1.Ներկայացնել մարդու բջջի հյուսվածքի կառուցվածքը:-բջիջը մարդու օրգանիզմի ամենափոքրագուն մասն է:
2.Ներկայացնել օրգանի և օրգան համակարգի կառուցվացքը:-Օրգանը և օրգան համակարգը մարդու մարմնի մի մասն է կազմում:
3.ներկայացնել գեղձերի տեսակները և գործառույթը:-Գեղձերը մարդու օրգանում կարևոր դեր են կատարում օրինակ կան շատ գեղձէր որոնք շատ կարևվոր են մարդու օրգանիզմի և օրգան համակարգի համար: Տեսակններն են արտազատական ներզատական և խառը:
4.ներկայացնել մեկ գեղձային հիվանդություն:-գեղձային հիվանդության մի մասն է կազմում ենդոկրին հիվանդությունը
Մեղվաբուծությունը գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկն է:
Հետազոտողների կողմից պարզվել է, որ մեղուն կորնգանի բերքատվությունը բարձրացնում է 100%-ով, առվույտինը`40-50%, իսկ խնձորենու պտղակալումը` 60%-ով:
Այսպիսով` հաշվարկված է, որ մեղուներն անուղղակի ճանապարհով 15 անգամ ավելի շատ եկամուտ են տալիս տնտեսությանը, քան ուղղակի ճանապարհով նրանց տված մեղրը և մոմը:
Մեղվաբուծությունից ստացած թանկարժեք սննդամթերքը` մեղրը, ծառայում է նաև որպես մի շարք հիվանդությունների բուժման միջոց: Խիստ կարևոր նշանակություն ունի նաև մեղրամոմը:
Մեղրամոմը կիրառվում է նաև որպես բուժիչ նյութ: Մեղվից ստացված երրորդ արտադրանքն ակնամոմն է:
Այն օգտագործվում է ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ:
Այն հարուստ է սպիտակուցային նյութերով և վիտամիններով, որոնք շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար:
Մեղվի մթերքների թվում չորրորդ արտադրանքը` ծաղկափոշին է, որը մեղուները հավաքում են ծաղիկներից
Ծաղկափոշին օգտագործվում է նաև դեղորայք պատրաստելու համար: Այն ունի բուժիչ հատկություններ:
Մեղվից ստացված հինգերորդ արտադրանքը մեղվի թույնն է: Դեռ վաղուց հայտնի է եղել այն, որ մեղվի թույնը ռևմատիզմի, իշիասի և մի շարք հիվանդությունների բուժման միջոց է հանդիսացել: Այժմ մեղվի թույնը կարելի է ստանալ հատուկ եղանակով` առանց մեղվին վնասելու:
Բոլոր սողունները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Սողունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են երկկենցաղների բազմացման օրգաններին:
Արուն ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:
Էգը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կոյանոցի մեջ:
Բազմացման շրջանում զարգացած ձվաբջիջը բեղմնավորվում է սպերմատոզոիդի հետ հենց էգի օրգանիզմում:
Սողունների մոտ լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Արուները ունեն վառ գունավորում, ավելի խոշոր են և գրավում են էգերին: Արուներին բնորոշ է նաև մեկ այլ առանձնահատկություն. նրանք բազմացման ընթացքում, օրինակ՝ որոշ մողեսներ, մաշկի վրա, մեջքի երկարությամբ կարող են ձեռք բերել լրացուցիչ կատարներ, թմբուկներ, հավելյալ երանգներ: Այդ ամենը բարձրացնում է արուի գրավչությունը էգի մոտ:
Տարբերում ենք սողունների բազմացման և զարգացման 5 հիմնական փուլ.
ձվազատում
բեղմնավորում
ձվի զարգացում
ձվադրում
ուղղակի զարգացում
Ձվազատում
Էգի սեռական օրգաններում՝ ձվարաններում, զարգանում են իգական սեռական բջիջները՝ ձվաբջիջները: Ձվարանից դուրս գալուց հետո ձվաբջիջը ընկնում է ձվատարի վերին, ձագարաձև լայնացած մասը: Ձվատարը ձգվում է մինչև կոյանոց և բացվում դրա մեջ: Կատարվում է հասունացած ձվաբջջի ձվազատում, որը արդյունքում մնում է էգի օրգանիզմում:
Բեղմնավորում
Գարնանը, երբ եղանակը տաքանում է, սկսվում է սողունների բազմացման շրջանը: Զուգավորման ժամանակ արուն սերմնաբջիջները լցնում է էգի կոյանոցը: Կոյանոցից շարժուն սպերմատոզոիդները ձվատարով բարձրանում և թափանցում են ձվաբջիջների մեջ: Ձվատարներում կատարվում է բեղմնավորում: Բեղմնավորումից ձևավորվում է զիգոտ: Զիգոտից սկիզբ է առնում սաղմնավորումը:
Ձվի զարգացում
Բեղմնավորված ձվաբջիջը ձվատարով անցնելու ընթացքում պատվում է մագաղաթանման, ճկուն թաղանթով, օրինակ՝ օձերի և մողեսների մոտ: Կոկորդիլոսների և կրիաների բեղմնավորված ձվաբջիջները պատվում են կրային կճեպով: Ձվատարով շարժվելու ընթացքում կատարվում է բեղմնավորված ձվաբջջից ձվի զարգացման գործընթացը, որը ավարտին է հասնում կոյանոցում:
Սողունների ձուն հարուստ է դեղնուցով և ունի ցամաքի վրա սաղմի զարգացումն ապահովող հարմարանքներ:
Ձվի կառուցվածքային մասերն են.
