Կետադրել նախադասության բազմակի անդամները:
Թե քաղաքներում թե գյուղերում թե հեռավոր շեներում իշխում էին պարսիկները: Անակնկալ մտնում էին տները գոմ ու մարագ պարտեզ ու հնձան պահանջում ոսկի արծաթ ուտելիք հարս ու աղջիկ: Մեծամեծ խմբերով մտնելով այգիները` ոչ այնքան ուտում, որքան ջարդում էին տրորում քանդում ավերում: Ամա- յություն չարագուշակ լռություն ահ ու սարսափ էր տիրում ամենուր:
Գուսաններն այժմ անցնում էին այգիների արանքով լքված փողոցներով, ուր չէր երևում ոչ մարդ ոչ կենդանի: Թվում էր, թե այս վայրերում կամ երբևէ ոչ ոք չէր ապրել կամ մի չար շունչ դաժանաբար քշել տարել էր ամենքին և ամեն ինչ:
Երիտասարդը նայում էր անթարթ ագահ աչքերով և մարդկային ոչ մի ստվեր չէր տեսնում ոչ սյունազարդ ճեմելիքում ոչ երկար սանդուղքի վրա, ու պալատը թվում էր լքված ու ամայի:
Անժիկը մտաբերում էր քաղաքը իրենց դպրոցը աշակերտական շարքերը կինոն տրամվայը ու էլի հազար ու մի պես-պես բաներ։
Նրա դեմքի անտարբեր արտահայտությունը աչքերի մեջ խաղացող թեթև արհամարհանքը կատաղեցնում հունից հանում էին Միքայելին, միաժամանակ ճնշում շփոթեցնում:
Չեմ հասկանում` ինչի համար եք այդ ասում. ես չեմ կարող ձեզ ոչ ատել ոչ արհամարհել:
Շուշանիկը մերթ կարմրում էր մերթ գունատվում մերթ ուզում էր քայլերն արագացնել և շուտ տուն հասնել:
Վարպետն ուզում էր իմանալ` ինչ հագուստներ ունի թագավորը ինչ սուր ինչպիսի թագ ինչպիսի արտաքին բնավորություն: Եվ թագավորի և թագուհու և նրանց որդիների մասին ամեն մանրուք հետաքրքրում էր վարպետին:
Այդ կոպիտ բիրտ գռեհիկ խանութպանը միայն ծեծով չի բավականանա. նա կծեծի կպատժի կնոջը կպատժի չարաչար:
Ինչո՞ւ սիրեց այդ կնոջը ինչո՞ւ չհասկացավ, որ մարդկային կյանքում ահա- գին դեր են խաղում ծագումը շրջանը ավանդույթներն ու սովորությունները:
Կետադրել տրոհվող որոշիչները։
Երիտասարդն իր առջև տեսավ ծանոթ միջնաբերդը վերից վար ծառաստանով շրջապատված և կանաչների մեջ կորած այգին ատամնավոր պարսպով ու բուրգերով գոտևորված:
Քիչ հետո երևաց Ավագ կամ, ինչպես կոչում էին, Վաղարշապատի դուռը զույգ աշտարակներով և բարձր բուրգերով, որոնց վրա ծածանվում էին պարսից դրոշներ բազմաթև արծվի զինանշանով:
Դեմ դիմաց կանգնած էր մի տղամարդ ծանոթ ժպիտով, ժամանակի ճեր- մակ փոշուց սպիտակած մազերով, բայց երիտասարդական առույգ կեցվածքով ու վեհատեսիլ:
Մերթընդմերթ նավթահանքերից լսվում էին ինչ-որ խշշյուններ. դա դեպի ամբարները հասնող նավթի ձայնն էր միօրինակ ու տաղտկալի:
Բեկին մոտեցավ մելիք Թուրինջը գեղջկական հագուստով գլխաբաց ու շփոթված:
Աղոթասրահ մտան երկու քահանա, մեկը տեր Սարգիսը միջահասակ նիհար մարմնով խորամանկ աչքերով հազիվ քառասուն տարեկան. մյուսը տեր Հովսեփը բարձրահասակ սպիտակամորուս բարի դեմքով ծերունի:
Քաղաքի սակավամարդ նրբանցքներից մեկով քայլում էր մի երիտա- սարդ ուսերից վար թափվող դարչնագույն զգեստով մուգ շագանակագույն մույկերով:
Երկար քայլելուց հետո վերջապես հասան մի լեռնահովիտ սառնորակ աղբյուրներով պաղ շնկշնկան քամիներով թափանցիկ օդով ու երփներանգ ծաղիկներով և որոշեցին այլևս չշարունակել ճամփան և ապրել երկրային այդ շքեղ դրախտում:
Սովորական շարադասությամբ որոշիչները դարձնել հետադաս, ապա համապատասխանաբար կետադրել:
Սամվելը, նայելով մոր արդուզարդին, ասաց.
-Բոլորը գեղեցիկ է, բոլորը հրաշալի է: Խոշոր ալմաստներով զարդարված այդ մահիկը կթափե քեզ վրա բոլոր բարիքները, իսկ այդ փայլփլուն տաշվածքներով, գունավոր շողարձակումներով ադամանդները մշտական ուրախություն կներշնչեն քեզ: Մեխակի ձևով այդ սիրուն թանան միշտ անուշահոտությամբ կհրապուրե քո հոտոտելիքը, իսկ կապույտի բոլոր գույներով նրբերանգված այդ փիրուզան կլիացնի քո արկղերը ոսկով և արծաթով: Բոլոր գույներով վառվող այդ ոսկյա գինդերը կպահպանեն քո լսելիքը անախորժ ձայներից, կանաչի ցոլցլուն գույներով կայծկլտացող այդ զմրուխտները միշտ ուրախալի լուրերով կզվարճացնեն քեզ:
Խորհրդավոր հուռութքներով շարված այդ մանյակը կկուրացնի օձի ու վիշապի աչքերը` քո անձը անխոցելի պահելով թունավոր զեռունների ու միջատների խայթոցներից: Դրա մեջ է բոլորին գայթակղեցնող քո թովիչ զորությունը: Օձերի նման ոլորված, թանկագին քարերով այդ ապարանջանները քո բազուկներին կտան հաջողություն, իսկ մարջանով և գույնզգույն հուլունքներով զարդարված այդ թևակապերը քեզ հեռու կպահեն չար աչքից ու պատահարից, դևերի, քաջքերի և աներևույթ ոգիների պատրանքներից: Կարմիր հակինթներով ակնազարդված այդ մատանին մարդկանց մոտ քեզ հաճելի կդարձնի, սուտակի քարերով ագուցված օղը կփարատի վշտերդ: Վարդագույն սուտակի քարերով դրվագված երրորդ մատանիդ կհալածի դևերին: Խայտաճամուկ օձաքարով չորրորդ մատանիդ կոչնչացնի թույների ներգործությունը, իսկ հակիկի դեղնագույն քարերով այդ հինգերորդ մատանիդ կոչնչացնի մարդկանց չար մտքերը:
Ըստ ՐԱՖՖՈՒ