Փետրվարի 2
Դասարանում
1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
ատամնաբուժ, նուրդ, ստորոգյլ, միայն, միմանց, համբար, եղում, մեղմահնչուն, առաքել, օվկյանոս, Մարում, քամելուն, միլիոն, քիմիա։
2. Ճշտի՛ր գրությունը։
Կողք կողքի, երեք հարյուր ամյա, մուգ կարմիր, գյուղե գյուղ, ինչ որ բան, հրամ կազմ, վեց անկյունի, ուս ուսի, մարդ մուրդ։
3. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։
Թունոտ, քնքշանք, ձնհալ, ցուցարար, համբուրել, հունարեն։
4. Տրված համանուններով կազմե՛ք նախադասություններ։
Կետ, մարտ, արի։
5.- Եղ ածանցն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր։
Նորագույն, զորավար, թիկունք, փափկամարմին, հյութալի, նմանահունչ, շնչահատ, մեծաշուք։
6. Առանձնացրո՛ւ գերադրական աստիճանով դրված ածականները։
Ամենակարծր, բարձրաբերձ, ցրտաշունչ, հնագույն, ամենազոր, մեծամեծ, ամենաբարձր, ամենից երկար։
7. Կետադրի՛ր նախադասությունները։ Ո՞ր նախադասության մեջ կա մասնական բացահայտիչ։
Քույրս Անին չորրորդ դասարան է:
Մեր դասընկերոջ Վարդանի խոսքը տպավորիչ էր:
Արփինեն քույրս է այդ գեղեցիկ աղջիկը:
Մուշեղը որպես հմուտ սպարապետ կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին:
8. Տրված նախադասություններում ընդգծի՛ր տեղի պարագաները /որտե՞ղ, ո՞ւր, որտեղի՞ց, որտեղո՞վ/։
Գնում եմ զբոսայգի։
Կանգնած եմ ժայռի կատարին։
Արմանն այդ ժամին կլինի դպրոցում։
Ճանապարհն անցնում է դաշտով և մտնում ձորը։
Սյան վրա խաչքար է տեղադրված։
Սեղանի տակից վերցրո՛ւ թափված թղթերը։
Որտե՞ղ փնտրեմ ընկերներիդ։
Ոչ մի տեղ ոչինչ չգտա։
9. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։
Նայելով նրա՝ խնամքով մեխելուն՝ կարելի էր կարծել,․․․․
ա․ թե խելքը գլխին մի բան էր պատրաստում։
բ․ ինչից կարելի է կահույք պատրտաստել։
գ․ որ օրը նոր է բացվել, դեռ անելիք ունի։
10. Տրված հատվածներում ընդգծի՛ր անձնավորումները։
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում:
Իրիկվա հովը պարուրել էր զբոսայգին նուրբ թարմությամբ:
Առվակը ծիծաղում էր:
Սիրտս երգում էր:
Լրացուցիչ աշխատանք
11. Կետադրե՛ք նախադասությունները։ Ուշադրություն դարձրեք, թե որ դեպքերում է միջակետ (.) դրվում։
Վերջապես ես հասկացա գլխավորը նրան չեմ ուզում հանդիպել այն պատճառով որ պարզապես չեմ կարող նրա հարցերին ազնիվ պատասխաններ տալ խիստ ցավոտ է իրականությունը։
Ամենքի առջևից գնացողներից չէր և ոչ էլ մյուսների թիկունքում թաքնվողներից դա իր համար չէր։
Հունական հրաշքն անհրաժեշտ էր ողջ հին աշխարհը նախապատրաստել էր նրա գալուստը։
Նրա բազում մարտերում թրծված զորաբանակը հեծյալների սև թանձրությամբ ասես շարժվող մի անտառ լիներ կարծես մի աշխարհ տեղափոխվում էր մի ուրիշ աշխարհ սարսափ ու մահվան տենդ սփռելով չորսբոլորը։
12. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։
Ա․ Այդ գրքերը նրան ծանոթացնում են Ղուկաս Վանանդեցու, Սիմեոն կաթողիկոսի, Մխիթար Սեբաստացու և այլ նշանավոր անձանց կյանքին, արթնացնում են սեր դեպի հայրենիքը։
Բ․ Գրել-կարդալ սովորելով՝ Աբովյանը տասնհինգ տարեկանում սկսում է հայրենասիրական գրքեր կարդալ։
Գ․ Սակայն ո՛չ վանական միջավայրը, ո՛չ կարդացած գրքերը չէին կարող նրան ցույց տալ ազգին օգտակար լինելու այն ուղին, որը նա որոնում էր։
Դ. «Փափագում էի ամբողջ կարողությամբս պիտանի լինել իմ սիրելի ազգին» ,-գրում է նա հայրենասիրական գրքերի ազդեցությամբ։
13. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը։
Ավանդույթի համաձայն՝ հսկայական կետի մեջքի վրա է եղել մեր մոլորակը։
14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։
Բանը նրանում էր, որ ես պետք է որոշեի մեր հետագա անելիքները։
15. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։
Երեք օր էր, ․․․․․․․ մարդիկ, վախենալով ․․․․․․ , փակված էին ․․․․․ տներում, դեպքը կատարվեց, երբ․․․․ մոտ էր։
իրենք, կեսօր, գազանանալ, ինչ
Եռօրյա ․․․․ ավարտված էր, և ․․․․․․ առաջ իրենց պարտքը ․․․․․․․․․․․․․․․․․․․․ ուխտավորները, ․․․․․․ նստած, վերադառնում էին տուն։
ուղտ, ուխտ, կատարել, Աստվա