Рубрика: երկրաչափություն

Ուղղանկյունանիստի մակերևույթը բաղկացած է 6 ուղղանկյունաձև նիստերից՝ 4 կողմնային նիստերից և 2 հիմքերից:

Հանդիպակաց նիստերն իրար հավասար են, հետևաբար հավասար են նաև նրանց մակերեսները:

Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է նրա բոլոր նիստերի մակերեսների գումարին:

Ուստի, այն հաշվվում է հետևյալ բանաձևով՝

Sլրիվ=Sկողմն+2⋅Sհիմք

Վերևի նկարից երևում է, որ (հանդիպակաց նիստերը հավասար են)

Sկողմն=2ac+2bc

Sհիմք=ab

Գումարելով այս բանաձևերը (հաշվի առնելով, որ ուղղանկյունանիստն ունի 2 հիմք), ստանում ենք ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը՝

Sլրիվ=2⋅(ab+ac+bc),

որտեղ a-ն, b-ն և c-ն ուղղանկյունանիստի չափումներն են:

Ուղղանկյունանիստը, որի բոլոր կողերը հավասար են, կոչվում է խորանարդ:

Խորանարդի նիստերը իրար հավասար 6 քառակուսիներ են (a=b=c)

Cube.png

Խորանարդի դեպքում լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը կունենա հետևյալ տեսքը․

S=6a2

Առաջադրանքներ․

1.Հաշվիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը 2,1 սմ է:

6.5

2.Գտեք այն խորանարդի նիստի մակերեսը, որի մակերևույթի մակերեսը հավասար է 24սմ2: Կարո՞ղ եք գտնել այդ խորանարդի կողը։

48

3.Ուղղանկյունանիստի հիմքը a = 6սմ և b = 7սմ կողմերով ուղղանկյուն է, իսկ կողմնային կողը՝ c = 8սմ։ Գտեք այդ ուղղանկյունանիստի`

ա) հիմքի մակերեսը

բ) կողմնային մակերևույթի մակերեսը

գ) լրիվ մակերևույթի մակերեսը․

Рубрика: Հայոց լեզու

Դարձվածքներ

Գրի՛ր տվյալ դարձվածքների ծագման պատմությունը, իմաստները, նախադասություններ կազմի՛ր դրանցով։
Դամոկլյան սուր, աքիլեսյան գարշապար, վերջին մոհիկան, Մորփեոսի գիրկն ընկնել, ավգյան ախոռներ, սիզիփոսյան աշխատանք։

Դամոկլյան սուր

Ծագումը․ Դարձվածքն առաջացել է հին հունական լեգենդից։ Դամոկլեսը՝ Սիրակուզայի արքա Դիոնիսիոսի պալատականներից մեկը, մի անգամ ասել է, թե նա երջանիկ է իր իշխանությամբ։ Դիոնիսիոսը հրավիրում է նրան մի օր նստելու իր գահին, բայց վերևից կախում է սուր՝ մազից։ Այս կերպ ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է իշխանությունը։

Իմաստը․ Մշտապես կախված վտանգ, սպառնալիք, որ կարող է ցանկացած պահի իջնել։

Նախադասություն․ Նրա ղեկավարի պաշտոնը Դամոկլյան սուրի պես էր՝ կայուն չէր, ու նա ապրում էր մշտական լարվածության մեջ։


2. Աքիլեսյան գարշապար

Ծագումը․ Հին հունական դիցաբանության մեջ Աքիլեսը հերոս էր, ում մայրը մանուկ ժամանակ մարմինը մկրտել էր կախարդական գետում՝ բացի գարշապարից, որով նրան բռնել էր։ Այդ տեղը դարձավ նրա միակ թույլ կետը։ Հենց այնտեղ էլ հետագայում նրան սպանեցին։

Իմաստը․ Մարդու կամ իրավիճակի թույլ կողմը, խոցելի տեղը։

Նախադասություն․ Նրա խոստովանելու անկարողությունը նրա աքիլեսյան գարշապարն էր՝ խանգարեց ամենակարևոր պահին։


