1)Նկարում պատկերված է f(x) ֆունկցիայի գրաֆիկը: Պատկերե՛ք 2f(x) ֆունկցիայի գրաֆիկը։

1.

2.
3.
4.

2)Տրված է f(x) ֆունկցիայի գրաֆիկը։ Այն 1 միավորով վերև բարձրացնելով, այնուհետև y-ների առանցքի երկայնքով 2 անգամ ձգելով՝ ստացվում է g(x) ֆունկցիայի գրաֆիկը:
ա) Գծե՛ք g(x) ֆունկցիայի գրաֆիկը:

բ) g(x) ֆունկցիան արտահայտե՛ք f(x) ֆունկցիայի միջոցով։
գ) Գտե՛ք f(x) ֆունկցիայի զրոները:
դ) Գտե՛ք g(x) ֆունկցիայի փոքրագույն արժեքը:

3)Տրված է f(x) ֆունկցիայի գրաֆիկը: Այդ գրաֆիկը համաչափ արտապատկերելով (շրջելով) x-երի առանցքի նկատմամբ, այնուհետև y-ների առանցքի երկայնքով 2 անգամ սեղմելով՝ ստացվում է g(x) ֆունկցիայի գրաֆիկը:
ա) Գծե՛ք g(x) ֆունկցիայի գրաֆիկը:

բ) g(x) ֆունկցիան արտահայտե՛ք f(x) ֆունկցիայի միջոցով։
գ) Գտե՛ք g(x) ֆունկցիայի մեծագույն ու փոքրագույն արժեքները:

4)Տրված է f(x) ֆունկցիան, որի արժեքների տիրույթը [—3, 5] միջակայքն է:
Գտե՛ք ա)2/3f(x), բ) 1.8f(x) ֆունկցիայի արժեքների տիրույթը:
5)Տրված f(x) ֆունկցիան y-ների առանցքի երկայնքով սեղմեցին 2 անգամ, որից հետո համաչափ արտապատկերեցին աբսցիսների առանցքի նկատմամբ: Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը ստացվեց: