի ստվեր չէր տեսնում ոչ սյունազարդ ճեմելիքում ոչ երկար սանդուղքի վրա, ու պալատը թվում էր լքված ու ամայի:

Անժիկը մտաբերում էր քաղաքը իրենց դպրոցը աշակերտական շարքերը կինոն տրամվայը ու էլի հազար ու մի պես-պես բաներ։

Նրա դեմքի անտարբեր արտահայտությունը աչքերի մեջ խաղացող թեթև արհամարհանքը կատաղեցնում հունից հանում էին Միքայելին, միաժամանակ ճնշում շփոթեցնում:

Չեմ հասկանում` ինչի համար եք այդ ասում. ես չեմ կարող ձեզ ոչ ատել ոչ արհամարհել:

Շուշանիկը մերթ կարմրում էր մերթ գունատվում մերթ ուզում էր քայլերն արագացնել և շուտ տուն հասնել:

Վարպետն ուզում էր իմանալ` ինչ հագուստներ ունի թագավորը ինչ սուր ինչպիսի թագ ինչպիսի արտաքին բնավորություն: Եվ թագավորի և թագուհու և նրանց որդիների մասին ամեն մանրուք հետաքրքրում էր վարպետին:

Այդ կոպիտ բիրտ գռեհիկ խանութպանը միայն ծեծով չի բավականանա. նա կծեծի կպատժի կնոջը կպատժի չարաչար:

Ինչո՞ւ սիրեց այդ կնոջը ինչո՞ւ չհասկացավ, որ մարդկային կյանքում ահա- գին դեր են խաղում ծագումը շրջանը ավանդույթներն ու սովորությունները:

Կետադրել տրոհվող որոշիչները։


Երիտասարդն իր առջև տեսավ ծանոթ միջնաբերդը վերից վար ծառաստանով շրջապատված և կանաչների մեջ կորած այգին ատամնավոր պարսպով ու բուրգերով գոտևորված:

Քիչ հետո երևաց Ավագ կամ, ինչպես կոչում էին, Վաղարշապատի դուռը զույգ աշտարակներով և բարձր բուրգերով, որոնց վրա ծածանվում էին պարսից դրոշներ բազմաթև արծվի զինանշանով:

Դեմ դիմաց կանգնած էր մի տղամարդ ծանոթ ժպիտով, ժամանակի ճեր- մակ փոշուց սպիտակած մազերով, բայց երիտասարդական առույգ կեցվածքով ու վեհատեսիլ:

Մերթընդմերթ նավթահանքերից լսվում էին ինչ-որ խշշյուններ. դա դեպի ամբարները հասնող նավթի ձայնն էր միօրինակ ու տաղտկալի:

Բեկին մոտեցավ մելիք Թուրինջը գեղջկական հագուստով գլխաբաց ու շփոթված:
Աղոթասրահ մտան երկու քահանա, մեկը տեր Սարգիսը միջահասակ նիհար մարմնով խորամանկ աչքերով հազիվ քառասուն տարեկան. մյուսը տեր Հովսեփը բարձրահասակ սպիտակամորուս բարի դեմքով ծերունի:

Քաղաքի սակավամարդ նրբանցքներից մեկով քայլում էր մի երիտա- սարդ ուսերից վար թափվող դարչնագույն զգեստով մուգ շագանակագույն մույկերով:

Երկար քայլելուց հետո վերջապես հասան մի լեռնահովիտ սառնորակ աղբյուրներով պաղ շնկշնկան քամիներով թափանցիկ օդով ու երփներանգ ծաղիկներով և որոշեցին այլևս չշարունակել ճամփան և ապրել երկրային այդ շքեղ դրախտում:

Սովորական շարադասությամբ որոշիչները դարձնել հետադաս, ապա համապատասխանաբար կետադրել:

