Рубрика: գրականություն

ձմռան գիշեր

Լուռ, արծաթաշող գիշեր է. ձյուն է ու լուսին։ Փայլում է ձյունը տանիքների վրա, փայլում է ցանկապատերին և շողշողում ծառերի ճյուղերին։

Ամեն ինչ ողողված է լուսնի առատ լույսով։

Փոքրիկ քաղաքը քնած է խաղաղ։ Փողոցները դատարկ են. պահակներ անգամ չեն երևում։ Շները երբեմն հատ-ընդհատ հաչում են լուսնի վրա և, ուշադրության չարժանանալով, լռում զայրացած մռռոցով։ Կեսգիշերից անց է, բայց քաղաքացի Հակոբի քունը չի տանում։ Չնայած սենյակը տաք է, անկողինը փափուկ, բայց և այնպես քնել չի կարողանում։ Այս բանը պատահում է գրեթե ամեն գիշեր։ Օ՜, երկար են ձմռան գիշերները, մարդ հոգնում է քնելուց։ Եվ Հակոբը լուսամուտից նայելով լուսնի առատ լույսին, շողշողուն ձյուներին, մտածում է.— ի~նչ լավ կլինի ձմռան գիշերն էլ ամառվա պես կարճ լինի, մարդիկ իզուր ժամանակ չեն կորցնի և կաշխատեն մի բան գլուխ բերել, թե չէ անխոս պառկելուց ի՞նչ օգուտ։ Մտածում է Հակոբը, տնքում է հոդացավ ունեցողի նման և հազում այնպիսի մի հազով, որով ուշադրություն են հրավիրում կամ ուզում են իմանալ՝ հարևանը քնա՞ծ է, թե° ոչ։

Սենյակում նրա հարևանը կինն է. և որքան էլ Հակոբը հազում է, շարժվում, կինը կարծես չի լսում, քնա՞ծ է, թե քնած է ձևանում— դժվար է իմանալ։ Սպասում է Հակոբը մի փոքր և էլի հազում։ Նույնը։ Բայց նա խոսելու անդիմադրելի ցանկություն է զգում, նրա գլխում խռնվում են բազմաթիվ մտքեր, կասկածներ, ենթադրություններ, ուզում է հայտնել, ստուգել։ Ու կամաց, քնքշանքով հրում է կնոջը։

–Արո’ւս, ա’յ Արուս։

Կինն անմիջապես չի պատասխանում. ճրրում է, ասես երազի մեջ, գլուխը թեքում է բարձի վրա և տնքում քնից զարթնողի տնքոցով։

–Ի՞նչ է:

— Քնա՞ծ ես, — հարցնում է մարդը։

— Ի՞նչ կա որ…

Ու կնոջ ձայնի մեջ լսվում են դժգոհության շեշտեր։

—Ոչինչ, — ասում է մարդը՝ երեսը կնոջը դարձնելով։ — Ասում եմ՝ տեսնես էս ցրտովը զինվորներն ինչպես են մնում դիրքերում՝ լեռների մեջ, ամայի դաշտում։ Մինչև անգամ գայլեր կարող են երևալ։

— Հա’, չէ-մի, պոզեր, — խոսում է կինն անտարբեր։

— Այո’-այո’, քեզ բան եմ ասում, — առարկում է Հակոբը։— Միթե չգիտես, որ ռազմաբեմերում միշտ գայլեր են երևում։ Հիմի կհարցնես՝ ինչպե՞ս։ Ա՛յ ասեմ։ Հեռվից զգամ են մարդկային դիակի հոտ և իջնում սարերից, անտառներից…

Մի րոպե լռում է մտախոհ և ապա շարունակում.