3. Վերջին մոհիկան

Ծագումը․ Դարձվածքը գալիս է ամերիկացի գրող Ջեյմս Ֆենիմոր Կուպերի «Վերջին մոհիկանը» վեպից։ Այն պատմում է մոհիկան ցեղի վերջին ներկայացուցչի՝ Ունկասի մասին։

Իմաստը․ Վերջին ներկայացուցիչը որևէ խմբի, ավանդույթի կամ արժեքների։

Նախադասություն․ Նա մեր գյուղի վերջին մոհիկանն է՝ դեռևս հողը սեփական ձեռքով մշակող։


4. Մորփեոսի գիրկն ընկնել

Ծագումը․ Մորփեոսը Հին Հունաստանի երազների աստվածն է։ Նա մարդկանց երազներ էր ուղարկում՝ քնած ժամանակ։

Իմաստը․ Քուն մտնել, քնել։

Նախադասություն․ Ուշ գիշեր էր, ու ես վերջապես ընկա Մորփեոսի գիրկը՝ երկար ու ծանր օրվա վերջում։


5. Ավգյան ախոռներ

Ծագումը․ Հերակլեսի լեգենդում նրան հանձնարարվում է մաքրել թագավոր Ավգիասի ախոռները, որոնք տարիներ շարունակ չէին մաքրվել։ Նա դա անում է՝ գետերի հունը փոխելով։

Իմաստը․ Ծայրահեղ կեղտոտ կամ խիստ կոռումպացված, անմաքուր իրավիճակ։

Նախադասություն․ Նոր կառավարությունը պարտավորվեց մաքրել երկրի տնտեսությունը՝ ինչպես Ավգյան ախոռները։


6. Սիզիփոսյան աշխատանք

Ծագումը․ Սիզիփոսը Հին Հունաստանի դիցաբանության մեջ դժոխքում պատժված էր՝ անվերջ քար գլորելով լեռը, որը միշտ նորից հետ էր գլորվում։

Իմաստը․ Անարդյունք, անիմաստ, անսպառ ու ծանր աշխատանք։

Նախադասություն․ Օրական հարյուրավոր նամակներ ստանալն ու նույն բանին պատասխանելն արդեն սիզիփոսյան աշխատանք է դարձել։

Рубрика: պատմություն 8

պատմություն

Առաջադրանք 1

Արևելյան Հայաստանը և ռուս-պարսկական պատերազմները/Էջ  82-85 պատմել, էջ 85-ի հարցերին գրավոր պատասխանել/

Առաջադրանք 2

Արևմտյան Հայաստանը և Հայկական հարցի միջազգայնացումը/Էջ  86-90 պատմել, էջ 90-ի հարցերին գրավոր պատասխանել/

Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը, Հայկական հարցի միջազգայնացումը/ Հայոց պատմություն,

  • Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:
  • Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց››հասկացությունները:
  • Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:
  • Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :
  • ‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››

ՆԱՅԵԼՈՎ ՔԱՐՏԵԶԻՆ
Արևմտյան Հայաստանը XVIII դ. – XIX դ. սահմանագծին

  1. Մեկնաբանի՛ր քարտեզը։ Ո՞ր տարածքներն էին վիճարկում Պարսկաստանը, Օսմանյան կայսրությունը և
    Ռուսական կայսրությունը։ Ի՞նչ դրական կամ բացասական հետևանքներ ունեցավ հայության համար նրանց
    առճակատումը։
  2. Քարտեզքարտեզ
Рубрика: Հայոց լեզու

Ձոն մայրերին

  1. Դասարանում ստուգի՛ր և քննարկի՛ր նախորդ աշխատանքը:
  2. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք՝ մայրիկիդ, հայ մայրերի, հայ կնոջ դերի մասին՝ օգտագործելով բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասություններ:

Հայ կնոջ դերը

Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պատմության լուռ, բայց հզոր հերոսուհին։ Նա պահել է տունը, սնել է սերունդը, պահպանել լեզուն ու հավատը, երբեմն էլ՝ զենքը ձեռքին կռվել հանուն հայրենիքի։ Անցյալի Սոսե Մայրիկն ու Զաբել Եսայանը այսօր մարմնավորվում են ուսուցչուհու, բժիշկի, գիտնականի ու մոր կերպարով։

