Рубрика: գրականություն

գրականություն

Զահրատ

Կաղանդի գիշեր

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…

1. Մեկնաբանի՛ր տողերը և գրի՛ր քո կարծիքը ասվածի վերաբերյալ։ 

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……

2. Բառերը գրի՛ր արևելահայերեն՝ նորէն, չի բաւեր, ըլլալու, յոյսեր, հինէն , գոյն գոյն։

3. Համառոտ ներկայացրո՛ւ, թե բանաստեղծությունն ինչի մասին է, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։ 

4. Գրի՛ր շարադրություն ,,Կաղանդի գիշեր,, վերնագրով։ 

Рубрика: գրականություն

չառլի չապլինի նամակը իր դստերը

իմ կարծիքով այս տեքստը մեզ ցույց է տալիս, որ մարդ ինչքան ել հարուստ լինի պետք չէ իր մարդկայնությունը կորցնի: Առաջին հատվածներում Չառլի Չապլինը խոսում արվեստի մասին, որ եթե դու, ինչ որ մի արվեստի լավ տիրապետում ես միշտ հանկարծ կհայտնվի ինչ որ մեկը որ քեզանից լավ է տիրապետում այդ արվեստին:

Եվ հետո ինքը խոսում էր մարդկայիննության մասին, որ ինքը ինչ ել որ լինի մարդ պետք է չկորցնի իր մարդկայինությունը և եթե կողքինդ քո օգնության կարիքը ունի դու պետք է քո ուննեցածի չափով օգնես կողքինին և ուրիշերին ել իր ունեցածի չափով պետք է օգնի:

Рубрика: գրականություն

ծերունին և ծովը

այս տեքստը ինձ շատ բան էր սովորացրեց օրինակ որ պետք չե հաննձնվել և պետք է միշտ պայքարես իննչպես տեքստում ծերունին որ պայքարում էր և չէր հանձնվում շնաձկների հետ

Рубрика: գրականություն

ծերունինն և ծովը

Ամփոփում

1. Բնութագրի՛ր ծերունուն:-Ծերուննինն իր տեսակով շատ բարի և պայքարող մարդեր

2. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը: ես մտածում եմ որ տեքստը սատ հետաքրքիր էր հատկապես շննաձկան հետ պայքարը

Рубрика: գրականություն

ծովը և ծերունին

Առաջադրանքներ

1. Ի՞նչ էր ծովը ծերունու համար: -Ծերունին շատեր սիրում ծովը իր համար ծովը կյանքեր:

2 . Ներկայացրո՛ւ  ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ: Նա պարզապես շատ ուրախ էր:

3. Դուրս բեր հատվածներ, որոնք կարծում ես, կարևոր են:Ծերունին խավարում զգում էր, որ մոտենում է առավոտը, թիավարելիս լսում էր մի դողդոջ ձայն, թռչող ձկներն էին ջրից դուրս գալիս ու իրենց կարծր թևերով օդը սուլոցով ճեղքելով՝ հեռանում էին։ Նա քնքուշ սեր էր տածում թռչող ձկների նկատմամբ, դրանք նրա լավագույն բարեկամներն էին այդտեղ՝ օվկիանոսում։ Թռչուններին նա խղճում էր, մանավանդ ծովային փոքրիկ ու նրբակազմ ծիծեռնակներին, որոնք անվերջ թռչում են ու կեր փնտրում և համարյա երբեք էլ չեն գտնում, և նա մտածեց. «Թռչունի կյանքը շատ ավելի ծանր է, քան մերը, եթե չհաշվենք գիշանգղերին ու է՛լ ավելի մեծ, ուժեղ թռչուններին։

Рубрика: գրականություն

ծերունին և ծովը

Ծերունին և ծովը

Առաջին մաս 

Ծերունին իր նավակով, բոլորովին մենակ, ձուկ էր որսում Գոլֆսթրիմում։ Ութսունչորս օր էր, ինչ նա ծով էր դուրս գալիս ու ո՛չ մի ձուկ չէր բռնում։ Սկզբում՝ քառասուն օր, նրա հետ էր լինում մի տղա։ Բայց որովհետև ամեն օր վերադառնում էր առանց որսի, տղայի ծնողներն էլ ասացին նրան, որ ծերուկը հիմա արդեն անկասկած salao է, այսինքն՝ «ամենաձախորդ մարդը», և հրամայեցին ծով դուրս գալ մի ուրիշ նավակով, որը իսկապես երեք լավ ձուկ բերեց հենց առաջին շաբաթը։ Սրտի ցավով էր տղան տեսնում, թե ինչպես ծերունին ամեն օր ձեռնունայն է վերադառնում, և ափ էր գնում, որպեսզի օգնի նրան տուն տանելու պարանները կամ կեռաձողը, հարպունն ու կայմի շուրջը փաթաթված առագաստը։ Առագաստը ամբողջովին կարկատված էր պարկերի կտորտանքով և փաթաթված վիճակում թվում էր ջախջախված գնդի դրոշ։

