հասարակագիտություն

Ինչ է ազատությունը

Հավանաբար չկա աշխարհում մեկը, որ հաճույքով չարտասանի ազատություն բառը։Պարտադիր չէ, որ դրանք խիստ պահանջներով կազմված սահ- մանումներ լինեն: Կարևորը, որ միտքը հասկանալի լինի:

Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։

Օրինակ.

Ազատությունն այն է, երբ ինձ ոչ ոք չի հարկադրում անել այն, ինչ ես չեմ ուզում կամ ազատությունը այն է, երբ ես անում եմ այն ինչ ես ուզում եմ։

2.Ազատություն տեսակները

Խոսքի ազատություն․ իրավունք արտահայտելու սեփական գաղափարն ու կարծիքը՝ առանց կառավարության արձագանքից, գրաքննությունից կամ սանկցիաներից վախենալու։

Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը:

Ստեղծագործական ազատություն։ Ըստ ստեղծագործական ազատության ՝ ստեղծագործ մարդն ունի իրավունք իր ցանկությամբ ընտրել ցանկացած թեմա և նկարագրություններ։

Կրոնի ազատությունը մարդու ցանանկացած կրոն դավանելու կամ ընդհանրապես ոչ մի կրոն չդավանելու իրավունքն է:

Քաղաքական ազատությունը բնութագրվում է որպես ճնշումներից կամ բռնությունից ազատ փոխհարաբերությունները։

Արդարություն

Արդարությունհասարակագիտական կատեգորիա։ Բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է, պատշաճբանականբնականոնբարոյականգեղեցիկ։ Արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների (դասակարգերիիրավունքի և պարտականությանաշխատանքի և վարձատրմանհանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ Այդ հարաբերությունների անհամապատասխանությունը գնահատվում է որպես անարդարություն։

ազատություն

Ազատություն, ժողովրդի իրավունք՝ տնօրինելու իր քաղաքական, պետական, հասարակական ու մշակութային կյանքը։ Անհատների դեպքում տվյալ տերմինը հետևյալ կերպ է մեկնաբանվում՝ անկաշկանդ լինել, իր կամքը ազատ արտահայտելու հնարավորություն, ուրիշի իշխանությունից զերծ լինելու իրավիճակը։

ինչ է արժեքը մարդը որպեսղժզ արժեք

Բացատրել ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Արժեք ասելով, ես հասկանում եմ մարդկային որակները։ Յուրաքանչյուր ոք կարևորում է տարբեր արժեքներ մարդու մեջ։ Մեկն ասում է, որ կարևորը ազնիվ, հարգալից լինելն է, իսկ մյուսը՝ բարի և օգնող։

Ընդհանրապես արժեքը դա մարդու համար ամենաթանկ բանն է։ Մենք բոլորս էլ ունենք մեզ համար ամենաթանկ բաները և այն համարում ենք արժեք։ Օրինակ՝ ամեն մեկս ծնվել ենք տարբեր մտածելակերպով ընտանիքներում և մեր ընտանիքի ստացած ամեն ինչը համարում ենք ամենաթանկը։ Այսինքն՝ ինչպես բոլոր տարբեր բաներում, այնպես էլ արժեք հասկացողության մեջ տարբեր կարծիք ունենք։ Իմ տեսանկյունով ինձ համար կարևորագույն արժեքը կարող է ուրիշի համար արժեքավոր չլինել, և այդպես բոլորի դեպքում։

ընտաննիք ազգ և մշակույյթ

Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ։

Ընտանիքը դա հասարակության հիմքն է։ Մարդը ոչ միայ ծնվում է և ֆիզիկապես այնտեղ ապրում և հասունանում, այլ նրա մեջ սկսվում է ձևավորվել անձի անհատականությունը։ Երեխան սկսում է կթրվել և դաստիրակություն ստանալ ընտանիքի կողմից։ Անգամ եթե երեխան ընտանիք չի ունենում, մեծանում է մանկատանը, միևնույն է նա այդ ամենը ստանում է։

Ընտանիքի շնորհիվ երեխան սովորում է ամեն ինչ։ Սկզբում սովորում է բառեր արտասանել իր լեզվով, հետո քայլել, ուտել։ Իսկ հետո ավելի մեծանալով սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում շփվել, ինչը կարող է նրան վնասել, ինչից կարող է օգտվել, ոնց օգնել մարդկանց։

Ընտանիքը պետք է երեխային սովորեցնի մարդկային զգացմունքների մասին, օրինակ՝ որ պետք չէ բոլորի հանդեպ չարացած լինել, պետք է օգնել ընկերներին և այլն։

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

davitmkrtchyan1

Մենք հասկացանք, որ մարդը ծննդյան օրից սկսած մեծ ու փոքր տարբեր խմբերի անդամ է։ Այդ խմբերում անվերջ հաղորդակցվում են, համագործակցում, հակամարտության մեջ լինում։ Մարդկանց միջև հաղորդակցությունը կարող է լինել հաճելի կամ տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր: Մեզնից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ անձնական շփումներ: Ըստ ձեզ ի՞նչը կարող է դառնալ մարդկային շփումների պատճառ։ Առանձնացնենք կարևոր պատճառներից մեկը՝ դա հետաքրքրությունն է։ Հետաքրքրությունը սահմանվում է տարբեր բազմաթիվ ձևերով։ Օրինակ բերենք դրանցից մեկը։ Հետաքրքրությունն անձի համար արժեքավոր կամ գրավիչ առարկայի, երևույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքն է, որը դրսևորվում է որպես դրա հետ պահանջմունքը, որևէ նպատակ և դառնում որոշակի գործողություններ կատարելու դրդապատճառ: Այսպիսով` միմյանց նկատմամբ հետաքրքրության հիմքում, որպես կանոն, ընկած է մեր նախասիրությունների, հայացքների, պահանջմունքների և այլ հատկանիշների ընդհանրությունը: Այդպիսի հատկանիշներ են նաև արտաքին տեսքը, վարվելաձևը, մտավոր կարողությունները, ֆիզիկական (մարմնական) տվյալները, նախասիրությունները, ընկերասիրությունը, նվիրվածությունը, հավատարմությունը,