— Էհ, պատերազմը շատ վատ բան է, շա’տ… Մեկ-մեկ մտածում եմ—եթե մի օր հանկարծ թշնամին մոտենա քաղաքին, ի՞նչ ես կարծում, դերձակ Մինասը ո՞նց պիտի փախչի, ինքը կաղ, կինը պատճառավոր, հինգ էլ երեխա. ո’չ կառք կարող են վարձել, ո’չ սայլ։

–Ձիով կերթան, — ասում է կինը, — մի բան որ տան-մեջ չունեն:

–Ձի՜: 0, սիրելիս, ձին ավելի թանկ է… Մեկ էլ, փախչելու ժամանակ ո’վ իր ձին ուրիշի կտա։ Ոչ ոք: Չէ’, նրանց համար շա’տ, շա’տ դժվար կլինի։ Մանավանդ որ կինը պատճառավոր է, չի կարող ձի նստել։

– Թա՛նկ է, չի’ լինի, ոտով կերթա՛ն, –ասում է կինն էլի անտարբեր։

–Հեշտ է ասել՝ ոտո՛վ։ Ապա մի փորձիր էս ձյունին ու ցրտին։ Կարո՞ղ ես սկի։

Կինը բարկանում է թեթև ու ձեռը հանում վերմակի տակից:

— Էլի՛… Ինչո՞ւ մեզ թողած՝ ուրիշների մասին ես մտածում:

— Դե’, մեզ ի’նչ կա, —ասում է մարդը.–մենք ոտով էլ կերթանք։ Իսկ թե դերձակն ինչպե՞ս կանի։ — չգիտեմ։

— Դե լա~վ, — երեսը շուռ է տալիս կինը, — թշնամին չեկավ՝ փախչելը մնաց։

— Ասում եմ` եթե մի օր գա, — պատասխանում է Հակոբն արդարանալու պես։— Չէ որ մարդ պետք է մի քիչ հեռուն մտածի։

Կինը նորից թեթև նեղանում է։

— Լա’վ. թող քնենք, — ասում է երեսն ավելի շրջելով։ Հակոբը լռում է։ Նայում է լուսնի շողերին, որ ընկել են հատակին, պատին և շողշողեցնում են պահարանի ապակիները։ Դուրսը քամի է։ Լուսամուտի առջևի ձյունածածկ ծառը թեթև երերվում է և խաղացկուն լույսեր ու ստվերներ փռում հատակին։ Լռություն է. քնած է տունը, քնած են հարևանները, քնած է ամբողջ քաղաքը։ Բայց Հակոբի քունը դարձյալ չի տանում։ Լռության մեջ անցնում է բավական ժամանակ. նա մեջքի վրա պառկած՝ մտածում է ու կենտահազ տալիս։ Ապա երկար նայում է ծառի երերվող ստվերներին ու նորից կամաց հրում կնոջը.

— Արո’ւս։

Կինը տնքում է հառաչանքով։

— Զարթո՞ւն ես։

Կինը զարթնում է դժկամ.— Ի՞նչ է, է՜…

— Ոչինչ. մի բան եմ ուզում ասել։ Տես՞ե լ ես տերտերանց բակում ինչքան սառուց կա։ Զարմանալի է, թե ինչո՛ւ չեն մաքրում։ Էնքան երեխա ունեն, պառավ մայրը, կինը–միշտ ման են գալիս բակում, և մեկը չի մտածում, որ կարող են ընկնել, վնասվել։ Դե արի ու էս թանկ ժամանակ բժշկիր դրանց։ Անմիտնե՜ր։ Ես կարծում եմ՝ պետք է հասկացնել, որ մաքրեն։ Համ էլ, գիտե՞ս ինչ, սառուցը ծառերին կարող է վնասել։ Ափսոս են։ Իսկ նրանց բակում ծիրանի լա~վ ծառեր կան…

— Է~հ, –—ընդհատում է կինը, — ինչ կուզե ըլեն. մեր բակում քիչ սառուց չկա. մաքրող ես մեր սառուցը մաքրի։ Քարը տերտերանց գլխին էլ, նրանց ծառերի էլ։

— Ախր չէ, է՜, լավ ծառեր են, դրա համար եմ ասում։ Մի՞տդ է՝ հերու ինչքան էին բռնել, քիչ էր մնում ճղակոտոր ըլեին։ Եթե է՛ս տարի էլ էդքան բռնեն, հասկացնեմ պիտի, որ ճղների տակը տայաղ տան։

