Рубрика: Uncategorized

Գրավոր աշխատանք

Շատ տարիներ առաջ  թուղթը դեռևս հայտնի չէր: Մարդիկ գրում էին մագաղաթի վրա: Մագաղաթը պատրաստում էին կենդանիների ձագերի մորթուց: Հայերեն ամենափոքր գիրքը լուցկու տուփից էլ փոքր է: Այն պատրաստված է նորածին ուլի մորթուց: Այժմ գրում են թղթի վրա , որովհետև այն ավելի հարմար է և էժան:

Սարգիսը ձկնորս է: Նա Արեգի քեռորդին է: Մի օր Սարգիսն ու Վարդգեսը որոշեցին գնալ գետափ ձկնորսության: Երեկոյան տղաները հանկարծ անորոշ ձայներ լսեցին: Հետո պարզվեց , որ գայլերի ոհմակն է ոռնում:

Դարբնոցի մոտով ցած է հոսում զրնգուն աղբյուրը: Նա աջ ու ձախ նայում, համբուրում է ափերին ծաղկած նրբաթերթ ձնծաղիկները: Ճանապարհը շատ երկար է, սակայն աղբյուրը երբեք չի հոսնում: Նա գիտի, որ իրեն անհամբեր սպասում է զմրուխտե մարգագետինը։

Շոգ ամառ էր: Մուգ կապույտ ծովի վրա լողում էր շոգենավը: Նա օգնություն էր տանում ծովափին անօգնական մնացած նավաստիներին: Շոգենավը խորտակվել էր: Նրանք ութ հոգով փրկվել էին, որովհետև հագել էին փրկագոտիներ: Նավաստիները զույգերով կարողացել էին լողալ դեպի ափ:

Անգետիկը խնդրեց ընկերներին իրեն էլ վերցնել ճամբորդության: Երեխաների հետ միասին նա զարդարեց օդապարիկը: Ընդամենը մի րոպեից հետո օդապարիկը սավառնում էր, իսկ մարդիկ հիանում էին ճամբորդների քաջությամբ : Անգետիկը օդում ուրախ երգ ում էր։

Рубрика: Uncategorized

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ»

Ժամանակով մի ջրաղացպան է լինում։Էս ջրաղացպանը որոշում է մի էշ առնել, որ ամեն շաբաթ էշին նստած գնա քաղաքի շուկան։ Որոշում է ու առնում է։ Էշն իր համար հանգիստ ապրում էր։ Շաբաթվա մեջ միայն մի օր էր աշխատում ՝ շաբաթ օրը։ Հենց որ շաբաթը գալիս էր՝ էշը ջրաղացպանին ու նրա աղջկան տանում էր քաղաք, իսկ իրիկունը նրանց շալակած նորից վերադառնում էր գյուղ։ Դա շատ հեշը ու հանգիստ կյանք էր։Ախոռում էշը մի ընկեր ուներ՝ մի նիհար, խեղճուկրակ եզ: Էս խեղճ անասունի կյանքն էլ մի կյանք չէր, դեռ ավելի դժվար էր: Ամեն օր, լույսը չբացված, եզը գյուղից դուրս էր գալիս, գնում ջրաղացպանի արտերը վարում, մութն ընկնելուն պես, հոգնած-ջարդված իրեն մի կերպ ախոռ էր գցում, վեր ընկնում: Ու եզն անընդհատ սրտնեղում էր աշխարհքի բանից, անարդարությունից, աշխատանքի անհավասար բաժանումից: Մի օր էլ նա էշին ասում է.

Читать далее «ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ»»

Рубрика: Uncategorized

Մի անգամ դպրոցում

Մի անգամ դպրոցում Արայի գիրքը ընկավ, և նա ուզում էր վերցնել, բայց Արան ինքը ընկավ։Երբ ընկավ բոլորը ծիծաղեցին։ Այդ ժամանակ ուսուցիչն էլ ծիծաղեց, շատ ծիծաղելի էր։ Վերջում երեխաներին ասաց,որ հանգստանան,և բոլորը հանգստացան ու իրենց դասը հանգիստ շարունակեցին, բայց Արան դեռ ծիծաղում էր և ուսուցիչը Արայի վրա ջղայնացավ և դուրս հանեց դասարանից։Տարիներ հետո երբ երեխաները հիշում էին այդ պատմությունը շատ ծիծաղում էին։

Рубрика: Uncategorized

Մաթեմատիկական խնդիրներ

Աննան ու Անին գնեցին փուչիկներ։ Աննան վճարեց 250 դրամ, իսկ Անին 150 դրամ։Քանի կակաչ գնեց Անին, եթե Աննան գնեց 5 կակաչ։

Լուծում

250։5=50

150:50=3 Պատ․՝3կակաչ։

Խանութում կար 2 արկղ նրանցից մեկը կշռում էր 500կգ իսկ մյուսը 250կգ։Քանի ձմերուկ կա՞ր երկրորդ արկղում, եթե առաջին արկղում կար 10 ձմերուկ։

Լուծում

500։10=50

250:50=5 Պատ․՝5 ձմերուկ։

Рубрика: Uncategorized

Բանավոր մաթեմատիկա

  1. Լուծի՛ր գլուխկոտրուկը

4×4=16,1x6x6=36,1x9x8=72,10+10+100=120

  1. Գրատախտակին գրված են 1- ից  100 թվերը: Քանի անգամ են գրված 0 և 2 թվանշանները, գրի՛ր օրինակները:10,20,30,40,50,60,70,80,90,100-11հատ 0։2,12,22,23,24,25,26,27,28,29,32,42,52,62,72,82,92-18հատ2։
  2. Մարինեն ունի 3 եղբայր և  2 քույր: Քանի՞ եղբայր և քույր ունի նրա եղբայր Հայկը:2եղբայր,3քույր։
  3. 1×23+4-5 թվաշաններից մի քանիսի արանքում դրեք թվաբանական գործողության նշաններ, այնպես որ ստացվի քսաներկու: 1×23+4-5=22
  4. 52412 թվաշաններից մի քանիսի արանքում դրեք թվաբանական գործողության նշաններ, այնպես որ ստացվի հարյուր: 5x2x(4+1)x2=100