մեղվաբուԾության հետքերով

Մեղվաբուծությունը գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկն է: 

Հետազոտողների կողմից պարզվել է, որ մեղուն կորնգանի բերքատվությունը բարձրացնում է 100%-ով, առվույտինը`40-50%, իսկ խնձորենու պտղակալումը`
60%-ով:

Այսպիսով` հաշվարկված է, որ մեղուներն անուղղակի ճանապարհով 15 անգամ ավելի շատ եկամուտ են տալիս տնտեսությանը, քան ուղղակի ճանապարհով նրանց տված մեղրը և մոմը:

Մեղվաբուծությունից ստացած թանկարժեք սննդամթերքը` մեղրը,
ծառայում է նաև որպես մի շարք հիվանդությունների բուժման միջոց:
Խիստ կարևոր նշանակություն ունի նաև մեղրամոմը:

Մեղրամոմը կիրառվում է նաև որպես բուժիչ նյութ:
Մեղվից ստացված երրորդ արտադրանքն ակնամոմն է: 

Այն օգտագործվում է ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ:

Այն հարուստ է սպիտակուցային
նյութերով և վիտամիններով, որոնք շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար:

Մեղվի մթերքների թվում չորրորդ արտադրանքը` ծաղկափոշին է,
որը մեղուները հավաքում են ծաղիկներից

Ծաղկափոշին օգտագործվում է նաև դեղորայք պատրաստելու համար: Այն ունի բուժիչ հատկություններ:

Մեղվից ստացված հինգերորդ արտադրանքը մեղվի թույնն է: Դեռ
վաղուց հայտնի է եղել այն, որ մեղվի թույնը ռևմատիզմի, իշիասի և մի
շարք հիվանդությունների բուժման միջոց է հանդիսացել: Այժմ մեղվի
թույնը կարելի է ստանալ հատուկ եղանակով` առանց մեղվին վնասելու:

01.17.2024

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին

Մարտի 5-11

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

16.04.2024

  1. Համացանցից գտնել  10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։
  2. Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։ օրինակ օձը և մողեսը
  3. Ներկայացնել սողունների բազմացումը-նրանք բազմանւոմ են սեռական ճանապարհով

16.04.2024

Սողունների բազմացումը և զարգացումը

Սողունների սեռական օրգանները և դիմորֆիզմը

Բոլոր սողունները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Սողունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են երկկենցաղների բազմացման օրգաններին:

Արուն ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:

Էգը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կոյանոցի մեջ:

195.jpg

Բազմացման շրջանում զարգացած ձվաբջիջը բեղմնավորվում է սպերմատոզոիդի հետ հենց էգի օրգանիզմում:

Սողունների մոտ լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Արուները ունեն վառ գունավորում, ավելի խոշոր են և գրավում են էգերին: Արուներին բնորոշ է նաև մեկ այլ առանձնահատկություն. նրանք բազմացման ընթացքում, օրինակ՝ որոշ մողեսներ, մաշկի վրա, մեջքի երկարությամբ կարող են ձեռք բերել լրացուցիչ կատարներ, թմբուկներ, հավելյալ երանգներ: Այդ ամենը բարձրացնում է արուի գրավչությունը էգի մոտ:

53.jpg

Տարբերում ենք սողունների բազմացման և զարգացման 5 հիմնական փուլ.

  • ձվազատում
  • բեղմնավորում 
  • ձվի զարգացում
  • ձվադրում
  • ուղղակի զարգացում

Ձվազատում

Էգի սեռական օրգաններում՝ ձվարաններում, զարգանում են իգական սեռական բջիջները՝ ձվաբջիջները: Ձվարանից դուրս գալուց հետո ձվաբջիջը ընկնում է ձվատարի վերին, ձագարաձև լայնացած մասը: Ձվատարը ձգվում է մինչև կոյանոց և բացվում դրա մեջ: Կատարվում է հասունացած ձվաբջջի ձվազատում, որը արդյունքում մնում է էգի օրգանիզմում:

Screenshot_1.png

Բեղմնավորում

Գարնանը, երբ եղանակը տաքանում է, սկսվում է սողունների բազմացման շրջանը: Զուգավորման ժամանակ արուն սերմնաբջիջները լցնում է էգի կոյանոցը: Կոյանոցից շարժուն սպերմատոզոիդները ձվատարով բարձրանում և թափանցում են ձվաբջիջների մեջ: Ձվատարներում կատարվում է բեղմնավորում: Բեղմնավորումից ձևավորվում է զիգոտ: Զիգոտից սկիզբ է առնում սաղմնավորումը: 

60.jpg

Ձվի զարգացում

Բեղմնավորված ձվաբջիջը ձվատարով անցնելու ընթացքում պատվում է մագաղաթանման, ճկուն թաղանթով, օրինակ՝ օձերի և մողեսների մոտ: Կոկորդիլոսների և կրիաների բեղմնավորված ձվաբջիջները պատվում են կրային կճեպով: Ձվատարով շարժվելու ընթացքում կատարվում է բեղմնավորված ձվաբջջից ձվի զարգացման գործընթացը, որը ավարտին է հասնում կոյանոցում:

52.jpg

Սողունների ձուն հարուստ է դեղնուցով և ունի ցամաքի վրա սաղմի զարգացումն ապահովող հարմարանքներ:

Ձվի կառուցվածքային մասերն են.

  • արտաքին ամուր թաղանթ
  • սաղմնային թերթիկներ
  • դեղնուցապարկ
  • սաղմ

Դեղնուցի բաղադրության մեջ կան սաղմի աճման համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը: Ձվի թաղանթները պաշտպանում են սաղմը արտաքին ազդեցությունից: Կճեպը ծակոտկեն է, որի շնորհիվ ձուն կատարում է նյութափոխանակություն: Ձվի մեջ՝ սաղմի շուրջ, զարգանում են սաղմնային թաղանթներ. դրանցից մեկը՝ ամնիոնը լցված է հեղուկով և ստեղծում է սաղմի զարգացման համար անհրաժեշտ ջրային միջավայր: Երկրորդ թաղանթը՝ ալլանթոիսը, հարուստ է արյունատար անոթներով և ապահովում է սաղմի շնչառությունն ու արտաթորությունը: Երրորդ թաղանթը՝ խորիոնը, սահմանազատում է սաղմնային մարմինը սպիտակուցային մարմնից և ապահովում դրանց միջև նյութափոխանակությունը: Սպիտակուցը հիմնական կիրառելի սննդային միջավայրն է, որից սաղմը ի վիճակի է կլանել պիտանի նյութեր և արտազատել արգասիքներ:Ձվադրում

Սողունները ձվերը դնում են ավազի, հողի մեջ, քարերի արանքում, տերևների տակ: Որոշ տեսակների ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը: Այդ դեպքում ձագերը դուրս են գալիս ձվերից անմիջապես ձվադրման պահին: Բազմացման այս ձևը կոչվում է ձվակենդանածնություն: Որոշ տեսակների սաղմը զարգանում է մոր ձվատարին ամրացած և պատված չէ ձվային թաղանթներով: Բազմացման այս ձևը կոչվում է կենդանածնություն: Որոշ սողունների արուներն ընդհանրապես չեն հանդիպում, և էգերը բազմանում են առանց բեղմնավորման՝ կուսածնությամբ:

65.jpg

Ուղղակի զարգացում

Լրիվ ձևավորված սաղմը, որը ամբողջական ձևավորված օրգանիզմ է, իր դնչի վրա գտնվող ատամիկով պատռում է ձվի թաղանթը և դուրս գալիս արտաքին միջավայր: Սողունների զարգացումը ուղղակի է՝ առանց կերպարանափոխության: Ձագերը ծնողների խնամքի կարիքը չեն զգում:

66.jpg

միջատներ

Մարսողական համակարգ

Միջատները ունեն խիստ բազմազան սննդառություն՝ որոշները մակաբույծ են, որոշները գիշատիչ, որոշները ազատ սապրոֆիտներ, ոմանք նույնիսկ ինքնուրույն են պատրաստում են իրենց պիտանի սննդանյութը: Այսքանով հանդերձ, սակայն, միջատները ունեն ընդհանրական մարսողական համակարգի կազմություն:

Մարսողական համակարգը կազմված է բաժինների հետևյալ հերթագայությունից՝

1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. ստամոքս, 5. առջևի աղիք, 6. միջին աղիք, 7. հետին աղիք, 8. հետանցք:

28.02.2024

Փետրվա ամսվա ամփոփում

1․ներկայացնել քորդավորներից նշտարիկի ներքին կառուցվածքը և բազմացումը-նրանք բազմանում են սեռական ճանապարհով և նրանց կառուցվածքը բժշկական գործիքի նշտարիկին է նման

2․տափակ որդերի բազմացում և կառուցվածք-նրանք տափակաձև են և բազմանում են սեռական ճանապարհով

3․կլոր որդերից ասկարիդի բազմացումը մեր օրգանիզմում-նրանք մեր օրգանիզմում բազմանում են սեռական ճանապարհով

4․մակաբույծ որդերը ինչ վնաս կարող են հասղնել մեր օրգանիզմին-նրանք մտնում են մեր օրգանիզմի մեջ

5․օղակավոր որդերից անձրևվորդի կառուցվածքը և բազմացումը-նրանք բազմանում են սեռական ճանապարհով և նրանք օպղակաձև են

6․անձրևա և կալիֆորնիական որդերը ինչ դեր ուն են գյողատնտեսոյթյան մեջ նրանք թարմացնում են հողը

7․ներկայացնել փետրվար ամսվա կենսաբանության բլոգային աշխատանքները

27․02․2024

  1. Օղակավոր որդերը ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսության մեջ։իրաննք օգնում են մրբերին,բանջարեղեններին,ևհողին
  2. Տզրուկները ի՞նչ դեր ունեն բժշկության մեջ։նրանցով շատ դեղեր են պատրաստում
  3. Անձրևորդերի բազմացում-նրանք բազմանում են սեռական ճանապարհով

20.02.2024

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն տափակ որդերը-նրանք տափակաձև են
  2. Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը-նրանկ ի տարբերություն տափակ որդերի նրանց կտրվացքը կլոր է
  3. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ-միջանկյալ տերեր
  4. Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում-՞

13․02․2024

Լրացուցիչ աշխատանք․ պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ բնորոշ հատկանիշներ ունեն ձկները-ձկները ունեն խռիկն,թեփիկներ և այլն
  2. Ի՞նչ նշանականություն ունեն ձկները բնության մեջ և մարդու կյանքում-նրանք առողջարար են համեղ են և գեղեցիկ են։
  3. Ի՞նչ հիմնական տարբերություններ հիման վրա  կարելի է տարբերակել ոսկրայն և կռճիկային ձկներին։-ըստ իրանց տեսքից։