Մաս 1-ին
- -Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ,- ասաց Բենը Էմմային, — եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ:
- -Նվագել գիտե՞ս,- հարցրեց Էմման:
- -Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում:
- Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին: 5. Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է արդյոք երբևէ հասկանալ նրան:
- Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին: 7. «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել,- ենթադրեց Էմ- ման,- ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելիս կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս մտովի նորից վերապրում է այն»:
+
- -Նվագել գիտե՞ս,- դարձյալ հարցրեց Էմման:
- -Ո՛չ, չգիտե՛մ,- ասաց նա:
- Մաս 2-րդ
- 1.Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները, ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լի- նեին: 2. Այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան: 3. Նա հասկացավ, որ իր կողքին կանգ- նած է մեկը, որը արդեն երկար-երկար ժամանակ փորձում է ինքն իր մեջ մի շատ լավ բան հայտնաբերել:
- Ոչ ոք չէր մոտենում նրանց, և Բենը սկսեց անել այն, ինչը, իր բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի:
- -Հաճելի է հնչում,- ասաց նա՝ նայելով Էմմային:
- -Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում,- ասաց Էմման:
- -Ես ամենևին ինձ նկատի չունեմ,- ասաց Բենը:
- — . Խոսքս դաշնամու- րի մասին է:
- . Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:
- Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց:
- -Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար:
- Եվ բավականին շատ էլ վաճառում ենք:
- Կարող եք, իհարկե, մաս-մաս վճարել:
- Մաս 3-րդ մաս
- -Որտե՞ղ են պատրաստում,- հարցրեց Բենը:
- 2.«Ստույգ չգիտեմ: 3. Կարծեմ Ֆիլադելֆիայում: 4. Կարող եմ հարցնել:
- Նեղություն մի՛ կրեք,- ասաց Բենը: — 6. Դուք նվագո՞ւմ եք:7. —Ո՛չ, նվագել չգիտեմ 8.Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու: 9.Խնդրեմ, դուք կարող եք էլի նվագել,- ասաց նա: 10. -Ես նվագել չգիտեմ: 11. -Ես լսում էի, երբ դուք նվագում էիք: 12. -Մի՞թե դա նվագել է: Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։ 13. -Ինձ համար հաճելի էր լսել, մի քիչ էլ նվագե՛ք,- փորձեց համոզել վաճառողը:
- 4-րդ մաս
- 1. Նա մոտեցրեց աթոռը, և Բենը մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև մեղեդու նման մի բան գտավ, և երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ։ 2. Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց: 3. -Երանի կարողանայի գնել,- ասաց նա,- շնորհակալություն: 4. Նրանք երկուսով դուրս եկան խանութից, և փողոցում Էմման ասաց.-Իսկ ես ոչինչ չգիտեի…
- 5.-Ինչի՞ մասին,- հարցրեց Բենը:
- 6-Քո մասին:
- 7.-Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնա- Տուր ունենայի:
- 8.-Որտե՞ղ ես նվագել սովորել,- հարցրեց Էմման:
- 9.-Երբեք էլ չեմ սովորել,- ասաց Բենը:
- 10. -Որտե՞ղ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել:
- 11.Նրանք իրար հրաժեշտ տվեցին ու գնացին տարբեր ուղղություններով: 12.Աղջիկը համոզված էր, որ այսպես թե այնպես, ինչ-որ մի օր Բենը լաշնամուր կունենա:
- Ըստ Վիլյամ Սարոյանի
Առաջադրանքներ
1.Ո՞ր միտքն է ճիշտ՝ ըստ տեքստի բովանդակության։
1) Խանութ մտնելուց մի քանի օր առաջ Բենը դաշնամուրային համերգ էր լսել։
2) Բենը երաժշտական կրթություն ուներ:
3) Բենը խանութ մտավ, որպեսզի դաշնամուր գնի:
4) Բենը կարծում էր, որ ինքը չի կարողանում լավ նվագել:+
2. Հետևյալներից ո՞րն է Էմման համառորեն պնդում` հակադրվելով Բենին:
1) Ինքը երբեք Բենին չի հասկանա:
2) Բենը նվագել գիտի:
3) Բենը մի օր դաշնամուր կունենա:+
4) Բենը արտասովոր մարդ է:
3. Ո՞ր բառաձևն է սխալ գրված:
1 թեյի+
2) գնայի
3) կարդայի
4) երգեյի
4. Ո՞ր տարբերակում է գծիկը ավելորդ:
1) ինչ-որ
2) հենց -որ+
3) կամաց-կամաց
4) քիչ-քիչ
5. Ո՞ր բառում հնչյունափոխություն չկա:
1) գուրգուրանք
2) ուղղություն
3) հատկապես
4) միջին+
6. Ո՞ր բառում է տառերի և հնչյունների քանակը հավասար:
1) նկատել
2) ամենևին
3) թախծալի+
4) ենթադրել
7. Դաշնամուրային բառում քանի՞ բաց և քանի՞ փակ վանկ կա:
1) 3 բաց, 2 փակ
2) 2 բաց. 3 փակ
3) 3 բաց, I փակ+
4) 4 բաց: I փակ
8. Տրված բառերից որի՞ հոմանիշը տեքստի II հատվածում կա:
1) փաղաքշանք+
2) տենչանք
3) մեծարանք
4) պարծանք
9. Ի՞նչ է նշանակում համակել բառը։
1) ամբողջապես պատել+
2) դժգոհությամբ վանել
3) կասկած հայտնել
4) միայնությունից տխրել
10.Ո՞ր բառն է պարզ:
1) մեղեդի
2) ժամանակ
3) զգացում+
4) հրաշալի
11. Ո՞ր բառում նախածանց չկա:
1) արտասովոր
2) անկյուն
3) ենթադրել
4) տարօրինակ+
12. Տեքստի ո՞ր հատվածում արգելական հրամայականով բայաձև կա:
1) 1
2) 11+
3) 111
4) IV
13 Ո՞ր բառի հոգնակին է կազմվում էր -ով։
1) դաշնակահար
2) խմբավար
3) խմբագիր+
4) խաչքար
14.Ո՞ր բառի հոլովումն է սխալ գրված:
1) ցանկություն — ա ներքին
2) աղջիկ -այլաձև
3) նվագել -ու արտաքին
4) րոպե -վա արտաքին+
15. Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի:
1) ես — անձնական դերանուն, առաջին դեմք
2) միշտ — ածական, դրական աստիճան+
3) կլիներ — բայ, ենթադրական անցյալ
4) եթե — ստորադասական շաղկապ
16. Ո՞ր նախադասության մեջ է համադասական շաղկապը նախադասության անդամներ կապել:
1) 1. 1+
2) II. 1
3) II. 4
4) IV. 2
17. Տրված նախադասության մեջ ընդգծվածը ի՞նչ պաշտոն է կատարում:
Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:
1) ձևի պարագա
2) որոշիչ
3) ստորոգելի
4) չափի պարագա+
18. III հատվածի ո՞ր նախադասությունն է պարզ համառոտ:
1) 2
2) 3+
3) 6
4) 7
19. 1.1 նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով արտահայտված գոյականական անդամի լրացում չկա:
1) գոյականով
2) ածականով
3) դերբայով
4) դերանունով+