Հայ կինը միաժամանակ սեր է և ուժ, խոնարհություն ու պայքար։ Նա հենարան է ընտանիքին, ճրագ՝ ազգին։ Եվ ինչքան էլ փոխվի աշխարհը, հայ կնոջ հոգևոր կոչումը մնում է անփոփոխ՝ ազգ պահել, սեր տարածել և ապագա կերտել։

Рубрика: աշխարհագրություն

Դասի հղումը

Այլ հղումներ 123

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:թուրքիայի աշխարհագրագրական դիրքը բավականին լավն է։
  3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:թուրքիան իր մեծ լինելու պատճառով հարավային ասիային բավականին պաշարներ է տալիս
  4. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:թուրքիայի զարգացման նախադրյալները շատ պետությոններ գրավելնե
Рубрика: կենսաբանություն

Դասագիրքը՝տես այստեղ:

Մարտի 30-ից ապրիլի 6

Սիրե;ի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Рубрика: հանրահաշիվ

1)Հաշվե՛ք․

1.64

2.225

3.900

4.4900

5.400

6.810000

7.640000

8.25000000

2)Արտադրիչը տարեք արմատանշանի տակ`

արմատ2×2

արմատ-3×2

արմատ4×5

արմատ-10×5

արմատax4,a>0

Рубрика: Հայոց լեզու

01.04.2025

 Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

  1. Ես լեզուս փակ պահեցի երբ իմացա այդ լուրը
  2. Ես այդ հարցի շուրջ Մտքի ծովն էի ընկնել
  3. Ես քեզ հինգ մատիս պես գիտեմ
  4. Երեկ նարեկը թևերը ծալած նստել

Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:

2. Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,Արամը բոիկացավ և դուրս եկավ քաղաքով մեկ—Արամի լեզուն չորացել էր—Արամի բռունցքը Արտյոմի ականջին հասավ
 բ) որպես դարձվածք:
Նարեկի Լեզուն չորացել էր երբ լսեց այդ լուրը—Այդ լուրը Արամի ականջին հասավ

Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:

3. Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,Արամը դասի ժամանակ իմ մետրով չափեց իր գծագիրը—աղքատները հացը ցամաք ուտում էի
 բ) որպես դարձվածք:
մազից է կախվաց նրանց ընկերությունը—նա իր հացը ցամաք կերավ

Իր մետրով չափել, մազից կախված, այծերը գալ, հացը ցամաք ուտել:

4. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

5․ Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից  յուրաքանչյուրում:

Ա. Թվական, պատմություն, աղյուսակ, գրիչ, ազդեցություն, խորություն:(ածանցավոր)

Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:(բարդ)

Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:(ածանցավոր)

6 .Տրված բառերից առանձնացրու այն արմատները, որոնք
 ա) հնչյունափոխված են.
բ) միայնակ, որպես բառ չեն գործածվում (չես հանդիպել):
Օրինակ`
ա) բնութագրել — բնութ (բնույթ) – ույ-ը դարձել է  ու.
բ) խորազնին – զնին արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում,

ա)Զուգել-զույգ, լուսավոր-լույս, ջրամբար-ջուր, գնել-գին, չվերթ-չվել, շինության-շինանյութ, լճափ-լիճ, հանգստություն-հանգիստ:
բ) Խորաքնին-խորքյին, հետախույզ, մեծասքանչ-հիասքանչ, զորասյուն, զբոսանավ, կենտրոնախույս, ճյուղակոտոր, փառամոլ:

7․ Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:

Ագեվազ (կենգուրու), կակղամորթ-սևամորթ, մարտունակ-կենսունակ, արճճապատ-ճահճապատ, մեծասքանչ-հիասքանչ, հողածին-նորածին, փառամոլ-թմրամոլ, ատոմակայան-օդանավակայան:

8. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:

Հեռախոս-գիր, հանրածանոթ-ճանաչ, ձյունածածկ-գունդ, երկրագունդ-կամար, կենսակերպ-գիր, հնավանդ-գույն, մտահոգ-զբաղ, բարենպաստ-հոգի, ակնթարթ-հայտ, լուսանցք-նկար: