30.10.2023

 Անտառը բոլորի ընկերն է

 1. Ընդգծված բառերով նախադասությունները ձևափոխի՛րընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով:

Օրինակ`
Մարդը որ բարի ու ներողամիտ լինիավելի քիչ հիվանդ կլինի:-Մարդը որ չար ու հիշաչար չլինի, ավելի շատ առողջ կլինի:
Անտառը ոչ մեկի թշնամին չէ:

Անտառը բոլորի ընկերն է։


Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է:

Անտարկտիդան գտնվում է  երկրագնդի ծայր հարավում և ընդանրապես  կանաչապատ չէ։

Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:

Այնտեղ տաք չէ ձմռանը   երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում։
 Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:

Չնայած աշխարհի յոթ հրաշալիքներ հանդիսացով ոչ մի արձան  ու շինություն բացի եգիպտական բուրգերից չի գոյատևել, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:

Զարմանալի նյութ է ապակին։ 

Սովորական նյութ չէ ապական։

Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը շատ խիստ էին պահպանում:

Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ծուռ ու նեղ լինելը շատ խիստ չէին պահպանում:


Բոլորը գիտեն, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր:

Ոչ մեկ չգիտի, որ արևը դեղին է,  իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր։

 Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել:

 Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել։ 

Դա եղել է  կանադայի տափաստանների  և անտառների  հրդեհների արդյունքում։

2.  . Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:

Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են:
 Ի՞նչ է մտածում բանական մարդը:

Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում:
 Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են:
Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:

 3. Տրված բարդ բառերի առաջին արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Ոսկշար, բազմազբաղ, բազկատարած, գնդացիր, ստրկահոգի, սիրահոժար, մեղմանվագ, սառցալեզու, բանաձև, գաղտագողի:

Արծաթաշար,միազբաղ,միատարած,ուղացիր, բարեհոգի,բազմանվագ, Հայալեզու,միաձև,

Լրացուցիչ աշխատանք (տանը)

 Տրված դարձվածքները գրի՛ր հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և անհրաժեշտ փոփոխություններ արա՛:

Համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Աչքդ է մտնում, ցավին ուրիշ դարման է գտել, խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, խելքին փչածը, ամպերի հետ է խաղում, իր կաշվից վախեցող, կողքով անցնեն:
Մարդուն դուր է գալիս անտեսանելի դառնալու գաղափարը, ու նա մտածածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ խնդրին այլ լուծում է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց չնկատեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն: 

Մարդու խելքը գնում է աչքի չնկնելու գաղափարը,և նա խելքին փչածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի,անտեսանելի մարդու մասին։ Իսկ բնությունը այդ ցավին այլ դարման է գտել։ Նա ներկում է իր ստեղծած Էակներին,Պաշտպանական գունավորում է տալիս, Որ թշնամիները նրանց կողքով անցնեն։ Բնության մեջ դա աչքն է մտնում։  Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն: 

2. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:


Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ, փայտահատ, մթնկա, դյուրահավան, մրրկածեծ, որմնադիր:

Բառատետր,վիրակապ,միաբջիջ,սևամորթ,մանրագնդակ,սրբապիղծ,մազագունդ,փայտաման,մթնշաղ,դյուրագրգիռ,որդի։  

3. Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:
Հայրապետ, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ, զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:

Հայրասեր

Դիմակից

Խաչբառ

Ծանրաձող  կշռաքար   ծանրամարտ

Գլխամաշկ  գլխաշոր գլխավոր

Իրավաբան զվարթագին

Ձայնավոր ձայնաբան

Ծաղկեպսակ լուսաբան լուսային

Բախտագուշակ աստղադիտակ

Մեղմաձայն մեղմագնաց

Անվճար կանխամտացված

Բարեհոգի բարեկիրթ տեսարժան

Ժպտասեր լիցքավորիչ

Կոմիտասի գերազանց լսողությունը

1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը  փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու:

Հանկարծ ներս մտավ դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը՝ Կոմիտասին ներկայացնելով իր դասարանի ձայնեղ աշակերտուհուն: Կոմիտասը աշակերտուհու հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ սրամտորեն ուսուցչուհուն ասաց. «Ուսուցչուհի և աշակերտուհի, նույն տեսակի ձայն ունենալու համար, երկուսիդ էլ գրանցում եմ սոպրանոների խմբի մեջ»:

