Իտալիա

Իտալիայի մասին հինգ տարբեր հարցեր և դրանց պատասխանները.

  1. Ինչ է Իտալիայի մայրաքաղաքը?
    • Մայրաքաղաքը հռօմն է։
  2. Ի՞նչ լեզու է խոսվում Իտալիայում:
    • Իտալիայում պաշտոնական լեզուն իտալերենն է։
  3. Ինչ է Իտալիայի ազգային ուտեստը?
    • Իտալիայի ամենահայտնի ուտեստներից մեկը պիցցան է, բայց նաև պաստան (պահպանման բանջարեղեն) ուռեն է։
  4. Որքա՞ն է Իտալիայի տարածքը:
    • Իտալիայի տարածքը մոտ 301,340 քառ. կմ է։
  5. Որն է Իտալիայի ամենահայտնի տեսարժան վայրը:
    • Ռոմայի Կոլիզեումը ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է Իտալիայում։

նոյեմբեր ամսվա ամփոփու

Նոյեմբեր ամսվա կեննսաբաննության ամփոփում

1.ներկայացնել նյարդայն համակարգի կառուցվածքը,և նրա կատարած ֆունկցիան:-նյարդային համակարգը մարդու զգայարաններն է աշխատացննում օրինակ եթե ձեր ձեռքը այրվում է ձեր ննյարդային համակարգի զգայարանները  շատ աշխատում են:

2.ողնուղեղի կառուցվածքը և ֆունկցիան-ողննուղեղը ոձաննման և շատ երեկար օրգանն է դա օգննում է մարդուն ուղիղ կանգնել:

3.գլխուղեղի բաժիննները և նրանց կատարած ֆունկցիան-գլխուղեղը ունի բոլոր որգանննների համար կազմված բաժիներ և դա օգնում է մադու շարժը լսովություննը տեսողությունը և այլն:

4.վերցնել գլխուղեղի մեկ բաժին և ններկայացննել ննրա կատարած ֆուննկցիանն նաև ներկայացննել իննչ կլիննի մարդու հետ եթե այդ բաժինը բացակայի:-օրինակ լսողությանն բաժիննը դա օգննում է լսողությաննը և եթե դա չլինի մարդ ուղակի չի կարողաննա լսի:

5.տեսովականն վերլուծիչի կառուծվացք և նրա կատարած ֆունննկցիաները:-դա օգնննում է մարդուն տեսնել: և դա նմանն է կլոր գունդիկի:

6. լսողական վերլուծիչի կառուծվացք և նրա կատարած ֆունննկցիաները:-դա օգնննում է մարդուն լսել եթե դա չլին մարդ չի լսի և հննարավոր է եթե դա հիվաննդություն լիննի հնարավոր է որ մարդ համր լինի:

7-նննոյեմբեր ամսվա բլոգայինն աշխատանննքները:-

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

27.11.2024

Աշխատանք դասարանում 

1. Դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել): Ընկերըտ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
 Որսս իր ոտքով եկավ:
 Ծովափի բնակիչներըս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
 Ամենաուժեղ մարզիկըդ, հաղթանակով պիտի գաս:
 ծեր որսորդս  ու կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
 սիրտըդ քա՛ր է, քար:
 Ձեոքդ ընկնողին պրծում չկա:

2.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ  է նշանակում.

ա) ս-ն`ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր.
 բ) դ-ն` դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ձեր.

Երկրի բնակիչներս-մենք շատ  անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ:

դուք մեզ` երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում:
իմ Շուրջը ոչինչ չեմ նկատում:
ես Ինքս լճի ափին լինել շատ եմ սիրում:
Կենդանու հետքերն դու ինքդ կնկատես թաց գետնի վրա:
քո Աչքները լույս լինի:

3. Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Իր սանիկի խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս նրանք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի բոլոր ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
ամբողջ աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած բոլոր նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

Կարդա՛

Դերանուններն ըստ կազմության լինում են պարզ (ես, այս, ուրիշ) և բաղադրյալ (այստեղ, ինչպես): Բաղադրյալ դերանուններից մի քանիսն ունեն հարադիր գրություն (մի քանի, ոչ որ և այլն):