Սամվելը, նայելով մոր արդուզարդին, ասաց.
-Բոլորը գեղեցիկ է, բոլորը հրաշալի է: Խոշոր ալմաստներով զարդարված այդ մահիկը կթափե քեզ վրա բոլոր բարիքները, իսկ այդ փայլփլուն տաշվածքներով, գունավոր շողարձակումներով ադամանդները մշտական ուրախություն կներշնչեն քեզ: Մեխակի ձևով այդ սիրուն թանան միշտ անուշահոտությամբ կհրապուրե քո հոտոտելիքը, իսկ կապույտի բոլոր գույներով նրբերանգված այդ փիրուզան կլիացնի քո արկղերը ոսկով և արծաթով: Բոլոր գույներով վառվող այդ ոսկյա գինդերը կպահպանեն քո լսելիքը անախորժ ձայներից, կանաչի ցոլցլուն գույներով կայծկլտացող այդ զմրուխտները միշտ ուրախալի լուրերով կզվարճացնեն քեզ:
Խորհրդավոր հուռութքներով շարված այդ մանյակը կկուրացնի օձի ու վիշապի աչքերը` քո անձը անխոցելի պահելով թունավոր զեռունների ու միջատների խայթոցներից: Դրա մեջ է բոլորին գայթակղեցնող քո թովիչ զորությունը: Օձերի նման ոլորված, թանկագին քարերով այդ ապարանջանները քո բազուկներին կտան հաջողություն, իսկ մարջանով և գույնզգույն հուլունքներով զարդարված այդ թևակապերը քեզ հեռու կպահեն չար աչքից ու պատահարից, դևերի, քաջքերի և աներևույթ ոգիների պատրանքներից: Կարմիր հակինթներով ակնազարդված այդ մատանին մարդկանց մոտ քեզ հաճելի կդարձնի, սուտակի քարերով ագուցված օղը կփարատի վշտերդ: Վարդագույն սուտակի քարերով դրվագված երրորդ մատանիդ կհալածի դևերին: Խայտաճամուկ օձաքարով չորրորդ մատանիդ կոչնչացնի թույների ներգործությունը, իսկ հակիկի դեղնագույն քարերով այդ հինգերորդ մատանիդ կոչնչացնի մարդկանց չար մտքերը:

Ըստ ՐԱՖՖՈՒ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավետիք Իսահակյան

Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի սաստկանում է նրա թափը, և ամենից ներքև գտնվողին ավելի ուժգին է հարվածում, քան ավելի վերև գտնվողին։ Հեռավոր Չինաստանում մեզանից շատ ժամանակ առաջ, մի կայսր է եղել։ Բոլոր մարդկանց պես նա էլ եկել ու գնացել է։ Բայց նրա մասին մնացել է այս զրույցը։

Ամառային մի օր կայսրն զբոսնում էր իր ապարանքի պարտեզում։ Զբոսնում էր՝ երջանիկ իր փառքով, իր երիտասարդ կյանքով, իր հզորությամբ։ Կայսրը զբոսնելով հասնում է պարտեզի պատշգամբին, որ բացված էր արքունիքի ընդարձակ  հրապարակի վրա։ Բարձրանում է պատշգամբը և նայում հրապարակին։ Արեգակի հուրը վառվել էր քարերի, հողերի վրա, ճառագայթների մի խուրձ ընկնում է կայսեր դեմքին, շիկացած ասեղի պես կիզում նրա դեմքն ու աչքերը։