— Է~, քնիր, — ասում է կինը տրտունջով, — էդքան ծառ սիրող ես` ինչո՞ւ մեր բակում մի ծառ չես տնկում…

Հակոբը լռում է. ուզում է առարկել կնոջը, որ իրենց բակում ծառ չի կարող աճել, քանի որ ջրի արխ չունեն, բայց միտքը նոր բան է ընկնում հանկարծ։

— Բա իմացել ե՞ս, — ասում է աշխուժով.— Տոնոյի կովը ծնել է, օրապակաս հորթ է բերել։ Ինչպես պիտի պահեն— չգիտեմ։ Զարմանալի է։ Պոչն էլ կարճ է, ասում են։ Մի թիզ։ Եթե ամառը ճանճերը վրա տան՝ ո՞նց պիտի անի։ Հը՞։ Բոռերը կխեղդեն անպատճառ…

Կինը չի լսում այլևս, նա քնած տնքում է, ասես ծանր բեռան տակ։ Լսում է Հակոբը կնոջ քնաձայնը և նայում նորից լուսնի շողերին։ «Այո, բոռերն անպատճառ կխեղդեն, եթե պոչը չերկարի», — մտածում է նա։

Ժամանակն անցնում է լռության մեջ և լռությունը, թվում է, հոսում է։ Հակոբն իր ականջներում խուլ, շատ խուլ խշշոց է լսում։ Ծառի շվաքն այժմ ընկել է դիմացի պատին, ուր լույսեր ու ստվերներ են խաղում նորից։ Երևի դուրսը դարձյալ քամի կա։ «Այ՛ո, անշուշտ, քամի կա, — մտածում է Հակոբը.— Իսկ քամին հիմա ծառերին վնաս է։ Տերտերանց ծառերն էլ հենց քամու առաջ են» …

Քամ՞ին։ Ի՛նչ վնասներ ասեք որ չի պատճառի քամին, մտածում է Հակոբը։ Օ, եթե այդ քամին հանկարծ հողմ դառնա` ինչե~ր ասես չի անի։ Մանավանդ եթե հրդեհ լինի քաղաքի որևէ թաղում։ Ի՛նչ հրդեհ։ Լուցկու կայծը մենակ բավական է, որ քաղաքը կրակի ծով դառնա։ Դա կարող է պատահել հենց մի որևէ ծխնելույզից։ Քամին էլ հո միշտ հակառակ է ծխնելույզներին։

— Աստված ոչ անի, եթե էս քամու ժամանակ վառվող բուխարիկ լինի, — ասում է Հակոբն ինքն իրեն և մտածում այն անփույթ տանտերերի վրա, որ ծխնելույզները չեն մաքրում ձմեռնամտին… Չեն մաքրում և ստանում են պատիժը։ Բայց ցավն այն է, որ նրանց հետ տուժում են ուրիշներն էլ։

Ու Հակոբը մտախոհ շարժում է գլուխը բարձի վրա, ապա զգուշությամբ ձեռը դիպցնում կնոջ կողին։

— Արո’ւս…

Կինը չի լսում…

— Արուս, — կանչում է Հակոբն ավելի բարձր։

Արուսն այս անգամ զարթնում է մեծ դժկամությամբ և թոնթորում է ինչ-որ:

— Արուս, — սկսում է Հակոբը հոգատար ձայնով, ուշադրություն չդարձնելով կնոջ քրթմնջոցին։ — Մի բան եմ հարցնելու, դու կիմանաս, որովհետև բալկոնում շատ ես լինում:

— Կարճ կտրի, — ասում է կինը։

— Ասում եմ՝ գուցե տեսած լինես, — շարունակում է մարդը։— Ես կարծում եմ տեսած կլինես, որովհետև բալկոնից երևում է։ Կարապետ աղեն էս տարի իր բուխարիկները մաքրել է տվե՞լ…

