Рубрика: Հայոց լեզու

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստա-
հել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատ-
կանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։

Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մենմենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, քանակը՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամա-
նակը, օրինակ՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըսօրե, օրեցօր, օր օրի և այլն։

Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբա-
յներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Ընդհանրական այլ մակբայներ՝  առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Рубрика: հանրահաշիվ

Եթե անհավասարման անհայտը գտնվում է քառակուսի արմատի նշանի տակ, ապա  այդպիսի անհավասարումը անվանում են իռացիոնալ: 

Սովորենք լուծել պարզագույն իռացիոնալ հավասարումները: Պարզագույն իռացիոնալ անհավասարումներն են՝ √x<a և √x>a, որտեղ a -ն տրված իրական թիվ է:

Դիտարկենք √x<a անհավասարումը:

1) Եթե a≤0, ապա թվաբանական քառակուսի արմատի սահմանման համաձայն, անհավասարումը լուծում չունի:

2) Եթե a>0, ապա պետք է անհավասարումը բարձրացնել քառակուսի և պահանջել, որ արմատն իմաստ ունենա (արմատատակ թիվը լինի ոչ բացասական): Եկանք հետևյալ համակարգին՝

Որպես պատասխան ստանում ենք հետևյալ կրկնակի անհավասարումը՝ 0≤x<a2

Դիտարկենք √x>a անհավասարումը:

1) Եթե a<0, ապա ձախից ոչ բացասական թիվ է, իսկ աջից՝ բացասական: Անհավասարումը միշտ ճիշտ է, եթե արմատն իմաստ ունի:

Հետևաբար այս դեպքում անհավասարման պատասխանը ԹԱԲ -ն է՝ [0;+∞)

2) Եթե a≥0, ապա պետք է անհավասարումը բարձրացնել քառակուսի և պահանջել, որ արմատն իմաստ ունենա (արմատատակ թիվը լինի ոչ բացասական): Գալիս ենք հետևյալ համակարգին՝

Որպես պատասխան ստանում ենք հետևյալ անհավասարումը՝ x>a2

Նման ձևով վարվելով՝ կարելի է լուծել պարզագույն ոչ խիստ անհավասարումները:

√x≤a անհավասարման դեպքում գալիս ենք հետևյալ եզրակացություններին:

1) Եթե a<0, լուծում չկա: 

2) Եթե a≥0, ապա x∈[0;a2]

√x≥a անհավասարման դեպքում գալիս ենք հետևյալ եզրակացություններին:

1) Եթե a<0, պատասխանը ԹԱԲ -ն է՝ [0;+∞)

2) Եթե a≥0, ապա x∈[a2;+∞)

Օրինակ

Լուծենք √2x−1<3 իռացիոնալ անհավասարումը:

1) Սկզբում գտնենք ԹԱԲ -ը՝ 2x−1≥0

2) Երկու մասերը բարձրացնենք քառակուսի՝ (√2x−1)2 < 32

3) Եկանք հետևյալ համակարգին՝

4) Լուծենք ստացված համակարգը՝

5) Պատասխանը ստացված բազմությունների հատումն է՝ x∈[0.5;5)

Առաջադրանքներ․

Լուծեք անհավասարումները․

Рубрика: գրականություն

Նախագիծը՝ իմ բլոգում։

1․Կարդա՛ Համո Սահյանի կյանքի մասին, իմացիր հետաքրքիր փաստեր նրա մասին։
2․Դիտի՛ր «Համո Սահյան․ քարափներից երկինք» վավերագրական հրաշալի ֆիլմը և պատրաստվիր քննարկման։
3․Կարդա՛ նրա բանաստեղծությունները, քո ընտրությամբ անգիր սովորի՛ր դրանցից մեկը, տեսագրի՛ր քո արտասանությունը։

Рубрика: Հայոց լեզու

ենթակաները, դուրս գրել ստորոգյալները, որոշել տեսակները՝ պարզ կամ բաղադրյալ։

Վայրի վարազի պես էր(բաղադրյալ) անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր(բաղադրյալ) նա՝ անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար(պարզ), կմռնչար(պարզ) այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում(պարզ) և որջերում մռռում(պարզ)։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել(պարզ), կամ օձի պես ծռմռատել(պարզ) Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ Էր(բաղադրյալ)։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում(պարզ) Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում(պարզ) Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում(պարզ), կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր(պարզ) շների հետևից, հրճվանքից ճչում(պարզ)։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր(բաղադրյալ)։