արտաքին ամուր թաղանթ
սաղմնային թերթիկներ
դեղնուցապարկ
սաղմ
Դեղնուցի բաղադրության մեջ կան սաղմի աճման համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը: Ձվի թաղանթները պաշտպանում են սաղմը արտաքին ազդեցությունից: Կճեպը ծակոտկեն է, որի շնորհիվ ձուն կատարում է նյութափոխանակություն: Ձվի մեջ՝ սաղմի շուրջ, զարգանում են սաղմնային թաղանթներ. դրանցից մեկը՝ ամնիոնը լցված է հեղուկով և ստեղծում է սաղմի զարգացման համար անհրաժեշտ ջրային միջավայր: Երկրորդ թաղանթը՝ ալլանթոիսը, հարուստ է արյունատար անոթներով և ապահովում է սաղմի շնչառությունն ու արտաթորությունը: Երրորդ թաղանթը՝ խորիոնը, սահմանազատում է սաղմնային մարմինը սպիտակուցային մարմնից և ապահովում դրանց միջև նյութափոխանակությունը: Սպիտակուցը հիմնական կիրառելի սննդային միջավայրն է, որից սաղմը ի վիճակի է կլանել պիտանի նյութեր և արտազատել արգասիքներ:Ձվադրում
Սողունները ձվերը դնում են ավազի, հողի մեջ, քարերի արանքում, տերևների տակ: Որոշ տեսակների ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը: Այդ դեպքում ձագերը դուրս են գալիս ձվերից անմիջապես ձվադրման պահին: Բազմացման այս ձևը կոչվում է ձվակենդանածնություն: Որոշ տեսակների սաղմը զարգանում է մոր ձվատարին ամրացած և պատված չէ ձվային թաղանթներով: Բազմացման այս ձևը կոչվում է կենդանածնություն: Որոշ սողունների արուներն ընդհանրապես չեն հանդիպում, և էգերը բազմանում են առանց բեղմնավորման՝ կուսածնությամբ:
Ուղղակի զարգացում
Լրիվ ձևավորված սաղմը, որը ամբողջական ձևավորված օրգանիզմ է, իր դնչի վրա գտնվող ատամիկով պատռում է ձվի թաղանթը և դուրս գալիս արտաքին միջավայր: Սողունների զարգացումը ուղղակի է՝ առանց կերպարանափոխության: Ձագերը ծնողների խնամքի կարիքը չեն զգում:
Միջատները ունեն խիստ բազմազան սննդառություն՝ որոշները մակաբույծ են, որոշները գիշատիչ, որոշները ազատ սապրոֆիտներ, ոմանք նույնիսկ ինքնուրույն են պատրաստում են իրենց պիտանի սննդանյութը: Այսքանով հանդերձ, սակայն, միջատները ունեն ընդհանրական մարսողական համակարգի կազմություն:
Մարսողական համակարգը կազմված է բաժինների հետևյալ հերթագայությունից՝
1․ներկայացնել քորդավորներից նշտարիկի ներքին կառուցվածքը և բազմացումը-նրանք բազմանում են սեռական ճանապարհով և նրանց կառուցվածքը բժշկական գործիքի նշտարիկին է նման
2․տափակ որդերի բազմացում և կառուցվածք-նրանք տափակաձև են և բազմանում են սեռական ճանապարհով
3․կլոր որդերից ասկարիդի բազմացումը մեր օրգանիզմում-նրանք մեր օրգանիզմում բազմանում են սեռական ճանապարհով
4․մակաբույծ որդերը ինչ վնաս կարող են հասղնել մեր օրգանիզմին-նրանք մտնում են մեր օրգանիզմի մեջ
5․օղակավոր որդերից անձրևվորդի կառուցվածքը և բազմացումը-նրանք բազմանում են սեռական ճանապարհով և նրանք օպղակաձև են
6․անձրևա և կալիֆորնիական որդերը ինչ դեր ուն են գյողատնտեսոյթյան մեջ նրանք թարմացնում են հողը
7․ներկայացնել փետրվար ամսվա կենսաբանության բլոգային աշխատանքները