Рубрика: Uncategorized
Մաթեմատիկա
- Եվան կես կիլոգրամ կարտոֆիլը գնեց 70 դրամով, որքա՞ն գումար անհրաժեշտ կլինի Եվային 2 կիլոգրամ կարտոֆիլ գնելու համար։ 70×2=140 140×2=280 Պատ․՝ 280 դրամ։
- Ալեքը մատիտի համար վճարեց 300 դրամ, իսկ քանոնի համար՝ 50 դրամով քիչ: Որքա՞ն վճարեց նա այդ գնումների համար։ 300-50=250 250+300=550 Պատ․՝550 դրամ։
- Տրված թվերի թվանշաններով կազմի՛ր այլ եռանիշ թվեր:
526, 247, 589, 614 526-562,265,526,256,625,652 247-247,274,472,427,724,742 589-589,598,895,859,958,985 614-641,614,146,164,461,416 - Կատարի՜ր գործողությունը։
121+144=265
132+454=586
789-451=1240
245+671=916
874-511=363
984-457=527
ՋԱՆԻ ՌՈԴԱՐԻ «ԿԱՊՈՒՅՏ ԼՈՒՍԱՑՈՒՅՑԸ»
Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի: Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:
Առաջադրանքներ՝
1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:
Մինջև անջատվելը լուսակիրը հասցրեծ մտածել. «Խեղջ մարդիք: Ես նրանց երկնքի գնալու ազատ ճանապարի ազդանշանն եի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրչել կիմանային: Կարող է նրանց քաջուցյունն էր քիչ»:
2.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։
3. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը:
4.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
ձկնորս, կեսօր, սարդոստայն, անօգուտ, ականջօղ, տարօրինակ, վատորակ, չօգտագործել:
5. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար:
1.մինջև-մինչև,խեղջ-խեղճ,մարդիք-մարդիկ,ճանապարի-ճանապարհի,ազդանշան եի-ազդանշան էի,թրչել-թռչել,քաջուցյունն էր-քաջությունն էր
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:
5․Եթե լուսակիրները ունենային 4 գույն,այդ դեպքում տեղի կունենար խառնաշփոթ։
ՍԲ․ ԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ ՍՐԻՆԳ ՆՎԱԳՈՂ ԱՂՋԿԱ ՄԱՍԻՆ
Ես այս հեքիաթից հասկացա, որ չպետք է ապրել ուրիշի կարծիքով։Ամեն մարդ իր կարծիքը պետք է ունենա և հասկացա ,որ սխալ է երբ մարդ փորձում է ինչ-որ մեկին նմանվել։







