աշխատանք դասարանում

Մաս 1-ին

  1. -Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ,- ասաց Բենը Էմմային, — եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ:
  2. -Նվագել գիտե՞ս,- հարցրեց Էմման:
  3. -Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում:
  4. Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին: 5. Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է արդյոք երբևէ հասկանալ նրան:
  5. Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին: 7. «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել,- ենթադրեց Էմ- ման,- ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելիս կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս մտովի նորից վերապրում է այն»:

+

  • -Նվագել գիտե՞ս,- դարձյալ հարցրեց Էմման:
  • -Ո՛չ, չգիտե՛մ,- ասաց նա:
  • Մաս 2-րդ
  • 1.Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները, ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լի- նեին: 2. Այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան: 3. Նա հասկացավ, որ իր կողքին կանգ- նած է մեկը, որը արդեն երկար-երկար ժամանակ փորձում է ինքն իր մեջ մի շատ լավ բան հայտնաբերել:
  • Ոչ ոք չէր մոտենում նրանց, և Բենը սկսեց անել այն, ինչը, իր բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի:
  • -Հաճելի է հնչում,- ասաց նա՝ նայելով Էմմային:
  • -Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում,- ասաց Էմման:
  • -Ես ամենևին ինձ նկատի չունեմ,- ասաց Բենը:
  • — . Խոսքս դաշնամու- րի մասին է:
  • . Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:
  • Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց:
  • -Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար:
  • Եվ բավականին շատ էլ վաճառում ենք:
  • Կարող եք, իհարկե, մաս-մաս վճարել:
  • Մաս 3-րդ մաս
  • -Որտե՞ղ են պատրաստում,- հարցրեց Բենը:
  • 2.«Ստույգ չգիտեմ: 3. Կարծեմ Ֆիլադելֆիայում: 4. Կարող եմ հարցնել:
  • Նեղություն մի՛ կրեք,- ասաց Բենը: — 6. Դուք նվագո՞ւմ եք:7. —Ո՛չ, նվագել չգիտեմ 8.Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու: 9.Խնդրեմ, դուք կարող եք էլի նվագել,- ասաց նա: 10. -Ես նվագել չգիտեմ: 11. -Ես լսում էի, երբ դուք նվագում էիք: 12. -Մի՞թե դա նվագել է: Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։ 13. -Ինձ համար հաճելի էր լսել, մի քիչ էլ նվագե՛ք,- փորձեց համոզել վաճառողը:
  • 4-րդ մաս
  • 1. Նա մոտեցրեց աթոռը, և Բենը մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև մեղեդու նման մի բան գտավ, և երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ։ 2. Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց: 3. -Երանի կարողանայի գնել,- ասաց նա,- շնորհակալություն: 4. Նրանք երկուսով դուրս եկան խանութից, և փողոցում Էմման ասաց.-Իսկ ես ոչինչ չգիտեի…
  • 5.-Ինչի՞ մասին,- հարցրեց Բենը:
  • 6-Քո մասին:
  • 7.-Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնա- Տուր ունենայի:
  • 8.-Որտե՞ղ ես նվագել սովորել,- հարցրեց Էմման:
  • 9.-Երբեք էլ չեմ սովորել,- ասաց Բենը:
  • 10. -Որտե՞ղ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել:
  • 11.Նրանք իրար հրաժեշտ տվեցին ու գնացին տարբեր ուղղություններով: 12.Աղջիկը համոզված էր, որ այսպես թե այնպես, ինչ-որ մի օր Բենը լաշնամուր կունենա:
  • Ըստ Վիլյամ Սարոյանի
  •  

Առաջադրանքներ

1.Ո՞ր միտքն է ճիշտ՝ ըստ տեքստի բովանդակության։

1) Խանութ մտնելուց մի քանի օր առաջ Բենը դաշնամուրային համերգ էր լսել։

2) Բենը երաժշտական կրթություն ուներ:

3) Բենը խանութ մտավ, որպեսզի դաշնամուր գնի:

4) Բենը կարծում էր, որ ինքը չի կարողանում լավ նվագել:+

2. Հետևյալներից ո՞րն է Էմման համառորեն պնդում` հակադրվելով Բենին:

1) Ինքը երբեք Բենին չի հասկանա:

2) Բենը նվագել գիտի:

3) Բենը մի օր դաշնամուր կունենա:+

4) Բենը արտասովոր մարդ է:

3. Ո՞ր բառաձևն է սխալ գրված:

1 թեյի+

2) գնայի

3) կարդայի

4) երգեյի

4. Ո՞ր տարբերակում է գծիկը ավելորդ:

1) ինչ-որ

2) հենց -որ+

3) կամաց-կամաց

4) քիչ-քիչ

5. Ո՞ր բառում հնչյունափոխություն չկա:

1) գուրգուրանք

2) ուղղություն

3) հատկապես

4) միջին+

6. Ո՞ր բառում է տառերի և հնչյունների քանակը հավասար:

1) նկատել

2) ամենևին

3) թախծալի+

4) ենթադրել

7. Դաշնամուրային բառում քանի՞ բաց և քանի՞ փակ վանկ կա:

1) 3 բաց, 2 փակ

2) 2 բաց. 3 փակ

3) 3 բաց, I փակ+

4) 4 բաց: I փակ

8. Տրված բառերից որի՞ հոմանիշը տեքստի II հատվածում կա:

1) փաղաքշանք+

2) տենչանք

3) մեծարանք

4) պարծանք

9. Ի՞նչ է նշանակում համակել բառը։

1) ամբողջապես պատել+

2) դժգոհությամբ վանել

3) կասկած հայտնել

4) միայնությունից տխրել

10.Ո՞ր բառն է պարզ:

1) մեղեդի

2) ժամանակ

3) զգացում+

4) հրաշալի

11. Ո՞ր բառում նախածանց չկա:

1) արտասովոր

2) անկյուն                                      

3) ենթադրել

4) տարօրինակ+

12. Տեքստի ո՞ր հատվածում արգելական հրամայականով բայաձև կա:

1) 1

2) 11+

3) 111

4) IV

13 Ո՞ր բառի հոգնակին է կազմվում էր -ով։

1) դաշնակահար

2) խմբավար

3) խմբագիր+

4) խաչքար

14.Ո՞ր բառի հոլովումն է սխալ գրված:

1) ցանկություն — ա ներքին

2) աղջիկ -այլաձև

3) նվագել -ու արտաքին

4) րոպե -վա արտաքին+

15. Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:

Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի:

1) ես — անձնական դերանուն, առաջին դեմք

2) միշտ — ածական, դրական աստիճան+

3) կլիներ — բայ, ենթադրական անցյալ

4) եթե — ստորադասական շաղկապ

16. Ո՞ր նախադասության մեջ է համադասական շաղկապը նախադասության անդամներ կապել:

1) 1. 1+

2) II. 1

3) II. 4

4) IV. 2

17. Տրված նախադասության մեջ ընդգծվածը ի՞նչ պաշտոն է կատարում:

Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:

1) ձևի պարագա

2) որոշիչ

3) ստորոգելի

4) չափի պարագա+

18. III հատվածի ո՞ր նախադասությունն է պարզ համառոտ:

1) 2

2) 3+

3) 6

4) 7

19. 1.1 նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով արտահայտված գոյականական անդամի լրացում չկա:

1) գոյականով

2) ածականով

3) դերբայով

4) դերանունով+