- Ո՞ր շարքի բոլոր բառերում ի ձայնավորի հնչյունափոխություն կա:
1) գրաբար, սնափառ, արևմտյան, խճուղի
2) գետնամած, մրցավար, թախծալի, կոշկակար+
3) երկնային, հոգաբարձու, տարեվերջ, սաստկաձայն
4) մտավոր, դեղնաբույր, կծկվել, ննջարան
- Ո՞ր շարքի բոլոր բառերում է ի ձայնավորը հնչյունափոխվել ը-ի:
1) տարեմուտ, մտավախություն, ուսուցչական, նշաձող
2) վշտակից, հետնադուռ, ալեծուփ, մշտադալար
3) լսարան, հոգյակ, սրտակից, վերնատուն
4) ձգողական, կրավորական, թվական, հանգստարան+
- Ո՞ր շարքում կա բառ, որում է (ե) ձայնավորի հնչյունափոխություն չկա:
1) գիրուկ, գիսավոր, դիմակ, դիպված+
2) իջնել, մահճակալ, միջակ, շիջել
3) պիտանի, վիմագիր, տիրույթ, Ներսիսյան
4) զինվոր, հանդիսություն, իգական, գիտունիկ
- Ո՞ր շարքի բոլոր բառերում ձայնավորի հնչյունափոխություն կա:
1) կղզյակ, քրտնաթոր, տրտմաշուք, բուսական
2) պատրանք, գնացուցակ, ընչազուրկ, վերստին
3) ուղեկալ, ծուլություն, աստղանիշ, մրջնաթթու+
4) սրախողխող, լուսարձակ, վիրակապ, երկնասլաց
- Ո՞ր շարքի բոլոր բառերում ձայնավորի կամ երկհնչյունի սղում կա:
1) կապտաթույր, պատրանք, աստղաբույլ, ձանձրույթ+
2) պատմական, բարենպաստ, դյուցազներգություն, գործնական
3) ոճրագործ, բուրավետ, երկրաչափություն, վրեժխնդրություն
4) դեղնակտուց, ակնոցավոր, մարդկություն, կցակառույց
- Ո՞ր շարքի բոլոր բառերում երկհնչյունի հնչյունափոխություն կա:
1) մեհենական, վայրկյան, հուզախառն, կղզեխումբ
2) ատենակալ, աշխուժորեն,
ալեծուփ, ալրաթաթախ+
3) արնախում, վարագուրել, քրիստոնեական, լուսապսակ
4) թուլակազմ, հեծելազոր, թրադաշույն, բուսաշխարհ
- Ո՞ր շարքում երկհնչյունի սղումով կազմված բառ կա:
1) մատենագիր, հարուցել, հեքիաթասաց, ակնաբուժարան
2) ժանեկազարդ, սառցաբեկոր, հայեցակարգ, մարգարեություն
3) ցուցասրան, հուսահատ, սենեկապետ, ատենակալ+
4) շահութաբեր, լռելյայն, քնքշագին, հրապուրանք
- Նշված ածանցներին միանալիս ո՞ր շարքի բոլոր բառերում կկատարվի երկհնչյունի հնչյունափոխություն։
1) թույն (ոտ), գույն (ավոր), սյուն (ակ), թույլ (անալ)
2) բյուր (ավոր), բույր (ավետ), արյուն (ալի), տույժ (ած)
3) կույր (անալ), հույն (արեն), բույս (ական), բույժ (ակ)
4) լույս (եղ), կույս (ական), անկյուն (ակ), գույժ (կան)
- Ո՞ր շարքի բոլոր բառերում ածանցի հնչյունափոխություն կա:
1) զարթուցիչ, վարքագրություն, ցուցակ, վերնախավ
2) զրուցարան, մատնաչափ, գրչակ, մշակութայի+
3) ուսուցչանոց, գիշատչային, գործնական, կառուցվածք
4) փափկասուն, սննդարար, վարչատարածքային, վերնագիր
- Ո՞ր շարքի բոլոր բառերում արմատի հնչյունափոխություն կա:
1) երևութական, կորստյան, բնամթերք, շնաձուկ
2) դիտանցք, կտրուկ, երգչախումբ, հնչաբառ
3) միջանցք, տնօրինել, դպրոց, գլխագիր+
4) մնջախաղ, արնախում, վարչակազմ, ծանրամարտիկ