«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 9-րդ դասարանում կենսաբանության դասընթացի ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների, ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա:
9-րդ դասարանի կենսաբանության դասավանդումը նպատակ ունի սովորողի մոտ ձևավորել հետևյալ կարողությունները՝· ունենալ պատկերացում օրգանիզմի բջջաբանական կառուցվածքի , օրգանիզմի ներքին միջավայրում հանդիպող օրգանական և անօրգանական նյութերի վերաբերյալ,
· կարդալ և հասկանալ տարաբնույթ տեքստերի, հիմնական միտքը,
· ճանաչել և պահպանել ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս,
· վերլուծել Հայաստանի Հանրապետության արդի էկոլոգիական հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքել դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի,
· ստեղծել մեդիա` պահպանելով համացանցից օգտվելու անվտանգության և էթիկական կանոնները,
· ուրիշների հետ համագործակցելով,ինքնուրույն մշակել և իրականացնել նախագծեր՝ ձեռք բերած տեղեկությունը ներկայացնելով տարբեր միջոցներով,
· նախաձեռնել կամ ակտիվորեն ներգրավվել տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական հետաքրքրությունների,
· վերլուծել և գիտակցել տարբեր գործոնների ազդեցությունն ընտանիքում, խմբում և հասարակության մեջ,
· ունենալ մասնագիտական կողմնորոշում՝ հիմնված աշխատաշուկայի պահանջարկի և ինքնաճանաչման վրա:

