Рубрика: գրականություն

Վահան Տերիան

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։

Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։

Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։

Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում:- Ոսկի, պայծառ, արյուն, վառ, գինի, պայծառ, փերուզ:

2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ՝ խո՞հը, թե՞ տրամադրությունը: -Իմ կարծիքով այս բանաստեղծությունը հեղինակի տղուր տրամադրության մասին էր, այստեղ մի հատված կար, որ ներկայացնում է իր տրամադրության մասին:

Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

3. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:

Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։

4.  Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝ բառե՞րը, հնագավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան: 

Իմ կարծիքով բանաստեղծության ռիթմը կաղված է հանգավորումից, և բանաստեղծությունում շատ հանդիպեցի <<ՙՙտեսա՚՚՚>> բառը իմ կարծիքով դա նույնպես ռիթմի հետ կապ ունի:

Տխրություն 

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

աննշմար-չնկատվող

նիրհող-

անուրջ-երազ

2. Դուրս գրի՛ր համեմատությունները:- Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

3. Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը: -Իմ կարծիքով ամենաշատը աղջիկը, բայց երեքնել իրենց չափով հարազատ են:

4. Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:

Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով:

5. Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:

Այստեղ տղուր տրամադրություն էր ավելի շատ հեղինակը ուզոմ է իր տղրության մասին արել:

6. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը: 

Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…


1. Բացատրի՛ր բառերը՝

աներևույթ-առանց երևույթ , առկայծել- Հազիվ վառվել, կարոտագին-կարոտով լցված, կարոտավառ- Կարոտից վառվող: 


2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ: 
3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված:Իմ կարծիքով բաաստեղծություն հեղինակը ցանկաննում է պատմել իր տրամադրությանն մասին, այս հատվածում նկարագրում է իր տրամադրության մասին:

 Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։


4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում: 
5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, ,  ,,Իջնում է հուշիկ,, : 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից կարդալ բանաստեղծությունները, մեկն ընտրությամբ սովորել անգիր։ Ընթերցածները ներկայացնել բլոգում՝ մեկնաբանությամբ։ 

Рубрика: Հայոց լեզու, գրականություն

1.  Մայրենի լեզվի ֆլեշմոբի քննարկում։ 

2.  Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել քոմենթ՝ 

Գրաշխարհ
Ես եմ
Պատուհան

3. Կարդալ  Զահրատի բանաստեղծությունները, ընտրել մեկը, ձայնագրել կամ տեսագրել։ 

4. Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն։ Պատումի տեսքով ներկայացրե՛ք ՝

Ես այս տարվա ընդացքում շատ դժվարություններ և շատ հաջողություններ եմ ունեցել  կամ հայոց լեզվից կամ հայոց լեզվից: Օրինակ իմ հաջողություններից անհատական նախագծերը: Ես այս տարվա ընդացքում նաև կարդացել եմ անգլերեն լեզվով գիրք այն տեղ կային տարբեր պատմվածքներ: Ես գրականության մեջ կարևորում եմ այն որ մենք մեր խոսքն ենք    զարգացնում  իսկ հայոց լեզվից կարևորում եմ գործնական քերականությունները: 

5. Անհատական նախագծերի հաշվետվություն։ Ամփոփել և ներկայացնել չորս ամսվա արդյունքները՝ հղումներով։ 

Ես այս չորս ամսվա ընդացքում կատարել եմ շատ անհատական նախագծեր թարգմանություն թեմայով ես կատարել եմ անգլերենից հայերեն թարգմանություն օրինակ ես դուրս եմ հանում տեքստից մի որոշ հատվածներ և այդ հատվածները թարգմանում եմ անգլեչենից հայերեն:

6. Դեկտեմբեր ամսվա ինքնագնահատում ։ 

Рубрика: գրականություն

կաղանդի ծառ

Որպէսզի կաղանդ տօնենք տեւական
ուր որ գացինք
ուր որ գաղթեցինք
մեզի հետ
մեր ծառն ալ տարինք

Թէ մարեցաւ մոմերէն մին
տեղը չորս մոմ վառեցինք
թէ խաղալիկ մը կոտրեցաւ
կամ ժապաւէն մը փրթաւ
տեղը միշտ նորը դրինք

Բայց չգիտցանք-
արմատները ե՞րբ չորցան
ոստերուն մէջ աւիշը ե՞րբ ցամքեցաւ.

