Թվային արտահայտությունը կազմվում է թվերից, թվաբանական գործողությունների նշաններից և փակագծերից:
Թվային արտահայտության գործողությունների արդյունքում ստացված թիվը կոչվում է թվային արտահայտության արժեք:
Եթե թվային արտահայտությունը պարունակում է նաև տառեր (կամ միայն տառեր), ապա այն կոչվում է հանրահաշվական արտահայտություն:
Հանրահաշվական կոտորակ կոչվում է AB տեսքի արտահայտությունը, որտեղ A-ն որևէ բազմանդամ է, իսկ B-ն՝ ոչ զրոյական բազմանդամ:
Հանրահաշվական կոտորակը բազմանդամի և ոչ զրոյական բազմանդամի քանորդ է:
x/x−3; b−1/b+6; 1+x3/x2+1; y+2/y2−6y+6 արտահայտությունները հանրահաշվական կոտորակներ են:
Հանրահաշվական կոտորակների հիմնական հատկությունը․
Կոտորակի համարիչի և հայտարարի նույն թվի վրա բաժանելը կոչվում է կոտորակի կրճատում:
Հանրահաշվական կոտորակի արժեքը չի փոխվի, եթե նրա համարիչը և հայտարարը բազմապատկենք միևնույն արտահայտությամբ, որի արժեքը զրոյից տարբեր է:

Հանրահաշվական կոտորակի արժեքը չի փոխվի, եթե նրա համարիչը և հայտարարը բազմապատկենք միևնույն արտահայտությամբ, որի արժեքը զրոյից տարբեր է:
Հաճախ հանրահաշվական կոտորակների հետ գործողություններ կատարելիս, պետք է լինում փոխարինել կոտորակի համարիչը կամ հայտարարը հակադիրով: Սակայն, որպեսզի կոտորակի արժեքը չփոխվի, պետք է հետևել նշանի փոփոխության կանոններին՝
կոտորակի արժեքը չի փոխվի, եթե
— փոխենք համարիչի և հայտարարի նշանները,
— փոխենք համարիչի և ամբողջ կոտորակի նշանները,
— փոխենք հայտարարի և ամբողջ կոտորակի նշանները:
Եթե A-ով և B-ով նշանակենք հանրահաշվական կոտորակի համարիչն ու հայտարարը, ապա նշանի փոփոխման կանոնը կարելի է գրել հետևյալ կերպ՝
1)Կրճատե՛ք կոտորակները․

1.(x+y)/2ax
2.1
3.2/5
4.1/2
5.1/4xy
6.5m/7n(a-b)
7.p/2q
8.4a+b/9
2)Կրճատե՛ք կոտորակները․

1.-1
2.-2/3
3.-4mn/2m
4.3a/7
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
Կրճատե՛ք կոտորակները․

1.1/2
2.8/4
3.45/5
4.256/14
5.6/2a
6.14a/7ab
7.x/x
8.4mn
9.6abc
10.9xyz