Մի օր, երբ հորս հետ Ղալաթիոյի ազգային մատենադարան էինք գնացել, այնտեղ էր նաև Կոմիտասը՝ շրջապատված մի խումբ ուսանողներով, որոնց ձայներն էր փորձում: Իր յուրահատուկ ժպիտով կանգնած, Կոմիտասը, նրանց առանձին հարցումներ անելով, որոշում էր ձայների տեսակը և ծոցատետրում գրանցում անունները: Նրանք, ովքեր իր երգած մի նոտան հաջողությամբ կարողացան վերարտադրել, արդեն, «պիտանի անդամ» էին համարվում: Նրանց անունները, որոնք իր երգած փոքրիկ երգային նախադասությունը դյուրությամբ ըմբռնցին, «հույժ քաջալավ» անդամների բաժնում ընդգրկեց: Մի քանի ուսանողներ, երբ պնդեցին, թե ձայն չունեն, Կոմիտասը սրամտորեն կատակաբանություններով նրանց  բարձրաձայն քրքիջների մատնեց, և որակեց՝ «ճշմարիտ երգիչներ»:

Մեծ էր ներկաների զարմանքը, երբ մի օր Կենտրոնականի գավառացի ուսանողների ձայները փորձելու ժամանակ, որևէ նոտայի կրկնությունից հետո, Կոմիտասը հասկանում էր նրանց, թե Տաճկահայաստանի ո՛ր գավառից էին: Ավելի մեծ եղավ զարմանքը, երբ տեսանք, որ յուրաքանչյուր գավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով՝ պահելով այդ բարբառների առանձնահատուկ առոգանությունն ու ոճը:

Այդ օրը Կոմիտասը մի մշեցի էր, այնքան հարազատ, որքան մի բիթլիսցի, մի վանեցի, մի սասունցի և ուրիշ գավառացի: Այդ օրը երկու ժամվա մեջ Կոմիտասը իր երգչախմբի համար 40 անդամ ընտրեց, որոնց ձայների տեսակները հետագայում ոչ մի փոփոխություն չկրեցին:

Խիղճ

Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:

Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.

-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:

— Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:

-Թշնամի է, -պատասխանեց նա, -իմ թշնամին:

Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:

-Ի՞նչ է, -ասաց Լուիջին, -ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գնամ, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում, մանրամասն կպատմեմ ամեն ինչ … Ուրեմն, բացատրեք ինձ որտեղ է Ալբերտոն, որ գնամ ու նրան սպանեմ:

Նրանք ասացին, թե չգիտեն:

-Ոչինչ, -ասաց Լուիջին, -կգտնեմ, վաղ թե ուշ, հո՛ կգտնեմ:

Նրանք ասացին, թե այդպես չի կարելի, թե նա պետք է պատերազմի այնտեղ, որտեղ իրենք նրան կուղարկեն, և պետք է սպանի, ում պատահի. դա Ալբերտոն կլինի, թե մեկ ուրիշը, կարևոր չէ:

-Տեսե՛ք, -իրենն էր պնդում Լուիջին, -ես ձեզ պետք է պատմեմ: Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է, ու լավ եք անում, որ պատերազմում եք նրա դեմ:

Բայց նրանք չուզեցին լսել:

Լուիջիին չէր հաջողվում նրանց համոզել իր իրավացիությունը:

-Ներեցեք, ձեր ասելով, եթե սպանեմ մի թշնամու կամ մեկ ուրիշի, նույն բա՞նն է: Իսկ ինձ դուր չի գալիս սպանել մի մարդու, ով գուցե Ալբերտոյի հետ ոչ մի կապ չունի:

Նրանք համբերությունը կորցրին: Ինչ-որ մեկը նրան բերեց շատ պատճառներ, թե ինչպես են պատերազմները լինում, և թե որևէ մեկը չի կարող գնալ պատերազմ միայն փնտրելու համար իր ուզած թշնամուն:

Լուիջին թոթվեց ուսերը:

-Եթե այդպես է, -ասաց, -դա ինձ ձեռք չի տալիս:

-Լա՛վ էլ ձեռք տալիս է, -գոռացին նրանք, -առա՜ջ, մար՜շ, մե՛կ-երկու, մե՛կ-երկու: Ու նրան ուղարկեցին պատերազմի դաշտ:

Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյոք կհանդիպի՞ նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր:

«Եթե Ալբերտոյին չսպանեմ, -մտածում էր, -դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում:

Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից:

Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»:

Սակայն, նախքան Լուիջին Ալբերտոյին կգտներ, թշնամիները հանձնվեցին: Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ էր սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց զոհվածների զավակներին ու կանանց:

Այդպես շրջելով, մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին;

-Լավ, -ասաց, -լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան:

Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել էր իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:

Հեղինակ՝ Իտալո Կալվինո

28.10.2023

Վերլուծություն

                                                                           Վաղթանգ Անանյան

                                                                            Արջի ճանկերում

Այս պատմվածքում նկարագրվում է որսորդությա  հնարքները ,թե ինչպես  երեք ընկերներ գնում էին անտառ արջ որսալու։Նրանց նպատակը արջին որջից հանելն էր և նրան սպանելը։ Ընկերներից մեկը շատ լավ տիրապետում էր որսորդության  հնարքներին և ինչպես նա ասում էր այդպես էլ նրանք շարժվում էին  և այդպես շատ չարչարանքից հետո նրանց հաջողվեց մի արջ որսալ և անտառում համեղ ճաշկերույթ կազմակերպել։  

18․10․2023

  1. Ի՞նչ է վիրուսը։ Վիրուսը դա հիվանդություն է։
  2. Ինչպե՞ս են բազմանում վիրուսները։ Նրանք բազմանում են վարկի միջոցով։
  • Մարդու ի՞նչ վիրուսային հիվանդություններ գիտեք։ Ջրծաղիկ,գրիպ,կորոնավիրուս և այլն։

Հավատա ինքդ քեզ

                                                                Հավատա ինքդ քեզ

Եթե դու հավատաս ինքդ քեզ, կհասնես շատ բարձունքների։ Երբեք մի՛ հավատա ուրիշներին, որովհետև առաջին հայացքը միշտ խաբուսիկ է։ Հիշի՛ր քեզանից բացի ոչ մեկը քեզ չի ճանաչում այնքան, ինչքան դու ես քեզ ճանաչում։ Դու շատ հաջողությունների կհասնես, եթե հավատաս ինքդ քեզ։ Երբեք չմտածես, որ քեզանից լավ մարդ կլինի, բոլորը իրար հավասար են, ոչ մեկ քեզնից լավ կամ վատ չի կարող լինել։

Գործնականքերականություն

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն

1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Իր անկյունում նստած՝ մռմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)

Սիրտը մրմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)

Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառել ու սպասում են: (կարկառել, կռկռալ)

Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)

Նա անապատում բարբառում էր, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)

Անմիտ ու անշնորհք բռբռում ես ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

2.  Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):

Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

Ա խմբի բառերը գրված են եվ-ով իսկ Բ խմբի բառերը և-ով

3. Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

Երթևեկել, Եվա, նաև, անձրեվաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնևվարդ, արևելաևրոպական, սևագրել, Եվրոպական, հեվասպառ, ուղեվճար, ուղևոր:

4. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, առօրյա, նրբանկատ:

Այնքան շատ են խոչընդոտողները ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր շնորքով, թող տեսնեն, թե ինչեր ես անում:

Նախորօք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

Առօրյա  մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

Ներեղություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյան տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Տաղտկալի,խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր:

Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն տաղտկալի ֆիլմերն ու նկարները կտեսնես:

Հռետորը այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել:

 Մթության մեջ խարխաբելով տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը:

Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում խախտել երդումդ,… ինքդ քեզ:

Արտասուքը  հոսում էր աչքերից, բայց  էլի կատակում էր ու փորձում ժպտալ:

Ձեռքերը կարկառել էր դեպի երկինք  ու ինչ-որ բան էր մրմնջուն:

2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Պատկերացրեք, որ  երկրի վրա մեզ  հետ  միասին ապրում են էակներ,  որոնց 

կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղաորվում է որվում է վարկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչույր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

3.  Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կյնքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլինավոր տարիներ են անցել, հիմալ մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեության է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

Ուսումնական ամառ

ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ

Опубликовано 6 сентября, 2023 by davtyanmanvel

ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ

Опубликовано 6 сентября, 2023 by davtyanmanvel

Բարև ձեզ ես Մանվել Դավթյանն եմ այս ամառային արձակուրդները շատ հետաքրքիր  էր ինձ համար։Ես կարդացել եմ՝ <<Հարի Փոթեր>> գիրքը և ես բարձրացել եմ Հատիս սարը իմ դասընկերների հետ։ Ես գնացել եմ նաև իմ տատիկի և իմ պապիկի տուն, ես գնացել եմ վրանային ճամբար՝ Արտանիշում։ Այնտեղ շատ հետաքրքիր  անցավ և այնտեղ մենք գնացել էինք Սևանա լիճ։

կանաչ առավոտ

Կանաչ առավոտը

Երբ արևը մայր մտավ, նա նստեց արահետի մոտ և պարզ ընթրիք պատրաստեց, հետո պատառ-պատառ բերանը տանելով և մտածկոտ ծամելով՝ լսում էր, թե ինչպես է ճտճտում կրակը։ Մի օր էլ անցավ, հար և նման մյուս երեսունին՝ առավոտից կոկիկ ու համաչափ փոսեր փորել, հետո սերմեր ցանել, ջրել թափանցիկ ջրանցքների ջրով։ Հիմա հոգնատանջ, կապարի պես ծանրացած մարմնով նա պառկել, նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը։

Նրա անունը Բենջըմին Դրիսքըլ էր։ Նա երեսունմեկ տարեկան էր։ Մի ցանկություն ուներ, որ Մարսը կանաչի, ծածկվի սաղարթախիտ բարձր ծառերով, որոնք օդ, շատ օդ կստեղծեն։ Թող նրանք աճեն տարվա բոլոր եղանակներին, զովացնեն քաղաքը ամառվա տապին, պատսպարեն ձմեռային քամիներից։ Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը… Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից… Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում…

Նա պառկած լսում էր, թե ինչպես մուգ գույնի հողը հավաքում է իր զորությունը, սպասում է անձրևի, որ չկա ու չկա… Ականջը հողին հպած՝ նա լսում էր գալիք տարիների քայլքը և տեսնում էր, թե ինչպես այսօր ցանած սերմերը կանաչ շիվեր են արձակում ու ձգվում վեր, երկինք, սաղարթ տալիս, և ողջ Մարսը դառնում է արևոտ ու պայծառ անտառ։

Վաղ առավոտյան, երբ դալուկ արևը հազիվ դուրս է գալիս բլուրների վրա, նա ոտքի է ելնում, արագ խփշտում է տաք նախաճաշը, հանգցնում ածխակոթերը, շալակում է ուսապարկը և տնկում, զգույշ հարթեցնում հողը, ջրում և քայլում առաջ, սուլելով ու նայելով պարզկա երկնքին, որը կեսօրին ավելի պայծառ է դառնում ու ավելի տաքացնում…

— Քեզ օդ է հարկավոր,– ասաց նա իր վառած օջախին։ Խարույկը կենդանի, վառվռուն ընկեր է, որը կատակով խածում է մատներդ, իսկ ցուրտ գիշերներին տաք ննջում է կողքիդ՝ քնկոտ վարդագույն աչքերը կկոցած…– Մեզ բոլորիս օդ է հարկավոր։ Այստեղ, Մարսի վրա օդը նոսր է, շատ շուտ հոգնում ես, ինչպես Անդերում, Հարավային Ամերիկայում։ Շնչում ես ու չես հագենում, ոչ մի կերպ չես հագենում։

Նա շոշափեց կրծքավանդակը։ Ինչպե՜ս էր լայնացել երեսուն օրվա ընթացքում։ Այո՛, այստեղ պետք է կամ խոր շնչես, որ թոքերդ ընդարձակես, կամ ավելի շատ ծառ տնկես։

— Ահա թե ինչու եմ այստեղ,— ասաց նա։

Կրակը ճայթյուն արձակեց։

— Դպրոցում մեզ պատմում էին Ջոնի Ափլսիդի մասին։ Թե ինչպես էր նա շրջում Ամերիկայում և խնձորենիներ տնկում։ Իմ գործն ավելի կարևոր է։ Ես անկում եմ կաղնիներ, ծփիներ, թխկիներ և այլ ծառեր՝ կաղամախի, շագանակենի, մայրի։ Ես ոչ թե պտուղներ եմ ստեղծում ստամոքսի համար, այլ՝ օդ թոքերի համար։ Մարդու հավատը չի գալիս, թե որքան թթվածին կավելանա, երբ վերջապես աճեն այդ բոլոր ծառերը։

Նա հիշեց Մարս հասնելու առաջին օրը։ Ուրիշ հազարավորների նման դիտում էր մարսյան խաղաղ առավոտը և մտածում. «Ինչպե՞ս եմ վարժվելու այստեղ։ Ի՞նչ եմ անելու։ Իմ սրտով աշխատանք կգտնե՞մ»։

Եվ կորցրեց գիտակցությունը։

Ինչ-որ մեկը նրա քթին անուշադրի սպիրտով լի սրվակ մոտեցրեց, Նա հազաց և ուշքի եկավ։

— Ոչինչ, կկազդուրվեք,– ասաց բժիշկը։

— Իսկ ի՞նչ կատարվեց ինձ հետ։

— Այստեղ օդը շատ նոսր է։ Ոմանք դժվար են հարմարվում։ Հավանաբար, դուք պետք է Երկիր վերադառնաք։

— Ոչ,– նա նստեց, բայց նույն պահին էլ աչքերը մթնեցին, և Մարսը կարծես փախավ ոտքերի տակից։ Ռունգերը լայնացել էին, նա թոքերին ստիպում էր ագահորեն ներս քաշել դատարկությունը։– Ես կվարժվեմ։ Ես պետք է մնամ։

Նրան հանգիստ թողեցին։ Նա պառկել էր, շնչում էր, ինչպես ավազին ընկած ձուկը և մտածում. «Օ՜դ, օ՜դ, օ՜դ։ Նրանք ինձ ուզում են ետ ուղարկել օդի պատճառով»։ Եվ շրջեց գլուխը, որպեսզի տեսնի Մարսի հովիտներն ու բլուրները։ Նայեց և տեսավ, որ աչքը ինչքան կտրում է՝ ոչ մի ծառ չկա։ Չորս կողմը համատարած արգավանդ սևահող էր, բայց ոչ մի կանաչ շյուղ։ «Օ՜դ,– մտածում էր նա՝ աղմուկով ներս քաշելով անգույն դատարկությունը,– օ՜դ, օ՜դ»։ Նույնիսկ բլուրների գագաթներին, ստվերոտ լանջերին, նույնիսկ գետափին՝ ո՛չ ծառ կար, ո՛չ խոտ։ Պատասխանը ծնվեց ոչ թե գլխում, այլ կոկորդում և թոքերում։ Եվ այդ միտքը մի ումպ մաքուր թթվածնի պես իսկույն զորացրեց նրան։ Ծառեր ու խոտ։ Նա նայեց իր ձեռքերին և ափերը վերև շրջեց։ Նա խոտ կցանի և ծառ կտնկի։ Ահա նրա աշխատանքը՝ պայքարել այն ամենի դեմ, ինչը կարող է խանգարել իր այստեղ մնալուն։ Ինքը հատուկ պատերազմ կհայտարարի Մարսի դեմ՝ կենսաբանական պատերազմ։ Հնագույն մարսյան հողի բույսերը միլիոնավոր հազարամյակների ընթացքում այլասերվել և ոչնչացել էին։ Իսկ եթե տնկեր նոր տեսակներ, երկրագնդում աճող ծառեր՝ ճյուղառատ պատկառուկներ, լացող ուռիներ, մագնոլիաներ, հզոր էվկալիպտներ… ի՞նչ կլինի։ Միայն ենթադրել կարելի է, թե ինչ հանքային հարստություններ է թաքցնում այստեղի հողը, որովհետև հին պարտեզները, ծաղիկները, թփերը և ծառերը ուժասպառվելուց էին ոչնչացել։