Եւ հիմա – ծառը աւելի շքեղ
թէպէտ շողշողուն
սակայն մերը չէ

Рубрика: գրականություն

գրականություն

Զահրատ

Կաղանդի գիշեր

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…

1. Մեկնաբանի՛ր տողերը և գրի՛ր քո կարծիքը ասվածի վերաբերյալ։ 

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……

2. Բառերը գրի՛ր արևելահայերեն՝ նորէն, չի բաւեր, ըլլալու, յոյսեր, հինէն , գոյն գոյն։

3. Համառոտ ներկայացրո՛ւ, թե բանաստեղծությունն ինչի մասին է, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։ 

4. Գրի՛ր շարադրություն ,,Կաղանդի գիշեր,, վերնագրով։ 

Рубрика: գրականություն

չառլի չապլինի նամակը իր դստերը

իմ կարծիքով այս տեքստը մեզ ցույց է տալիս, որ մարդ ինչքան ել հարուստ լինի պետք չէ իր մարդկայնությունը կորցնի: Առաջին հատվածներում Չառլի Չապլինը խոսում արվեստի մասին, որ եթե դու, ինչ որ մի արվեստի լավ տիրապետում ես միշտ հանկարծ կհայտնվի ինչ որ մեկը որ քեզանից լավ է տիրապետում այդ արվեստին:

Եվ հետո ինքը խոսում էր մարդկայիննության մասին, որ ինքը ինչ ել որ լինի մարդ պետք է չկորցնի իր մարդկայինությունը և եթե կողքինդ քո օգնության կարիքը ունի դու պետք է քո ուննեցածի չափով օգնես կողքինին և ուրիշերին ել իր ունեցածի չափով պետք է օգնի:

Рубрика: գրականություն

ծերունին և ծովը

այս տեքստը ինձ շատ բան էր սովորացրեց օրինակ որ պետք չե հաննձնվել և պետք է միշտ պայքարես իննչպես տեքստում ծերունին որ պայքարում էր և չէր հանձնվում շնաձկների հետ

Рубрика: գրականություն

ծերունինն և ծովը

Ամփոփում

1. Բնութագրի՛ր ծերունուն:-Ծերուննինն իր տեսակով շատ բարի և պայքարող մարդեր

2. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը: ես մտածում եմ որ տեքստը սատ հետաքրքիր էր հատկապես շննաձկան հետ պայքարը

Рубрика: գրականություն

ծովը և ծերունին

Առաջադրանքներ

1. Ի՞նչ էր ծովը ծերունու համար: -Ծերունին շատեր սիրում ծովը իր համար ծովը կյանքեր:

2 . Ներկայացրո՛ւ  ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ: Նա պարզապես շատ ուրախ էր:

3. Դուրս բեր հատվածներ, որոնք կարծում ես, կարևոր են:Ծերունին խավարում զգում էր, որ մոտենում է առավոտը, թիավարելիս լսում էր մի դողդոջ ձայն, թռչող ձկներն էին ջրից դուրս գալիս ու իրենց կարծր թևերով օդը սուլոցով ճեղքելով՝ հեռանում էին։ Նա քնքուշ սեր էր տածում թռչող ձկների նկատմամբ, դրանք նրա լավագույն բարեկամներն էին այդտեղ՝ օվկիանոսում։ Թռչուններին նա խղճում էր, մանավանդ ծովային փոքրիկ ու նրբակազմ ծիծեռնակներին, որոնք անվերջ թռչում են ու կեր փնտրում և համարյա երբեք էլ չեն գտնում, և նա մտածեց. «Թռչունի կյանքը շատ ավելի ծանր է, քան մերը, եթե չհաշվենք գիշանգղերին ու է՛լ ավելի մեծ, ուժեղ թռչուններին։

Рубрика: գրականություն

ծերունին և ծովը

Ծերունին և ծովը

Առաջին մաս 

Ծերունին իր նավակով, բոլորովին մենակ, ձուկ էր որսում Գոլֆսթրիմում։ Ութսունչորս օր էր, ինչ նա ծով էր դուրս գալիս ու ո՛չ մի ձուկ չէր բռնում։ Սկզբում՝ քառասուն օր, նրա հետ էր լինում մի տղա։ Բայց որովհետև ամեն օր վերադառնում էր առանց որսի, տղայի ծնողներն էլ ասացին նրան, որ ծերուկը հիմա արդեն անկասկած salao է, այսինքն՝ «ամենաձախորդ մարդը», և հրամայեցին ծով դուրս գալ մի ուրիշ նավակով, որը իսկապես երեք լավ ձուկ բերեց հենց առաջին շաբաթը։ Սրտի ցավով էր տղան տեսնում, թե ինչպես ծերունին ամեն օր ձեռնունայն է վերադառնում, և ափ էր գնում, որպեսզի օգնի նրան տուն տանելու պարանները կամ կեռաձողը, հարպունն ու կայմի շուրջը փաթաթված առագաստը։ Առագաստը ամբողջովին կարկատված էր պարկերի կտորտանքով և փաթաթված վիճակում թվում էր ջախջախված գնդի դրոշ։

Читать далее «ծերունին և ծովը»