գրականություն

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։ 

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների  հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան. ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասել են հմուտ որսորդները, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը, գոնե կիսով չափ, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։ Ոստրեին թվաց՝ գուցե  ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

1. Ո՞ր միտքն է բխում տեքստի բովանդակությունից կամ չի հակասում նրան։ 

Ա․ Ինչպես ասում են ՝ խորամանկի՛ր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Բ․ Անհրարժեշտ է ընկերներ ընտրելուց առաջ ուշադիր լինել։ +

Գ․ Երբեք չես կարող իմնալ՝ ինչ կպատահի։ 

Դ․ Ձկնորսական խրճիթը գտնվում էր ծովի մոտ։ 

2. Առանձնացրո՛ւ նախադասություն, որտեղ համադասական շաղկապը կապել է նախադասության անդամներ։ 

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասել են հմուտ որսորդները, իր ոտքով է եկել:

3. Տրված նախադասության մեջ ընդգծվածն ի՞նչ պաշտոն է կատարում։ -Ծովային ուտելի անատամ:

Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր։ 

4. Տեքստից դո՛ւրս գրիր զննել բառի հոմանիշը։ -ուշադիր նայել

5. Ի՞նչ է նշանակում գործը գլուխ բերել։ -գործը ավարտին հասցնել

6. Տեքստից դո՛ւրս գրիր ստորադասական շաղկապ։- 

7.  Ընդգծի՛ր ենթակաները և ստորոգյալները։-

Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան. ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

8. Նախադասության անդամներից որի՞ պաշտոնն է սխալ նշված։ 

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Մուկը- ենթակա

լսեց- ստորոգյալ 

բարձրաձայն-տեղի պարագա

ցավից -պատճառի պարագա 

9. Ինչպիսի՞ն էր ոստրեի միսը։

10. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ բառ, որտեղ ե-ն հնչյունափոխվել է ի-ի։ 

11.  Դո՛ւրս գրիր նախադասություն, որտեղ սեռական հոլովով գործածված բառ կա։ 

12. Դո՛ւրս գրիր մեկ բառ, որը գաղտնավանկ ունի։ 

13. Դո՛ւրս գրիր մեկ կրկնավոր բարդություն։ 

14. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։

15․ Դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված մեկ բառ։

Оставьте комментарий