Կինը դժգոհ շարժումներ է անում։

— Ի~, Արուսն ուրիշ բան չունի, աչքը Կարապետ աղի բուխարիկների վրա պիտի պահի։ Գլուխը քարը Կարապետ աղի էլ, նրա բուխարիկների էլ:

— Չէ՛, ախր մի լսի՛ր. գիտես ինչ կա, — հասկացնում է Հակոբը կնոջը, — եթե չի մաքրել, խայտառակ բան կլինի։

— Ի՞նչ, — հարցնում է կինը բարկացած։

— Ի՞նչ, միթե չես հասկանում ինչ կպատահի, եթե մաքրած չլինեն։ Էն էլ քամու ժամանակ։ Բավական է բուխարիկներից մեկը վառվի, էլ հնարավո՞ր է հանգցնել։ Ու հետո, գիտե՞ս, ի՛նչ կլինի։ Կվառվի ոչ միայն նրա երկու հարկանի տունը, կվառվի ամբողջ կահկարասին, կվառվի աղջկա բաժինքը, ու միանգամից կքանդվի երկու տուն։ Ասում են` աղջիկը մի տան բաժինք ունի։ Հետո, ներքև կվառվի գինին, կոնյակը… Ու ամբողջ վերի թաղը։ Հասկանո՞ւմ ես…

— Էհ, հերի՛ք է, — բարկանում է կինը, այլևս չկարողանալով իրեն պահել, — խալխի դարդարարը չես։

— Ասում ես էլի՜, — վշտանում է Հակոբը քիչ լռելուց հետո, — ինչպ՞ես դարդ չանես, երբ մի անփութության պատճառով՝ քաղաքի ամենալավ տունը և մի ամբողջ թաղ կարող է ոչնչանալ։ Ինչպես դարդ չանես, երբ քավոր Բարսեղը հրե’ն գետնախնձոր է առել, կեսը ցրտատար է դուրս եկել։ Կամ…

Կինն այլևս չի լսում։ Ճրրալով թեքվում է մյուս կողքի վրա ու քնում։ Իսկ Հակոբը կնոջ այդ վարմունքից դժգոհ՝ շարունակում է մտածել, թե որպիսի հրդեհ կառաջանա քաղաքում, եթե Կարապետ աղի ծխնելույզն իսկապես մաքրված չլինի։ Փոքր անց, սակայն, նրա մտածումները խանգարում են մկները, որ վազվռտում են առաստաղում ու տախտակներն աղմկում այնպես, որ թվում է քարեր են գլորում վերև։

Լսելով մկների աղմուկը, Հակոբը հառաչում է և մտածում, թե արդյոք ինչպե՞ս են ապրում մկներն առաստաղում։

Рубрика: գրականություն

սպիտակ սուտ

Հարուկի Մուրակամի | Սպիտակ սուտ

 պատմվածք

Ես այնքան էլ չգիտեմ ստել: Բայց առանձնահատուկ նողկանք չեմ զգում ստի դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ շատ տարօրինակ է հնչում)՝ կարգին ստել չգիտեմ, իսկ անմեղ սուտը պաշտում եմ:

Մի ամսագիր պատվիրել էր ինձ գրախոսություն: Բայց իմ մասնագիտությունը գիրք գրելն է, ոչ գրախոսելը, և ես փորձում եմ հնարավորինս չդավաճանել իմ մասնագիտությանը: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես որոշեցի չհրաժարվել այդ կասկածելի առաջարկից: Քանի որ գրքեր գրախոսելը բավականաչափ տաղտկալի է, ես որոշեցի գրախոսություն գրել (շատ մանրամասն) մտացածին մի գրքի մասին, մի մարդու կյանքի նկարագրության, որ երբեք գոյություն չի ունեցել: Խոստովանում եմ՝ սարսափելի հմայված էի իմ գաղափարով: Նախ՝ թեպետ ուժերս պիտի ծախսեմ ճշմարտանման պատմություն գրելու վրա, կխնայեմ ժամանակը, որ պիտի կորցնեմ գիրքը կարդալու վրա: Բացի այդ՝ կխնայեմ նյարդերս, որովհետև ստիպված չեմ լինի զայրանալ «այդ հիմար հեղինակի վրա, որ գրողը գիտի՝ ինչ է մոգոնել»:

