- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1) դրվատել, կշտամբել, պախարակել, դատափետել
2) հմուտ, ճարտար, վարժ, զգլխիչ+
3) կուտակել, շրջապատել, հավաքել, ժողովել
4) անհաստատ, խախուտ, անկայուն, խարխուլ
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) դեռափթիթ, մատղաշ, մանկամիտ, պատանի
2) դժխեմ, անողորմ, ժանտ, վայրագ
3) թաքնվել, պարուրել, քողարկել, սքողել+Ъ
4) մեծանուն, հանրահայտ, հռչակավոր, սնապարծ
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) դանդաղ, ծանր, անշտապ, անփույթ+
2) խանդաղատանք, փաղաքշանք, գորովանք, սեթևեթանք
3) ճշմարիտ, ստույգ, ուղիղ, շիտակ
4) անիմաստ, անմիտ, անկաշկանդ, անհեթեթ
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) աստանդական, ասպնջական, հյուրընկալ, վանատուր
2) վայրագ, փառասեր, մեծամիտ, անհարգալից
3) համայն, ամենայն, ամբողջ, բովանդակ+
4) դրացի, հարևան, կողակից, դրկից
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) հյուրընկալ, ասպնջական, վանատուր, վաղնջական
2) վտանգազերծ, ապահով, անվնաս, անաղարտ
3) ծավի, լաջվարդ, բիլ, դեղձան
4) սերել, ծնվել, ծագել, առաջանա+
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) գուցե, թերևս, հավանորեն, ըստ երևույթին
2) խառնվել, միանալ, ձուլվել, անէանալ+
3) հրապուրիչ, դյութիչ, հմայիչ, հուզիչ
4) անշեջ, մշտաբորբ, անմար, անխոտոր
- Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) թափառական, աստանդական, դյուրաշարժ, նժդեհ
2) մազ, գիսակ, հեր, ագի
3) ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր+
4) ունևոր, մեծատուն, հարուստ, գծուծ
- Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ+
2) բիրտ, դժնյա, անողոք, անագորույն
3) դյութիչ, հմայիչ, հրապուրիչ, գրավիչ
4) ակնառու, աչառու, անկողմնակալ, արդար