Рубрика: Uncategorized

Վտակը ժայռից ներքև է թռչում,

Վտակը ժայռից ներքև է թռչում,

Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Рубрика: Uncategorized

Բառարանների տեսակները

Բառարանների տեսակները

Այս հղումով կարդա՛ բառարանների մասին պատմող նյութը։

Ի՞նչ սովորեցիր։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

17-րդ դարից սկիզբ է առնում հայերեն բառարանների տպագրությունը: Հայերեն բառարանները լույս են տեսել Վենետիկում, Կ. Պոլսում, Մոսկվայում, Թիֆլիսում: 20-րդ դարից բառարանագրության գլխավոր կենտրոն դարձավ Երևանը:

                                 Բառարանների տեսակները

 Բառարանները բաժանվում են 2 խմբի՝ հանրագիտական և լեզվաբանական:  Հանրագիտական բառարանները լինում են ընդհանուր և մասնագիտական:

                                     Լեզվաբանական բառարանները լինում են՝

Բացատրական բառարաններ, դարձվածաբանական բառարաններ, ուղղագրական բառարաններ, թարգմանական բառարանները

Рубрика: Uncategorized

վահան տերյան

Մթնշաղի անուրջներ շարքից

Բյուր մարդոց մեջ,
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում —
Մենակությո՜ւն,
Մենակությո՜ւն…

Ախ, այս տրտում,
Երկրի ցրտում
Անլուր ընկան,
Անխոս հանգան
Երկնքի հուշ
Երգերս անուշ։

Եվ իմ հոգում,
Ցուրտ ու միգում,
Խինդը մեռավ,
Բախտը մարավ
Անվերադարձ,
Անվերադա՜րձ…

Բյուր-Խիստ շատ, անչափ, անթիվ

Խինդ-ուրախություն

Рубрика: Uncategorized

գարնանանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Рубрика: Uncategorized

անցածի կրկնում

2-ի վրա բաժանվում են զույգ թվերը։

3 կամ 9-ի այն թվերն են բաժանվում  որոնց թվանշանների գումարը բաժանվում են 3-ի կամ 9-ի։

5-ի բաժանվում են այն թվերը որոնց վերջ ում գրվում են 0 կամ 5 թվանշանները։

10-ի բաժանվում են այն թվերը որոնց վերջ ում գրվում են 0։

 Ամենամեծ ընդհանուր բաժանարարը այն է, որ բաղադրիչները վերլուծենք պարզ արտադրիչների  և այդ պարզ արտադրիչներից վերցնել այն թվերը որը երկուսի մեջ կա։

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը այն է, որ բաղադրիչները վերլուծենք պարզ արտադրիչների և մեծ թվից վերցնել բոլոր թվերը և փոքրից վերցնել այն թվերը որը մեծում կա   կամ կա բայց քիչ է։

Հատվածգիծ որը ունի սկիզբ ու վերջ։
Հատվածները նշանակում ենք Լատիանկան մեծատառերով։

Ճառագայթ-գիծ որը ունի սկիզբ, բայց չունի վերջ։
Ճառաայթները նշանակում ենք Լատինական մեծատառերով։

Ուղիղ-գիծ որը չունի սկիզբ և չունի վերջ։
Ուղիղը նշանակում են Լատինական փոքրատառերով։

Անկյուն-մի կետից դուրս եկող երկու ճառագայթների կազմած պատկերը։
Կա անկյան չորս տեսակ՝ սուր անկյուն, բութ անկյուն, ուղիղ անկյուն և փռված անկյուն։
Սուր անկյունները զրո աստիճանից մեծ և 90 աստիճանից փոքր անկյուններն են։
Բութ անկյունները 90 աստիճանից մեծ և 180 աստիճանից փոքր անկյուններն են։
Ուղիղ անկյունները 90 աստիճանի անկյուններն են։
Փռված անկյունները 180 աստիճանի անկյուններն են։

Շրջանագիծ-շրջանագիծը այնպիսի ներփակ գիծ է որի բոլոր կետերը ունեն նույն հեռավորությունը մի կետից՝ այդ կետը շրջանագծի կենտրոնն է։

Շառավիղ-շրջանագծի կենտրոնից ցանկացած կողմի տարված հատվածը կոչվում է շառավիղ։

Լար-շրջանագծի որևէ երկու կետ միացնող հատվածը, որը չի անցնում կենտրոնով կոչվում է լար։

Տրամագիծ-տրամագիծը շրջանագծի կենտրոնով անցնող ամենաերկար լարն է։
Տրամագիծը ունի շառավղի կրկնակի չափը։

Աղեղ-շրջանագծի այն մասը որը գտնվում է նրա ցանկացած երկու կետերի միջև կոչվում է Աղեղ։

Рубрика: Uncategorized

                                              Մայրենիի հաշվետվոււթյան պատում

                                              Մայրենիի հաշվետվոււթյան պատում

Բարև ձեզ ես Մանվել Դավթյանն եմ։Ես սովորում եմ<<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրում։Սեպտեմբերից մինչև Դեկտեմբեր ամիսները մենք մայրենի առարկայից բավականին շատ աշխատանքներ ենք կատարել։ Գրավոր պատմել ենք թե ինչպես ենք անցկացրել ամառային արձակուրդները։Կարդացել ենք շատ պատմություններ, օրինակ՝<<ՅՈՒԼԻՍ>>,<<ԱՆՏԱՌՈՒՄ>,<<ԱՀՄԵԴԻ ՈՒՂՏԸ>> և այլն։Սովորել ենք անգիր բանաստեղծություններ,օրինակ՝ <<ԻՋՆՈՒՄ Է ՁՅՈՒՆԸ ԻՋՆՈՒՄ Է ԼՈՒՅՍԻ ՊԵՍ>>,<<ԱՐԱԳԱԾԻՆ>>,<<ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ>> և այլն։Կատարել ենք ռադիոնյութեր, տեսանյութեր։Տարբեր բառային վարժություններ ենք կատարել և այլն։