Առավոտը բացվում էր(պարզ), ձյունի վրա արյան շիթեր էին երևում(պարզ), այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր(պարզ) Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն(պարզ)։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս(պարզ) և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր(պարզ) տուն։ Եթե ճանապարհին տեսներ(պարզ) մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին(պարզ) նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել(պարզ)։

Նախադասության գլխավոր անդամներ, ենթակա

Դուրս գրել ենթակաները, նշել, թե ինչ խոսքի մասով են արտահայտված։

Լուսաբացի շողքը(գոյական) երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը(գոյական) զարթնեց, տրեխները հագավ:

Ասյայի մոտով անցնելիս նա(դեր անուն) տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը(գոյական) մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան(գոյական), թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:

Կովը(գոյական) շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը(գոյական) օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը(գոյական) թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան(գոյական) էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա(դեր անուն) ծիծաղում էր, երբ հորթը(գոյական) դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:

Рубрика: երկրաչափություն

1)Գտեք AB և CD հիմքերով ABCD սեղանի մակերեսը, եթե՝

ա)AB=10սմ, BC=DA=13սմ, CD=20սմ

150

բ)<C=<D=60o, AB=BC=8սմ

200

գ)<C=<D=45o, AB=6 սմ, BC=9√2սմ

300

2)Պարզեք, թե արդյոք ուղղանկյուն եռանկյուն է այն եռանկյունը, որի կողմերն արտահայտվում են հետևյալ թվերով․

6, 8, 10=

5, 6, 7-

11, 9, 13-

15, 20, 25+

3)Որոշեք եռանկյան անկյունները, եթե նրա կողմերն են՝

ա)1, 1, √2+

բ)1, √3, 2-

4)Եռանկյան երկու կողմերն են 30 սմ և 25 սմ, իսկ երրորդ կողմին տարված բարձրությունը՝ 24 սմ: Գտեք երրորդ կողմը:

5)Ուղղանկյուն սեղանի հիմքերը 9սմ և 18սմ են, իսկ մեծ սրունքը՝ 15սմ։ Գտեք սեղանի մակերեսը։

6)Պարզեք, թե արդյոք ուղղանկյուն եռանկյուն է այն եռանկյունը, որի կողմերն արտահայտվում են հետևյալ թվերով․

9, 12, 15+

10, 24, 26-

3, 4, 6-

7)Հավասարասրուն սեղանի անկյունագիծը 25 սմ է, իսկ բարձրությունը՝ 15 սմ: Գտեք սեղանի մակերեսը:

Рубрика: Հայոց լեզու

Ընդգծել բառերը, որոնց մեջ կա
ուկ վերջածանցը (ընդամենը վեց բառ)
սոխուկ, մտրուկ, հանելուկ, շնաձուկ, թզուկ,  դաշտամուկ, կտրուկ, միջուկ, աղմուկ, հեղուկ
-ում վերջածանցը
ուսում, դդում, տրտում, երդում, ցասում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, սնուցում
 — ուտ վերջածանցը
բնակարանամուտ, տանձուտ, ավազուտ, մանրակուտ, ծանծաղուտ, թավուտ, եկամուտ, սոճուտ, ելումուտ, անտառուտ
-ք վերջածանցը
հոնք, վազք, հավաք, տարիք, գալիք, սրտաճաք, հոսք, ցամաք, հրաշք, պարտք, թուրք
-արան վերջածանցը
նվագարան, վառարան, բազմաշարան, տնկարան, ցատկապարան, բուժարան, անվարան, ելարան, գրադարան, ձուլարան
 -անի վերջածանցը
տեսականի, եռաժանի, մատանի, առածանի, ընտանի, եռհարկանի  գեղանի, պատանի, ընտրանի, ծիրանի
-անք վերջածանցը
բամբասանք, նազանք, ձիթհանք, մեծաջանք, հալածանք, խաբկանք, օրհնանք, վարուցանք, հրամանք, քնքշանք
-ատ վերջածանցը
թևատ, ցանկապատ, գունատ, գթառատ, կրճատ, քնատ,  ձյունապատ, քննադատ, պոչատ, կիսատ:

Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
1.Վարագույր, վայրկյան, պահակ, ամառ, ապրիլյան, բանակ, որսորդ, առավոտ, առաջ, սահնակ:
2.Կարկուտ, աչք, թավուտ, վստահ, անուն, կեսօր, քաղցր, սահուն, մառախուղ, ոտք:
3. Ամառ, եկեղեցի, արևառ, ուրբաթ, վանական, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
4. Ձիավոր, դպրոց, նախորդ, պայուսակ, երաժիշտ, փողոց, պահածոթախիծ, դիմակ, մանուշակ:

Ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:
Վախենալ, սարսափել , երկնչել, հանդգնել, զարհուրել:
Սրտնեղել, կազդուրվել, լավանալ,առողջանալ, ապաքինվել:
Մտածել, խորհել, մտորել, կասկածել, խորհրդածել:
Խնդրել, թախանձել, հաստատել, աղերսել, պաղատել:
Զայրանալ, կատաղել, հապաղել, մոլեգնել, բարկանալ:
Փնովել, դրվատել, փառաբանել, բարեբանել, գովել:
Մարտնչել, կարողանալ, մաքառել, կռվել, պայքարել:
Աճապարել, վռազել,  փութալ, ջատագովել, շտապել:

Առաջադրանքները Կարինե Պետրոսյանի բլոգից

Рубрика: Uncategorized

Ընդգծել բառերը, որոնց մեջ կա
—ուկ վերջածանցը (ընդամենը վեց բառ)
սոխուկ, մտրուկ, հանելուկ, շնաձուկ, թզուկ, դաշտամուկ, կտրուկ, միջուկ, աղմուկ, հեղուկ
-ում վերջածանցը
ուսում, դդում, տրտում, երդում, ցասում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, սնուցում,
— ուտ վերջածանցը
բնակարանամուտ, տանձուտ, ավազուտ, մանրակուտ, ծանծաղուտ, թավուտ, եկամուտ, սոճուտ, ելումուտ, անտառուտ
-ք վերջածանցը
հոնք, վազք, հավաք, տարիք, գալիք, սրտաճաք, հոսք, ցամաք, հրաշք, պարտք, թուրք
-արան վերջածանցը
նվագարան, վառարան, բազմաշարան, տնկարան, ցատկապարան, բուժարան, անվարան, ելարան, գրադարան, ձուլարան
-անի վերջածանցը
տեսականի, եռաժանի, մատանի, առածանի, ընտանի, եռհարկանի գեղանի, պատանի, ընտրանի, ծիրանի
-անք վերջածանցը
բամբասանք, նազանք, ձիթհանք, մեծաջանք, հալածանք, խաբկանք, օրհնանք, վարուցանք, հրամանք, քնքշանք
-ատ վերջածանցը
թևատ, ցանկապատ, գունատ, գթառատ, կրճատ, քնատ, ձյունապատ, քննադատ, պոչատ, կիսատ:

Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
1.Վարագույր, վայրկյան, պահակ, ամառ, ապրիլյան, բանակ, որսորդ, առավոտ, առաջ, սահնակ:
2.Կարկուտ, աչք, թավուտ, վստահ, անուն, կեսօր, քաղցր, սահուն, մառախուղ, ոտք:

  1. Ամառ, եկեղեցի, արևառ, ուրբաթ, վանական, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
  2. Ձիավոր, դպրոց, նախորդ, պայուսակ, երաժիշտ, փողոց, պահածո, թախիծ, դիմակ, մանուշակ:

Ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:
Վախենալ, սարսափել , երկնչել, հանդգնել, զարհուրել:
Սրտնեղել, կազդուրվել, լավանալ,առողջանալ, ապաքինվել:
Մտածել, խորհել, մտորել, կասկածել, խորհրդածել:
Խնդրել, թախանձել, հաստատել, աղերսել, պաղատել:
Զայրանալ, կատաղել, հապաղել, մոլեգնել, բարկանալ:
Փնովել, դրվատել, փառաբանել, բարեբանել, գովել:
Մարտնչել, կարողանալ, մաքառել, կռվել, պայքարել:
Աճապարել, վռազել, փութալ, ջատագովել, շտապել:

Առաջադրանքները Կարինե Պետրոսյանի բլոգից