Երբ գրախոսությունը տպագրվեց, ես բարոյապես պատրաստ էի սպառնալիքներով («Դադարեք անամոթաբար ստել») և բողոքներով («Ամեն տեղ փնտրեցի, բայց ոչ մի տեղ չգտա այդ գիրքը») լեցուն նամակների փոթորկին: Բայց ինձ ոչ ոք չգրեց: Ոչ ոք: Ես, իհարկե, պատրաստ էի ամեն ինչի, բայց թեթևացած շունչ քաշեցի: Չեի ասի, թե ամսագրերում հրապարակվող գրախոսությունները ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց որոշ կասկածներ ունեմ:

Կան նաև հարցազրույցներ: Հիմա ես ջանում եմ բարեխիղճ պատասխանել հարցերին, բայց երբ երիտասարդ էի ու հանդուգն, երբեմն ինձ որոշ ազատություն էի թույլ տալիս: Օրինակ, երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ գրքեր եմ կարդում, ես խորիմաստ ասում էի. «Վերջերս ես տարվել եմ Մեյձիի դարաշրջանի (1886-1912 թթ.) գրականությամբ: Հիմնականում կարդում եմ գրականության խոսակցական ուղղության քիչ հայտնի հեղինակների գործեր: Համոզված եմ, որ Սյոգո Մուտագուտիի և Գոխեյա Օսակիի գրքերը կարող են ներշնչել նաև ժամանակակից հեղինակներին»:

Հասկանալի է, որ Ճապոնիայում երբեք այդ անուններով գրողներ չեն եղել: Ինքս եմ հընթացս հորինել նրանց: Բայց դա ոչ ոք չգիտի: Այնպես որ, ցնորաբանության (ասել մտքիդ եկածը, հնարավորինս համոզիչ ու առանց տևական դադարների) գծով ես վարպետ եմ: Համենայն դեպս՝ դժվարություններ երբեք չեմ ունեցել:

Ճապոներենում կա «կարմիր սուտ» արտահայտությունը: Գիտե՞ք՝ ինչո՞ւ կարմիր: Որովհետև Նարի դարաշրջանում (710-784 թթ.) նրանց, ովքեր չարամտորեն ստում և փչացնում էին իրենց շրջապատի մարդկանց կյանքը, դատապարտում էին մահապատժի: Շատ դաժան՝ դատապարտյալի բերանը միանգամից դնում էին 12 կարմիր բրնձաբլիթ՝ քաղցր բակլայի խորիզով, և խեղճը, չկարողանալով ծամել, խեղդամահ էր լինում: (Փաստորեն, վերոշարադրյալը «կարմիր ստի» դասական օրինակ է):

Հարցը, թե ինչու ճապոներենում սուտը կարմիր է, ինձ շատ վաղուց է զբաղեցնում: Ես արդեն տասը տարի պատրաստվում եմ պարզել այդ արտահայտության ծագումը, բայց անընդհատ ինչ-որ գործեր (նորից ստում եմ)։

Իսկ անգլերենում կա «սպիտակ սուտ» արտահայտությունը, որ անվանում է անվնաս փչոցը կամ «սուտը հանուն փրկության» (և դա զուտ ճշմարտություն է): Կարծում եմ՝ իմ ցնդաբանությունն ամենից շատ հարևանում է ստի այդ տեսակին: Եվ ոչ մեկին չի վնասում: Լսո՞ւմ եք: Չի վնասում: Եթե բերանս փակեն մի դյուժին բրնձաբլիթով, ես հաստատ այդ կտտանքին չեմ դիմանա:

Рубрика: Հայոց լեզու

Իմ դասարանի մասին

Մեր դասարանը ինչպես նաև բոլոր դասարաններում կան և գերազանցիկներ և և ոչ գերազանցիկներ։Մենք իրար նման ենք մեր բնավորությամբ։ Մենք իրար մեկ-մեկ չենք հասկանում և վիճաբանում ենք իրար հետ։Մենք իրարից տարբերվում ենք մեր արտաքինով մտածելակերպով,բայց մեզ միավորում է մեր ընկերությունը։

