Հորինի՛ր հեքիաթի շարունակություն մի քանի տարբերակով:
Երբ կենդանիները վիճում էին թե իրենց տերը ամենից շատ ում է սիրում այդ ժամանակ նրանք շատ էին հոգնել և որոշեցին, որ այլևս երբեք չվիճեն, փոխարենը իրենց տիրոջը լսեն և հաշտ ու համերաշխ մի ընտանիքի պես ապրեն։
Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:
-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում, երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել: -Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն: -Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:
— Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը… Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ՝ ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:
Այսօր՝ մարտի 11-ին ,մենք գնացել էինք Թումանյանի տուն թանգարան։ Այնտեղ մենք արտասանունմ էինք Հ․ Թումանյանի բանաստեղծթյուններից։ Մենք այնտեղ տեսանք Թումանյանի տունը և իր գաղտնի դարակը, որտեղ նա պահում էր իր գրքերը։ Մենք իմացանք, որ 17 տարեկանում նա գրել է Շուն ու Կատուն հեքիաթը։ Իմացանք,որ նա ունեցել է 4 աղջիկ և 3 տղա։ Ինձ համար այնտեղ շատ հետաքրքիր էր։
Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ Ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում, Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ Մի շատ անհանգիստ տղա էր ապրում, Մի գորշ խրճիթում, Մի հին խրճիթում, Գետի եզերքին, Ծառերի տակին։
Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ. «Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ. Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ, Էս գորշ խրճիթն է, Էս հին խրճիթն է, Գետի եզերքին, Ծառերի տակին։
Թո՛ղ գնամ շրջեմ աշխարհից աշխարհ, Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու, Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու Էս գորշ խրճիթից, Էս հին խրճիթից, Գետի եզերքին, Ծառերի տակին»։
Ու գնաց, երկար թափառեց տղան, Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ, Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան… Ու հառաչելով ետ վերադարձավ Էն գորշ խրճիթը, Էն հին խրճիթը, Գետի եզերքին, Ծառերի տակին։
«Գտա՞ր, զավա՛կս», հարցրեց մայրը, Ուրախ, նայելով իր տղի վրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ, Ամենից սիրուն, լավ տունը, որ կա, Էս գորշ խրճիթն է, Էս հին խրճիթն Է, Գետի եզերքին, Ծառերի տակին»։
Հարցեր և առաջադրանքներ
Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը: Մայրը շատ բարի էր իսկ տղան՝անհանգիստ։
Ի՞նչ երազանք ուներ տղան:Տղան երաղում էր գտնել ամենից լավ տունը։
Նկարագրի՛ր տղայի խրճիթը:Այն գորշ էր և հին։
Նկարագրի՛ր քո տունը և տեղադրի՛ր բլոգումդ:Իմ տունը շատ հարմարավետ է։
Իմ մայրիկը՝ բարձրահասակ է , սևահեր։Մայրիկս շատ է սիրում ինձ և եղբորս։ Նա շատ բարի է և չի սիրում երբ իրեն բարկացնում են։ Նա շատ է սիրում մսով ճաշատեսակներ։Նա միշտ մեր մասաին հոգ է տանում և խնամում է մեզ։
Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։ Ասածն արած է։ Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։ Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։ Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։ Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։ Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։ Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։ Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։ Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։ Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։ Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։ Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։ Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։ Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։ — Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։ — Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։ Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։ Վճռում են որ Փանոսը խեղդվել է։ Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։
Հարցեր և առաջադրանքներ
1.Փորձի՛ր բացատրել:
գործը ձախ գնալ-երբ ինչ-որ գործ ես ձեռնարկում և չի ստացվում միտք անել-մտածել ձենի վրա վեր են կենում-բարձր ձայնից արթնանալ տակն անել-վախենալ ճամփան ծռել-ճամփան փոխել քեֆի տաք ժամանակն է-քեֆ անել վրա տալ-հարձակվել մթան հետ-գիշերով գլուխը քարը-պինդ գլուխ դես Փանոս, դեն Փանոս—-ամենուր Փանոս
Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին: 3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր: Ինքը մի բարի մարդ է լինում,բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում: Շատ է քաշում, թե՝ քիչ,էդ էլ ինքը կիմանա,ծառը ճռճռալով գալիս է զարկում,տակովն անում,սելը ջարդում,եզներն էլ հետը: Ասում է՝ գլուխը քարը,չեղավ,չեղավ,արի գոնե մի բադ սպանեմ,տանեմ տամ կնկանս: Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է:
Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր: Սիրելի Ձախոր Փանոս ինձանից քեզ խորհուրդ՝մի բան անելուց առաջ մի լավ մտածիր,նոր ինչ-որ բան ձեռնարկիր,որպեսզի ամեն անգամ գործերդ ձախ չգնան։
Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր: Մի անգամ ես գնացի անտառ փայտ հավաքելու,այնտեղ եզներս սատկեցին։Հետո որոշեցի գնալ և բադերի որս անել,սակայն ադտեղ էլ ոչ մի բան չստացվեց։Այնուհետև որոշեցի գնալ եղբորս տուն բայց այնտեղ էլ շները հարձակվեցին վրաս և ես վազելով հեռացա այնտեղից։Իսկ վերջում իմ հարազատները ինձ մահացած հայտարարեցին և կինս իր համր նոր ամուսին ընտրեց և ամուսնացավ։