Գոյականին փոխարինող դերանունները հոլովվում են հիմնականում գոյականների նման: Գոյականներից տարբեր կերպ են հոլովվում ես, դու, նա, ինքը, մենք, դուք, սա, դա, ով դերանունները:

Դերանունների գործածությունը խոսքն ազատում է կրկնություններից և խճողումներից:

ականջ

Լրացուցիչ աշխատաքնք- պատասծանել հարցերին․

1. Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:մարդը լսողությանն շննորհիվ լսում է:
2.Ի նչպե՞ս են ձայնային տատանուﬓերը հասնում լսողական ընկալիչներին:մենք խոսում եննք և ով որ պետքե լսի այդ ձայնայինն հաղորդիչերը շատ արագ մտնում ենն իր ականնջի մեջ ննշեմ ննաև որ մեք այդ տատաննումնները չեննք տեսննում:
3. Ի՞նչ մասերից է կազմված ականջը:-թմկաթաղանթից մուրճիկից խխունջիկից և այլն

ինչ է արժեքը մարդը որպեսղժզ արժեք

Բացատրել ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Արժեք ասելով, ես հասկանում եմ մարդկային որակները։ Յուրաքանչյուր ոք կարևորում է տարբեր արժեքներ մարդու մեջ։ Մեկն ասում է, որ կարևորը ազնիվ, հարգալից լինելն է, իսկ մյուսը՝ բարի և օգնող։

Ընդհանրապես արժեքը դա մարդու համար ամենաթանկ բանն է։ Մենք բոլորս էլ ունենք մեզ համար ամենաթանկ բաները և այն համարում ենք արժեք։ Օրինակ՝ ամեն մեկս ծնվել ենք տարբեր մտածելակերպով ընտանիքներում և մեր ընտանիքի ստացած ամեն ինչը համարում ենք ամենաթանկը։ Այսինքն՝ ինչպես բոլոր տարբեր բաներում, այնպես էլ արժեք հասկացողության մեջ տարբեր կարծիք ունենք։ Իմ տեսանկյունով ինձ համար կարևորագույն արժեքը կարող է ուրիշի համար արժեքավոր չլինել, և այդպես բոլորի դեպքում։

անհատական նախագիծ

ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։

5Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք,
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք։

Պարտքատերը գանգատ գնաց,
10Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի։

Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.
15Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին…
Վարի՛, վարի՛, իմ գութան։

Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված
20Մի տուն լիքը մանուկներ։

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյա՜լ է աստված, հորովե՜լ։

շրջանագիծ

Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:   

Այդ կետը կոչվում է շրջանագծի կենտրոն, իսկ տրված հեռավորությունը՝ շրջանագծի շառավիղ:

Rl1.png

Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Սահմանումից հետևում է, որ կարելի է տանել անվերջ թվով շառավիղներ, և դրանք բոլորը կունենան միևնույն երկարությունը:

Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:

Եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է շրջանագծի տրամագիծ:

Տրամագիծն ամենաերկար լարն է:

Շրջանագծում կարելի է տանել նաև անվերջ թվով տրամագծեր:

Rl2.png

Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:

Եթե շրջանագծի վրա նշենք երկու կետ, ապա առաջանում են երկու աղեղներ: Այդ պատճառով աղեղի նշանակման համար օգտագործում են լատիներեն երեք տառ, որոնք կարող են լինել ինչպես մեծատառեր, այնպես էլ՝ փոքրատառեր:  

Վերևի նկարում կարող ենք նշել BDH, ACG և մյուս աղեղները:

Ներքևի նկարում գծված են AxB և AyB աղեղները:

Rl3.png

Լարի միջնակետով անցնող շառավիղը

1.Լարի միջնակետով անցնող շառավիղը ուղղահայաց է այդ լարին։

2․Լարը հատող և նրան ուղղահայաց շառավիղն անցնում է այդ լարի միջնակետով։

Առաջադրանքներ․

1)Հաշվիր CA -ն, եթե CD=8 սմ և ∢AOD=120°

4.png

OC=OA=CA=>CA=4

2)Տրված են շրջանագիծ և մի քանի հատվածներ: Որո՞նք են դրանցից հանդիսանում շառավիղներ, լարեր և տրամագծեր:

FC+լար

CD=տրամագիծ

EB=տրամագիծ

NB=տրամագիծ

3) Ընտրիր շրջանագծի լարը:

Կարող են լինել մի քանի ճիշտ պատասխաններ:

NM

LK

4) Ո՞ր հատվածներն են հանդիսանում շրջանագծի տրամագիծ:

KG

FH

5) Տրված է՝ MN=7սմ, ∢ONM=60°։Գտիր՝ KN-ը։

6-uzd.PNG

MN=NO=>7+7=14

6)ABCD զուգահեռագծի B  գագաթից АD կողմին տարված է  BH բարձրությունը, որ AB կողմի հետ կազմում է 40 աստիճանի անկյուն։ Գտեք զուգահեռագծի բոլոր անկյունները։

7)Զուգահեռագծի պարագիծը 100սմ է:Նրա կողմերից մեկը մյուսից մեծ է 10սմ-ով: Գտեք զուգահեռագծի կողմերը:

ծովը և ծերունին

Առաջադրանքներ

1. Ի՞նչ էր ծովը ծերունու համար: -Ծերունին շատեր սիրում ծովը իր համար ծովը կյանքեր:

2 . Ներկայացրո՛ւ  ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ: Նա պարզապես շատ ուրախ էր:

3. Դուրս բեր հատվածներ, որոնք կարծում ես, կարևոր են:Ծերունին խավարում զգում էր, որ մոտենում է առավոտը, թիավարելիս լսում էր մի դողդոջ ձայն, թռչող ձկներն էին ջրից դուրս գալիս ու իրենց կարծր թևերով օդը սուլոցով ճեղքելով՝ հեռանում էին։ Նա քնքուշ սեր էր տածում թռչող ձկների նկատմամբ, դրանք նրա լավագույն բարեկամներն էին այդտեղ՝ օվկիանոսում։ Թռչուններին նա խղճում էր, մանավանդ ծովային փոքրիկ ու նրբակազմ ծիծեռնակներին, որոնք անվերջ թռչում են ու կեր փնտրում և համարյա երբեք էլ չեն գտնում, և նա մտածեց. «Թռչունի կյանքը շատ ավելի ծանր է, քան մերը, եթե չհաշվենք գիշանգղերին ու է՛լ ավելի մեծ, ուժեղ թռչուններին։

գործնական քերականնություն

1. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ (սնունդը) եղել է ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջ (գյուղին) խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:
Իր կյանքի բոլոր (տարիները) անցկացրել է նույն գյուղում:
Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր (բժիշկներն) (ասացինն), թե դա բացառիկ ու անհավանական դեպք է:
Քնաբեր դեղերից ոչ մեկը (չազդեց):
Քառասուն տարի է, որ իր բոլոր (գիշերնները) (նվիրել էր) իր անձի զարգացմանը:
Ամբողջ (գիշերը) կարդում է, գրում ու նկարում:
Այդ օրը ոչ մի (վթար) (չգրանցվեց):
Նոր մեքենան առայժմ ոչ մի (հաջողություն) չունի:
Ամբողջ (արձակուրդ) նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:

2. Պարզի՛րթե տրված դերանուններն ի´նչ սկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուր խմբին երեքչորս դերանուն ավելացրո՛ւ:

Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի:
Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, այստեղ:
Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը:

3. Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրի՛ր նա  կամ ինքը դերանունները:

Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը ինքը ստվերից էլ է վախենում:
Այդ վախկոտն ինքն իր ստվերից էլ է վախենում:
Որսորդն … հրացանն էր թփի տակ թողել:
Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր …հրացանն էր թփի տակ թողել:
Պապն … երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել:
Նա հյուրերին ողջունեց … իմացած բոլոր լեզուներով, բայց … կարծես թե նորից չհասկացան:
Գնչուն ասում էր, որ … ամբողջ աշխարհում ման է եկել:
Հայրը որդու մասին ասում էր, որ … իր տեսած ամենախելացի երիտասարդն է:
Որդուն ուղղված նամակում գրում էր, որ … հետաքրքրվողներին թող… ասի, որ…. շուտով գալու է:
Երգչի մասին ասում էր, որ … շատ վաղուց է ճանաչում, … իր մանկության ընկերն է եղել:
ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ … անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այստեղով … նավերն են անցել: