Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:
Читать далее «Ջրի կաթիլ»Рубрика: Uncategorized
Թափանցիկ Ջոկոմինո
Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց: Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց մի սև գունդ պտտվել: Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց էլի նրանից ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է, այն ավելի պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:
Հարցեր և առաջադրանքներ
- Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:Իմ կարծիքով դա էլ էր երևում։
- Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:Այո կա իմ ընկերուհի Մարիան։
- Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:Այո շատ լավ կլիներ
- Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:Ես կարծում եմ, որ նա թափանցիկ էր։
- Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:Իմ համար պատմվածքը շատ բարի էր։
- Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը։այս պատմվածքը ինձ սովորեցրեց, որ ճշմարտությունը աշխարհի ամենաուժեղ բանն է։
Լեզվական առաջադրանքներ
- Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:Թափանցի,պարզ,փոքրիկ,ազատ,բարձրաձայն,հեշտ, հանգիստ,ազնիվ,բարի,դաժան։
- Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:
Օրինակ՝ մորաքույր- մայրիկի քույրիկը, ժամացույց-ժամ ցույց տվող սարք:
Մայրաքաղաք-մայր քաղաք
Մահապատիժ-պատիժ,որը ավարտվում է մահով
Անարդար-արդար չի
Բանտախուց-կալանավայր
Միջանցք-երկու սենյակի մեջտեղի հատվածը
10.05.2021
1.Քանի երկրորդ կարգ ի միավոր է պարունակում է6754 թիվը1․
1․4+
2․5
3․6
4․7
2.Գտիր ամենափոքր կենտ քառանիս և ամենամեծ զույգ հնգանիշ թվերի գումարը։
99998+1001=10999
Читать далее «10.05.2021»04/05/2021
608․Կատարիր գործողությունները
3կգ250գ+3կգ750գ=6կգ1000գ=7կգ
8կգ420գ+3կգ950գ=11կգ1370=12կգ370գ
8կգ650գ+8կգ350գ=16կգ1000գ=17կգ
5կգ870գ+7կգ430գ=12կգ1300գ=13կգ300գ
609․Կատարիր գործողությունը
Читать далее «04/05/2021»Թվական
1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54-հիսունչորս, 847-ութ հարյուր քառասունչորս, 6985-վեց հազար ինը հարյուր ութսունհինգ, 12546- տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց , 68-վաթսունութ, 95-իննսունհինգ, 15-տասնհինգ, 58-հիսունութ, 697-վեց հարյուր իննսունյոթ, 89-ութսունինը:
2. Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:1-ից մինչև 99 գրվում են միասին, իսկ 101-ից մինչև վերջ գրվում են առանձին։
3. Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:երեսուն,քառասուն,հիթսուն,վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն։
Չարլի Չապլին
Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթլեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:
… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել) թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:
Ահա բեմեզրի լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:
— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Տնoրեն,երգել,վերադարձա,առաջին
- Ի՞նչէ նշանակում պաղատագին բառը.
ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին+
դ/ սառնասրտորեն
- Գրի՛րտրված բառերի հոմանիշները.
ա/ մենակ միայնակ
բ/ սաստիկ ուժեղ
գ/ նոր թազա
դ/ փոքր փոքրիկ
- Տրվածբառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ բնակարան — պարզ
բ/ դռնապան — բարդ+
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր
- Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.
ա/ լապտերների
բ/ ծափահարությունների
գ / աչքերում
դ/ դերասանուհին +
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ քրքիջ-ածական+
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական
28.04.2021
Հաշվիր արտահյտության արժեքը
225x(11664:324)=8100
5250-(4225:25+2796:3)=4149
105x(426:3)-(3234:231-14)=14910
20234-321×23-64236:212=12548
52846-(3425+415:5)x7=28290
(80231-421×24)-(5425+215:5)=64659
Հաշվիր արտահայտության արժեքը եթե a=555
555:(48×25-1185)x100-3700=0
555:(555-444)x324=1620
19034-(555-4605:15)x62=3658
555-555:5:3=518
․Համեմատիր
4/7>3/7
6/7>6/9
8/14>7/14
21/24=21/24
11/25>5/25
22/31<22/23
7/15=7/15
3/14=3/14
975.Համեմատիր
1/5<4/5
7/10>4/10
3/20<6/20
2/12<4/12
976․արտահայտիր նշված միավորներով
3/5դմ-6սմ
4/5սմ-8մմ
1/20կմ-5դմ
2/5կգ-400գ
3/25տ-120կգ
3/50տ-15ց
3/6ր-1080վ
4/10ժ-24ր
7/8օր-21ժ
Տատիկը իր պատրաստած գաթայիի 1/7 մասը տվեց աշոտին 2/7 մասը սուրենին իսկ 4/7 մասը հայկին։ՈՒմ բաժին գաթաներ ամենաշատը։Պատ․՝աշոտի գաթաներ ամենաշատը։
972․Տրված կոտորաակներից որոնքեն անկանոն իսկ որոնք կանոնավոր
6/7+կանոնավոր,12/17կանոնավոր,4/5կանոնավոր,8/7անկանոն,17/18կանոնավոր,3/3+անկանոն,6/6անկանոն,4/1անկանոն։
973․լրացրու աղյուսակը
| մասը թիվ | 1 — 3 | 2 — 6 | 4 — 12 |
| 24 | 8 | 8 | 8 |
| 48 | 16 | 16 | 4 |
974․համեմատիր
11/25>5/25
22/31<22/23
7/15=7/15
3/14=3/14
975.համեմատիր
3/20<6/20
2/12<4/12
Լուսնահանչ
լուսնահաչ
_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին:
Առաջադրանքներ՝
- Բանաստեղծությունից դուրս գրեք 13 գոյական, առանձնացրեք դրանց արմատները, հնարավորության դեպքում դրանցով նոր բառեր կազմեք:Հայր-իկ,Բողար,լուս-ին,բակ,որդի,կույս,գայլ,գիշեր,ճամփա,աշխարհ,շուն,ցեղ,նա,մենք,
Դուրս գրեք ուրիշի խոսքի երկու օրինակ և հերթով գրեք, թե ով ում հետ է խոսում: Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Խոսում ենհայրն ու որդին
- Ուրիշ ի՞նչ կենդանիներ գիտեք, որ լուսնյակի հետ առնչություն ունեն: Գրեք դրանց մասին:գայլ-նրանքել չեն սիրում գիշերվա լուսինը և հաչում են լուսնի վրա։
- Ձեր կարծիքով շան հաչոցն անհանգստացնո՞ւմ է լուսնյակին, պատասխանը հիմնավորեք:Ոչ լուսինը չի անհանգստանում, որովհետև նա չի զգում որ իր վրա հաչողներ կան։
- Ըստ ձեզ կարևո՞ր են բանաստեղծության վերջին չորս տողերը, բացատրեք դրանք: Այո ճիշտ է,որովհետև մարդիկ էլ պետք է աշխատեն լավ գործեր անեն ախարքի համար