— Ես պետք է ոտքի կանգնեմ,– բացականչեց նա,– պետք է տեսնեմ Կազմակերպչին։

Ամբողջ կես օր Կազմակերպչի հետ որոշում էին, թե որ բույսերը կարելի է աճեցնել։ Ամիսներ, եթե ոչ տարիներ են հարկավոր, որպեսզի սկսեն տնկիներ գցել։ Սննդամթերքը սառած վիճակում թռչող սառցալուլաների մեջ բերվում է Երկրից։ Միայն մի քանի սիրողներ հիդրոպոնիկ եղանակով այգիներ են աճեցրել։

— Այնպես որ առայժմ ինքնուրույն գործենք,- ասաց Կազմակերպիչը,– հնարավորին չափ սերմեր կհայթայթենք, նաև՝ որոշ գործիքներ։ Հիմա հրթիռներում նեղվածք է։ Քանի որ առաջին ավանները հանքերի հետ են կապված, վախ ունեմ, որ կանաչ տնկարկների ձեր ծրագիրը հաջողությամբ չպսակվի։

— Բայց դուք ինձ թույլ կտա՞ք։

Նրան թույլատրեցին, հատկացրին մի մոտոցիկլ։ Նա ծանրոցատեղը լցրեց սերմերով ու տնկիներով, գնում էր ամայի հովիտները, թողնում էր մոտոցիկլը և աշխատելով, ոտքով ւսռաջ էր շարժվում։

Այդ ամենը սկսվեց երեսուն օր առաջ, և այդ օրից սկսած՝ նա ոչ մի անգամ ետ չէր նայել։ Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել։ Անսովոր չոր եղանակ էր և հազիվ թե որևէ սերմ ծլած լիներ։ Չորս շաբաթվա ջանքերը ապարդյո՞ւն։ Նա նայում էր միայն առաջ, առաջ էր շարժվում ընդարձակ, արևոտ հովտով՝ ավելի ու ավելի հեռանալով Առաջին քաղաքից և սպասում, սպասում էր, թե երբ է անձրև տեղալու։

… Նա ծածկոցը քաշեց ուսերին, չոր բլուրների վրա կուտակվում էին ամպերը։ Մարսը անկայուն է, ինչպես ժամանակը։ Արևախանձ բլուրները պատվում էին գիշերային սառնությամբ, և նա մտածում էր հարուստ սևահողի մասին՝ այնքան սև ու փայլուն, որ քիչ էր մնում ինքն իրեն կոշտուկների վերածվեր, մտածում էր սրսուռ հողի մասին, որից կարող էին լոբու ահռելի ցողուներ աճել, պատիճներից հսկայական չտեսնված հատիկներ թափվեին ու դղրդացնեին հողը։

Կիսանիրհ խարույկը մոխրանում էր։ Օդը շարժվեց, հեռվում կարծես սայլ էր դղրդում՝ ամպրոպ էր։ Անսպասելի խոնավության հոտ եկավ։ «Այս գիշեր,— մտածեց նա և ձեռքը մեկնեց ստուգելու՝ անձրև գալի՞ս է, թե ոչ,— այս գիշեր»։
Ինչ-որ բան ընկավ հոնքին։ Նա արթնացավ։

Քթի վրայից դեպի շրթունքը սահեց մի կաթիլ։ Երկրորդն ընկավ աչքը և մի պահ մշուշեց այն։ Երրորդը դիպավ այտին։

Անձրև…

Սառը, փաղաքուշ, թեթև թափվում էր բարձր երկնքից, ինչպես կենաց հեղուկ, որ բուրում էր կախարդանքով, աստղերի, օդի բույրերով, որ իր հետ բերում էր սև փոշի, լեզվի վրա նույն համն էր թողնում, ինչ հին խերեսը։