-Ի՞նչ զարհուրելի տաք է,- ասում է կայսրը և ետ քաշվում։ Սակայն ուշադիր դիտում է հրապարակի վրայի անցուդարձը։ Ձիերը դժվարին ճիգով տանում են բեռնաբարձ սայլերը, շները լեզուները դուրս հանած, հևալով գնում են՝պատերին քսվելով։
Անցնում են մարդիկ, հանում են ծանր, սև գլխարկները, սրբում են քրտնած ճակատները։
«Գոնե այս ծանր գլխարկների փոխարեն թեթև, սպիտակ գլխարկներ դնեին…»։ Եվ հանկարծ կայսեր գլխում  լույս է ծագում։ Հրամայում է, որ իր առջևը գա  մեծ նախարարը։
-Դու չե՞ս տեսնում, որ իմ ժողովուրդը այրվում է այս ավանդական ծանր գլխարկների տակ։
— Այո՛, երկնքի՛ որդի, ճշմարիտ է։
-Ես կամենում եմ, որ վաղվանից ամեն մի չին իմ մեծ պետության մեջ հանի այդ ծանր, սև գլխարկները և սպիտակ, թեթև գլխարկ դնի։
Ապարանք է դառնում կայսրը ավելի գոհ ու երջանիկ, որ այսօր բարի ու օգտակար գործ կատարեց իր ժողովրդի համար։
Մեծ նախարարը մյուս օրը հրապարակում ողջ մայրաքաղաքի ժողովրդի առաջ կարդում է արքայական կամքի հրովարտակը ծանր, սև գլխարկները թեթև, սպիտակ գլխարկներով  փոխարինելու մասին։
Եվ հրամանանագիր է ուղարկում նահանգապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր, սև գլխարկներ կրելը և փոխարենը դնեն թեթև, սպիտակ գլխարկներ։
Իսկ նահանգապետերը հրամայում են քաղաքապետերին ու գավառապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր գլխարկներ կրելը։ Ընդդիմացողները տուգանքի ենթակա են։
Իրենց կարգին, քաղաքապետերը հրամայում են թաղապետերին, գավառապետերը՝ գյուղապետերին։
Իսկ թաղապետերն ու  գյուղապետերը խստիվ  հրամայում են, որ ամեն մարդ իսկույն կատարե կայսեր հրամանը, որ ուշացողները ծանր պատժի կենթարկվեն։
Երկնային մեծածավալ կայսրության բոլոր նահանգների մեջ  անհամար ոստիկանները եռանդով գործի էին անցել՝ հազարավոր քաղաքներում ու գյուղերում կիրառելով արքայական հրամանը։ Եվ օր օրի վրա ոստիկանների եռանդը աճում է՝ հին գլխարկ կրողներին ծեծում են ու ծանր տուգանքի ենթարկում, գավազաններով մեկդի են շպրտում հին գլխարկները և մերկ գլուխներին հարվածում։ Հեռավոր գավառներում հրամանն անմիջապես չկատարողներին լցնում էին բանտերը և շղթայի զարկում. ավելի հեռավոր վայրերում գլուխներն էին կտրում և ձողի ծայրին անցկացնում՝ սարսափ տարածելու համար…
Վերջապես կայսերական ապարանքի հաստաբեստ պատերը թափանցում  և կայսեր ականջին են հասնում շշուկով տարածված դաժան լուրերը։
Կայսրը սաստիկ զայրացած կանչում է մեծ նախարարին։
-Իրա՞վ են այդ չարաշշուկ լուրերը։
-Այո՛, իրավ են, երկնքի՛ արդարություն։
-Բայց մենք մի մարդասեր օրենք հրատարակեցինք, որ գլխարկները փոխեն, ոչ թե գլուխները կտրեն։
-Սակայն օրենքի ընթացքն այսպես է։ Եվ նրա այս բնական ընթացքի առաջ անզոր է թե՛ իմ, և թե՛ նույնիսկ Ձեր արքայական հզորությունը։

Կայսրը գլխիկոր մեկուսացավ իր առանձնասենյակում և իր մռայլ տրամադրությունը փարատելու համար այդ գիշեր ավելի թափով անձնատուր եղավ արքունիքի սովորական խրախճանքին։

Առաջադրանքներ։

1․Գրավոր վերլուծիր պատմվածքը և ցուց տուր հեղինակի հիմնական ասելիքը։
2․Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերն ու արտահայտությունները , գրիր դրանց իմաստները։
3․ Դո՛ւրս գրիր հնգական գոյական։ Որոշի՛ր գոյականների թիվը, հոլովը, նախադասության մեջ ունեցած պաշտոնը։

պատերը, գավազաններով, քաղաքապետերը, թաղապետ, ժողովուրդին։
4․ Դո՛ւրս գրիր պատմվածքի ածականները, որոշի՛ր տեսակները և կազմությունը։