Рубрика: Հայոց լեզու

Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.- Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։Եվ եղեգն ասաց.- Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։

Рубрика: Հայոց լեզու

15.05.2024

Սխալ կազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:


Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատել տալ , մինչև որ մշակն էլ չի դիմանում: Զգալ տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասել տվեց, ինքն իր համար ման է գալիս:
— Հասկանալ կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

2. Ընդգծված բառերը դարձրո՛ւ ժխտական։ 

 Մի ժամանակ ոչ բոլորն են ուզում  այստեղ գալ հանգստանալու:
ոչ Բոլորը լրջորեն չվերաբերվեցին այդ առաջարկին:
Ինչ-որ ոչ մեկը համառորեն չի թակում էր ձեր դուռը:
Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:
Դիմորդը ոչ բոլոր հարցերին պատասխանեց: 

Рубрика: երկրաչափություն

13.05.2024

Հավասարասրուն եռանկյան հիմքը 2 անգամ փոքր է սրունքից, իսկ պարագիծը 50 սմ է։Գտեք եռանկյան կողմերը։

50:2=25

25:2=12.5

2.Հավասարասրուն եռանկյան պարագիծը հավասար է 1մ-ի, իսկ սրունքը՝ 0,3 մ-ի։Գտեք հիմքի երկարությունը։

100×3=300

3.BC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան պարագիծը 40 սմ է, իսկ BCD հավասարակողմ եռանկյան պարագիծը 45 սմ։ Գտեք AB-ն և BC-ն։

40:2=20

45:2=22.5

Рубрика: Հայոց լեզու

12.05.2024

խ պահելով վազի դեմ, մորենին ասաց.
— Քեզ նման կբարձրանամ և կրկնակի պտուղ կտամ և
կգերազանցեմ քեզ, որովհետև ձմռանը ես անթառամ եմ լինում:
Վազը հակաճառեց նրան.
— Քո պարծանքը կատարյալ կլինի, երբ աշնանը հավաքվես հնձանում։
Իսկ աշնանը մորենին ոտնատակ եղավ։

Рубрика: քիմիա

09․05․2024

Օքսիդացման աստիճան

Օքսիդացման աստիճանի մեծությունը որոշվում է միացության մոլեկուլում դեպի տվյալ ատոմը կամ տվյալ ատոմից շեղված էլեկտրոնների թվով: Օքսիդացման աստիճանը նշանակվում է արաբական թվանշանով, դրվում է քիմիական նշանի վերևում, ընդ որում սկզբից գրվում է նշանը (+ կամ –), ապա՝ լիցքի թվային արժեքը: 

Օրինակ

Քլորաջրածնի մոլեկուլում ջրածին տարրի օքսիդացման աստիճանը +1 է, իսկ քլորինը` –1, որն էլ գրառվում է այսպես՝ H+1Cl−1:

Օքսիդացման աստիճանը կարող է ունենալ դրականբացասական և զրոյականարժեքներ: 

Եթե քլորաջրածնի մոլեկուլում տեղի ունենար ընդհանուր էլեկտրոնային զույգի լրիվ տեղաշարժ դեպի քլորի ատոմը, ապա ջրածնի ատոմը կլիցքավորվեր +1 լիցքով, իսկ քլորի ատոմը` –1լիցքով:

Դրանք պայմանական լիցքեր են և անվանվում են օքսիդացման աստիճան:

Միացությունում ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ քիմիական տարրի ատոմի օքսիդացման աստիճանը բացասական է, իսկ կապեր առաջացնող մյուս տարրերի ատոմներինը՝  դրական

Օքսիդացման աստիճանը, ինչպես և վալենտականությունը կարող են լինել հաստատուն և փոփոխական:

Փոփոխական օքսիդացման աստիճանները միացություններում որոշվում են ըստ բանաձևի:

Տարրերի օքսիդացման աստիճանները որոշելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ սկզբունքները.

1Պարզ նյութերի մոլեկուլներում տարրերի ատոմների օքսիդացման աստիճանները միշտ հավասար են 0-ի: 

Օրինակ

H02,O02,Cl02,Zn0

2.Ոչ մետաղների հետ առաջացրած միացություններում ջրածնի օքսիդացման աստիճանը հիմնականում +1 է, ակտիվ մետաղների հետ առաջացրած միացություններում` հիդրիդներում  −1 է:

3Թթվածինը միացություններում հիմնականում դրսևորում է –2-ի հավասար օքսիդացման աստիճան, պերօքսիդներում` –1:

Օրինակ

H2O2 -ում թթվածնի օքսիդացման աստիճանը  –1 է: 

4. I,II,III  խմբերի մետաղների օքսիդացման աստիճանները հավասար են խմբերի համարներին, բացառությամբ I խմբի երկրորդական ենթախմբի:

5Միացություններում բոլոր ատոմների գումարային լիցքը հավասար է զրոյի

օրինակ՝ H2O, SO2, SO3, P2O5

Հարցեր.

ՀԱՐՑԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

د

  1. Ի՞նչ ենք հասկանում տարրի օքսիդացման աստիճան ասելով:- Օքսիդացման աստիճանի մեծությունը որոշվում է միացության մոլեկուլում դեպի տվյալ ատոմը կամ տվյալ ատոմից շեղված էլեկտրոնների թվով

Ինչպե՞ս է գրառվում օքսիդացման աստիճանը։- Քլորաջրածնի մոլեկուլում ջրածին տարրի օքսիդացման աստիճանը +1 է, իսկ քլորինը` –1, որն էլ գրառվում է այսպես՝ H+1Cl−1:

  •  

Թվարկե՛ք հաստատուն օքսիդացման աստիճան ունեցող տարրերը։- Օքսիդացման աստիճանը, ինչպես և վալենտականությունը կարող են լինել հաստատուն և փոփոխական:

Рубрика: Հայոց լեզու

09․05․2024

1. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր  ունի:

…………………., այլապես…………….:
Ոչ թե  …………., այլ…………………….:
……………….., այլ ոչ թե………………:

Ոչ թե խաղալ այլ դաս սովորել,այլապես խելացի չեք լինի

2. Բարդ  նախադասությունների ընդգծված մասերը (երկրորդական նախադասությունները)  հանի՛ր:

Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը, որն ապշեցնում էր մարդկանց դեռ հնադարումՔեոփսի բուրգն է:
 Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակորի ժամանակ դաշտ  են թողնում կատաղած ցլին:
Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում, որից  տեղացիները կաթ են ստանում:
Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը  նորից ուղևորվեց  Զատկի կղզի, որը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում է:
 Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակներըոր կղզու ափերի մոտ են գտնվում և տասնվեց դար առաջ են ստեղծվելՔսան տոննանոց արձանները, որոնցից մի քանիսի բարձրությունն ութ մետրի է հասնում, կանգնած են ուղղահայաց դիրքով:
Հնագետներին մի քանի ամիս է պետք, որ առանց վնասելու մամուռից  ու տիղմից մաքրեն ծովի հատակից գտնված անտիկ սափորը:
Անապատներում,որտեղ կատաղի ու քմահաճ քամիներից տուժում են և՛ մարդիկև՛ կենդանիներըքամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով: Մասնագետները պնդում ենոր ծովափնյա մի քանի քաղաք աստիճանաբար իջնում են ջրի տակ:

որն ապշեցնում էր մարդկանց դեռ հնադարում

որի ժամանակ դաշտ  են թողնում կատաղած ցլին:
որից  տեղացիները կաթ են ստանում:
որը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում է:
որ կղզու ափերի մոտ են գտնվում և տասնվեց դար առաջ են ստեղծվել

արձանները, որոնցից մի քանիսի բարձրությունն ութ մետրի է հասնում