Рубрика: Uncategorized

Հոմանիշ հականիշ

Հոմանիշ

Վառել-այրել

Թշնամի-ոսող

Կապույտ-երկնագույն

Սառռը-պաղ

Պատերազմի ժամանակ թշնամին այրել էր բոլոր անտառները։

Հականիշ

Սեղան-աթոռ

Սև-սպիտակ

Սառը-տաք

Գեղեցիկ-տգեղ

Սև սեղանին դրված էր սառը պաղպաղակ։

Հարանուն

Թուր-սուր

Ջուր-տուր

Լուր-լուռ

Լուրերով հայտնեցին որ երկար ժամանակ ջրանջատումներ են սպասվում։

Համանուն

Մարտ-մարտ

Ավել-ավել

Գոլ-գոլ

Մարտ ամսին ֆուտբոլիստները գոլ խփեցին։

Рубрика: Uncategorized

15.09.2022

1.Ժամացույցի ո՞ր մասն է ներկված կանաչով:

Ներկված է 1/10 -րդ մասը:

2. Մեկ րոպեի ո՞ր մասն է կազմում 2 վայրկյանը:

2 վայրկյանը կազմում են րոպեի 1/30-րդը:

3. Ընտրիր կոտորակները, որոնք կարելի է ներկայացնել 4 հայտարարով կոտորակի տեսքով: 8/52 4/52 55/44 8/12 13/52

  • 15/65
  • 8/52
  • 4/52
  • 55/44
  • 8/12
  • 13/52
  • 4/5
Рубрика: Uncategorized

Իմ հպարտ հայաստան

Դու հպարտ չես, իմ հայրենիք,
Տրտում ես դու և իմաստուն.
Կիզում է քեզ մի հուր կնիք,
Մի հըմայող ու հին խոստում ։
Եվ միթե այդ վշտիդ համար
Չեմ սիրում քեզ այսպես քնքուշ
Եվ խոնարհվում քեզ պես համառ,
Օ, հայրենիք դառն ու անուշ։
Չըշլացա խնդուն փառքիդ
Անցյալ ու հին փայլով երբեք.—
Սիրեցի հեզ, անքեն հոգիդ
Եվ երգերըդ մեղմ ու բեկբեկ,
Խեղճությունըդ խավար ու լուռ,
Աղոթքներրդ դառն ու ցավոտ,
Զանգակներիդ զարկը տխուր
Եվ խուղերիդ լույսերն աղոտ

Վահան Տերյան

Рубрика: Uncategorized

14.00.2022

1․Պարզիր, թե շոկոլադի սալիկի ո՞ր մասն է մնացել, եթե սկզբում կար 28 բաժին:

Պատասխան (ստացված կոտորակը մի՛ կրճատիր)՝ մնացել է շոկոլադի սալիկի 2/26-րդ մասը:

2․Տատիկը գնեց 4 կգ 400 գ շաքարավազ և դրա 7/11-ով կեռասի մուրաբա պատրաստեց:

Հաշվիր, թե որքա՞ն շաքար օգտագործվեց մուրաբա պատրաստելու համար:  

Պատասխան՝ 2ԿԳ 800գ։

3․Գործվածքի կտորը 192 մ է: Կտորի 38-րդ մասը օգտագործեցին զգեստ կարելու համար, իսկ 724-ը՝ տաբատ:

Որոշիր, թե որքա՞ն գործվածք օգտագործեցին զգեստ և տաբատ կարելու համար:  

Պատասխան՝

Զգեստ կարելու համար օգտագործվեց  մ գործվածք:

Տաբատ կարելու համար օգտագործվեց  մ գործվածք:

Рубрика: Uncategorized

հԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՌՆԱՇԽԱՐՀ

Հարցեր

• Բացատրել «հայրենիք» հասկացությունը։

Հայրենիքը դա այն տեղն է ՝որտեղ ժողովուրդը ապրում է և կերտում է իր պատմությունը։
• Ո՞րն է հայ ժողովրդի հայրենիքը։Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան։
• Ի՞նչ անվանումներով է հայտնի հայոց հայրենիքը։Արմենիա,ՈՒրարտու և Սոմխեթի։
• Ի՞նչ ժողովրդներ են ապրում ՀՀ-ում։
• Նկարագրել Հայկական լեռնաշխարհի տեղն ու դիրքը։Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս-աևմուտքում Պոնտոսի լեռներին։

• Ի՞նչ լճեր կան հայկական լեռնաշխարհում, ո՞ր լիճն է գտնվում ՀՀ ներկայիս տարածքում։ Եղե՞լ եք արդյոք այդ լճի ափին։ Ի՞նչ գիտես լճի մասին։Արևելքում ՈՒրմիա լիճն է և Հայաստանում է գտնվում Սևանա լիճը։
•  Ի՞նչ լեռներ կան Հայկական լեռնաշխարհում։

Рубрика: Uncategorized

Տնային աշխատանք

Հաշվել ամենափոքր ընդհանուր բազմապատիկը

[77;20]=1540

77   7               20    2                                                                      

11   11             10    2

1                       5    5

                          1

77=11×7

20=2x2x5

Որոշիր 60, 70 և 80 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

(60;70;80)=10

60  2         70  7     80  2

30  3         10  2     40  2

10  2          5   5      20 2

5    5           1           10 2

1                              5    5

                                1

60,70,80=2×5=10 

Рубрика: Uncategorized

Ֆիզիկական և քիմյական երեվույթներ

Տնային աշխատանք

  1. Ինչպիսի՞ երևույթ է մոմի այրվելը։Դա ֆիզիկական երեվույթ է
  2. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։Օրինակ որ սառույցը հալվում է և դառնում է ջուր
  3. Արևի լուսավորելը,գիշերային երկնքում աստղերի առկայծումը ,կայծակի բռնկումներով երկնքի լուսավորվելը ,այսպիսի երևույթները ի՞նչպես են անվանում։Ֆիզիկական  երեվույթ

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։Ապակու կոտրվելը
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։Փայտի մոխիր դառնալը
  3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։ մոմի այրվելը, ,բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, լուցկու այրվելը, կաթի թթվելը
Рубрика: Uncategorized

Գիտելիք ստանալն իմ իրավունքն է

1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից` կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։

Рубрика: Uncategorized

Հովհաննես Թումանյանի քառյակններ

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։
Ջան ախպեր ջան
1890

Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։