Անձրև։

Նա նստեց։ Ծածկոցը իջավ, բամբակյա երկնագույն վերնաշապիկի վրա մութ բծեր երևացին։ Կաթիլները հետզհետե խոշորանում էին։ Խարույկն այնպիսի տեսք ուներ, կարծես մի անտեսանելի գազան կրակը տրորելով, վրան պար էր եկել, ու մնացել էր միայն թանձր ծուխը։ Անձրև տեղաց։ Հսկայական սև երկնակամարը հանկարծ ճեղքվեց վեց երկնագույն մասերի և փլվեց։ Նա տեսավ տասնյակ միլիարդավոր շիթեր։ Ցած թափվելիս նրանք օդում մնացին ճիշտ այնքան, որքան պահանջվում էր, որպեսզի էլեկտրական լուսանկարիչը պատկերելու համար որսա պահը։ Նորից մառախուղ և ջուր, ջուր…

Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր դեմքը վեր պահած, և կաթիլները զարնվում էին քունքերին։

Նա ծափ զարկեց, վեր թռավ և պտտվեց իր փոքրիկ ճամբարի շուրջը։ Գիշերվա ժամը մեկն էր։ Անձրևը գալիս էր երկու ժամ անընդմեջ, հետո դադարեց։ Երևացին մաքուր լվացված աստղերը, պայծառ, ինչպես երբեք։

Բենջըմին Դրիսքըլը ցելոֆանե պայուսակից չոր հագուստ հանեց, հագավ, պառկեց և երջանիկ քուն մտավ։
Արևը դանդաղ դուրս եկավ բլուրների արանքից։ Ճառագայթները պատնեշը հաղթահարելով՝ մեղմորեն շոյեցին գետինը և արթնացրին Դրիսքըլին։

Նա մի քիչ էլ ճմլկոտվեց վեր կենալուց առաջ։ Մի ամբողջ ամիս, երկար ու շոգ ամիս աշխատել էր, աշխատել ու սպասել… Բայց այսօր ոտքի ելնելով, առաջին անգամ շրջվեց այն կողմը, որտեղից եկել էր։

Առավոտը կանաչ էր։

Որքան աչքը կտրում էր, դեպի երկինք էին ձգվում ծառերը։ Ոչ թե մեկ-երկու, ոչ թե տասնյակ, այլ հազարավոր ծառեր, որ տնկել էր ինքը։ Եվ ոչ թե մանր-մունր թփեր, բարակ շիվեր, այլ հզոր բներով, շենքերի բարձրության հսկայական ծառեր, կանաչ-կանա՜չ, վիթխարի, կլոր, փարթամ սաղարթով, որ արծաթավուն երանգ ուներ, քամուց շրշացող տերևներով, բլրալանջերին աճած ծառերի երկար շարքեր, կիտրոնի ծառեր ու լորենիներ, կարմրածառեր ու պատկառուկներ, կաղնիներ ու ծփիներ, թխկիներ, բարդիներ, թեղիներ, հաճարենիներ, խնձորենիներ, նարնջի ծառեր, էվկալիպտներ՝ աճած հորդ անձրևից և սնված օտար կախարդական հողով։ Նրա աչքերի առջև նոր շյուղեր էին աճում, նոր բողբոջներ էին պայթում։

— Անհավանակա՜ն է,– բացականչեց Բենջըմին Դրիսքըլը։

Բայց հովիտը և առավոտը կանաչ Էին։

Հապա օ՜դը…

Ամենուր, կենարար հոսանքի նման, ինչպես լեռնային գետ, հորդում էր թարմ օդը, թթվածինը, որ ստեղծում Էին կանաչ ծառերը։ Ուշադիր նայելիս երեում Էին դրանց վճիտ կոհակները; Թարմ, մաքուր, կանաչ, զով թթվածինը հովիտը դարձրել էր գետի ավազան։

Եվս մի վայրկյան, և քաղաքում կբացվեն դռները, մարդիկ դուրս կվազեն թթվածնի հրաշքին ընդառաջ, կուլ կտան, կշնչեն լիաթոք, այտերը կվարդագունեն, քթները կսառչեն, թոքերը նորից ուժ կառնեն, սրտները կարագանան, իսկ հոգնած մարմինները կհանձնվեն պարի տարերքին։

Բենջըմին Դրիսքըլը խոր-խոր շնչեց խոնավ կանաչ օդը և ուշակորույս եղավ։

Մինչ նա ուշքի կգար, դեպի դեղին արևը ձգվեց էլի հինգ հազար ծառ։

Հեղինակ՝ Ռեյ Բրեդբերի