Читать далее «ծերունին և ծովը»
Рубрика: գրականություն

Առաջադրանքներ՝

1. Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը։ 

2. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ Այս ստեղծագործությունը ցանկանում է ասել, որ պետք է լինել միշտ ուրախ: Օրինակ այս ընտանիքը, որ ինչպես ճանապարհեցին այդ զինվորին, իր մայրը կամ իր ընտանիքի անդամները շատ ուրախ էին, և երբեք նրանք չեին տխրում: Այս ստեղծագործությունը ցանկանում է ասել բոլորիս, որ ինչ էլ որ լինի պետք չէ տխրել: Ես այս ստեղծագործության մեջ նկատեցի շատ համախմբություն և համերաշխություն, թե ինչպես էին նրանք համախմբված: Նաև այս ստեղծագործությունը ցանկանում է ասել, որ կյանքում ինչ իրավիճակում հայտնվես միշտ անկախ ամեն ինչից պետք է շատ համախմբված և համերաշխ և ուրախ դիմավորես ամեն ինչին, որովհետև այս տղայի ծնողները շատ ուրախ տրամադրութամբ էին լցված, որ նույնիսկ սեղան էին պատրաստել, որպեսզի տղան գնա և ապահով տուն վերադառնա: Եվ նրանց մեջ ոչ մի կաթիլ լարվածություն չկար կամ եթե կար ուրեմն շատ քիչ չափաբաժնով: Ես օրինակ համաձայն եմ այս ստեղծագործության հետ, և ես շատ հավանեցի այս ստեղծագործությունը, ես բոլորիտ խորհուրդ կտամ, որ կարդաք այս ստեղծագործությունը, որովհետև հրաշալի ստեղծագործություն էր : Ինձ նաև շատ դուր եկավ ստեղծագործության ասելիքը կամ ինչու չէ նաև գաղափարը, իսկապես այս ստեղծագործությունը հրաշալի էր :

3. Բացատրի՛ր ստեղծագործության վերնագիրը, ո՞ր դեպքում են այդ արտահայտությունն օգտագործում, ի՞նչ են ուզում դրանով ասել։ —

Այս ստեղծագործության վերնագիրը մի ժողովրդական ասացվածք է,որ ուզում է ասել, որ ինչպես ուրախ ճանապարհեցին իրենց որդուն այդպես ուրախ էլ դիմավոր են և հանկարծ Աստված իրենց այս փոքրիկ ուրախությունը շատ չհամարի, նաև իրենց սրտի մեջ մի փոքր վախ կար, տղրադառնալու հետ կապվածայի անվտանգ վե

Рубрика: գրականություն

գործնական քերականություն

1. Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:

Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ պատվավորն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի լավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների լավ ռմբարկուներին:
Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում լավ լողորդ համարվող տղամարդիկ:
Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի մեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու փոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել գովազդի համար:

Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ պատվավորն անհատական ամենաՈսկե գնդակ, ամենաՈսկե կոշիկներ և ամենաԱրծաթե կոշիկներ մրցանակներն են: ամենաՈսկե գնդակի տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի լավ մարզիկն է ճանաչվում: ամենաՈսկե կոշիկներն ու ամենաԱրծաթե կոշիկները համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների լավ ռմբարկուներին:
Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում լավ լողորդ համարվող տղամարդիկ:
Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի ամենամեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու փոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել գովազդի համար:

2. Պարզի´ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել:             

Ա. Տասնմեկ, քսաներեք, քառասունվեց, հիսունչորս, յոթանասունինը, իննսունինը, տասնմեկերորդ, վաթսունութերորդ, երեսունմեկական:

Բ. Հարյուր մեկ, հազար երեք հարյուր երեսուներկու, երկու հազար հինգ հարյուր հիսուներորդ, չորս հարյուր վաթսունական, երեք քառորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական:

Գ. Երկու-երկու, քսան-քսան, տասնութ-տասնութ, հարյուր-հարյուր:

Рубрика: գրականություն

սիրո տարիք

Առաջադրանքներ 1. Գրի՛ր մգեցված բառեր բացատրությունը։ 

2.  Մեկնաբանի՛ր մտքերը․ 

Ա․ Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։-նա հասկանում էր որ ճիշտ է առաջինը խփելը բայց իր ուղեղը իրեն հակառակներ ասում

Բ․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։-անկախ ամեն ինչից առաջինը իրեն էին հարվածում ոչ թե ինքներ հարվածում

Գ․ «Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։և հիմա իր համբերության բաճակը սպառվեց և նա առաջինը խփեց

Դ․ Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

 Ինչպիսինն է հեղինակի պատմելու ոճը-գեղարվեստական

5. Ինչո՞ւ է վերնագրված ,,Սիրելու տարիք,,։ -որովհետև ինքը հանուն սիրո դեմ գնաց իր մտածմունքներինու փոխեց իր մտքերը

Рубрика: գրականություն

գրականություն

Աշխատանք դասարանում

ՇՇՈՒԿԻՆ ՈՒ ՇՐՇՅՈՒՆ

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

Հեղինակ՝ Տերյան

Առաջադրանքներ
1. Ի՞նչ զգացում է արտահայտում բանաստեղծությունը:
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում:-Բանաստեղծության մեջ ուրախ տրամադրություն է:
3. Դուրս բեր անհասկանալի բառերը բացատրի՛ր:- աղոտ-թույլ,ննվազ,դարձյալ-կրկին
4. Մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:-
5. Ընդգծի՛ր բաղաձայնների կուտակումներով /բաղաձայնույթ պարունակող/  տողերը:- Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,