30.11.2022

Կատարե՛ք հաշվումները` հանումը փոխարինելով գումարումով.

ա) 6 – 7, =-1

գ) –30 – 44,= -14

բ) –11 – 9, =2

դ) 8 – 2, =6

560. Կատարե՛ք հանում.

ա) 34–(–7),=41  

 գ) 101 – (–8),=109

բ) –48–(–25),= -23

561. Գիշերը օդի ջերմությունը -10օ C էր։ Առավոտյան այն դարձավ +2OC։ Քանի՞ աստիճանով փոխվեց օդի ջերմությունը։+10

562. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի հավասարու թյուն ստացվի.

ա) 2 – 8 = –6,

դ) -22 + 25 = –3,

 բ) 0 – 7 = 7,

563. Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (35 – 17) – 20, =-4

դ) (29 – 64) + 23,= -?

բ) (43 – 14) – 32, =-3

565. Թվերից հանե՛ք 11. 

18=7 9=-2, 0=11, –3=-8,

568. Գտե՛ք և համեմատե՛ք արտահայտությունների արժեքները.

ա) 8 – 3 >3 – 8, 

գ) –25 – (–3) = –3 – (–25),

բ) 7 – 4 > 4 – 7,

  դ) 6 – (–2) > (–2) – 6։

 569. Օդի ջերմությունը իջավ 7օC-ով և դարձավ –3օC։ Որքա՞ն էր օդի ջերմությունը մինչև այդ փոփոխությունը։+4

28.11.2022

1.Հաշվիր ամբողջ թվերի տարբերությունը:

 46 −65 =-19

2.Հաշվիր՝

−34−(−34) =0

3. Հաշվիր:

Առաջին պատուհանում տեղադրիր արդյունքի նշանը՝ «» կամ «+»:

3

4−7=

4. Ցերեկը օդի ջերմաստիճանը +17°C էր, իսկ գիշերը այն իջավ 5 աստիճանով:

Նշիր, թե որքան դարձավ ջերմաստիճանը գիշերը:

Դրական թվերը գրիր առանց + նշանի:

Պատասխան՝ ջերմաստիճանը գիշերը դարձավ  17-5=12

5. Որոշիր արտահայտության արժեքը:

+14 −(+101)=-87

6. Գրիր այն թիվը, որը 27-ով փոքր է 15-ից:

Պատասխան՝ -12

7. Հաշվիր արտահայտության արժեքը:

2940−6424 =-3484

8-158. -ը և 158-ը հակադիր թվեր են:

Դրանց գումարը հավասար է՝ 0-ի:

Դրանց տարբերությունը հավասար է՝0

9. c−103>−103 անհավասարությունը,ճիշտ եթե c>0

10. Պարզիր, թե b-ի ո՞ր արժեքներն են բավարարում b−362>−362 անհավասարությանը:

Ընտրիր ճիշտ պատասխան(ներ)ը:

  • −27
  • ոչ մեկը չի բավարարում
  • −42
  • −9
  • −18
  • բոլորն էլ բավարարում են+

11. ∗-ի փոխարեն տեղադրիր այնպիսի թիվ, որ ստացվի ճիշտ հավասարություն՝ 11−106=−95

Պատասխան՝ 99-ի փոխարեն պետք է լինի 

12. 68−b>68 անհավասարությունը  սխալ է ճիշտ է , եթե b<0

27.11.2022

532-ա,բ,գ, 533-ա,բ,գ, 534   538աբգդ 539ամբ 554 աբգդ

532.Կատարե՛ք գումարում.

ա) (+7) + (+2), =+9

գ) (+10) + (+15), =+25

բ) (–18) + (–3), =-21

դ) (–21) + (–4), =-25

533. Գումարե՛ք հետևյալ թվերը.

ա) –3, –9 և –5,  =-17

գ) –11, –7 և –12=-30

բ) –1, –20 և –8, =-29

դ) –6, –9 և –10,=-25

534․Ցերեկը օդի ջերմաստիճանը –3օ էր։ Մինչև կեսգիշեր ցրտեց ևս 8օ-ով։ Որքա՞ն էր օդի ջերմաստիճանը կեսգիշերին։-3+-8=-11

538. Կատարե՛ք գումարում.

ա) (+3) + (–4),=-1

դ) (+15) + (–6),=+9 

է) (–18) + (+7), -9

բ) (–11) + (+5), =-6

ե) (–8) + (+7),=-1 

ը) (–21) + (+8),=-13

գ) (–10) + (+3),=-7

 զ) (+31) + (–10),=+21

 թ) (+19) + (–12)։=+8

539. Գտե՛ք գումարը.

ա) –5 + 7,=+12 

ե) –23 + (–14),=-37

 բ) –15 + 8, =-7

թ) –29 + 27։=-2

Մայրենի

Գայլն ու ոչխարը 

Շներից բզկտված գայլն անզոր պառկել էր և նույնիսկ չէր կարողանում կեր հայթայթել: Նա տեսավ ոչխարին և խնդրեց, որ գոնե խմելու ջուր բերի գետից․ «Դու ինձ միայն ջուր տուր, իսկ կերը ինքս կգտնեմ»: Բայց ոչխարը պատասխանեց.«Եթե ես քեզ ջուր տամ, հենց ինքս էլ քեզ համար կեր կդառնամ»:

  1. Ընտրիր այն միտքը կամ մտքերը, որոնք արտահայտում են ստեղծագործության գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ (ընտրություններդ) պատճառաբանի՛ր:
  2. Սա պատմություն է խեղճ գայլի և անսիրտ ոչխարի մասին, և այն ոչինչ էլ չի ուզում ասել:
  3. Առակը մերկացնում է չարանենգ մարդուն, որը գործում է դավադրաբար:
  4. Առակն այն մարդկանց մասին է, որոնք ծանր պահերին չեն օգնում մարդկանց:+
  5. Առակը ողջախոհ մարդկանց մասին է, որոնց դեմ ուղղված բոլոր նենգություններն իզուր են անցնում:
  6. Առակը այն մարդկանց մասին է,որոնք ուրիշին չօգնելու և նեղություն չկրելու համար միշտ մի սուտ պատճառաբանություն ունենում են:

Առյուծն ու աղվեսը

Առյուծը շատ էր ծերացել, այլևս չէր կարողանում որս անել և երկար մտածելուց հետո որոշեց խորամանկել։ Նա մտավ մի մութ քարայր, շատ ծանր հիվանդ ձևացավ և ծանր ու մեծ պառկեց։ Խեղճ, միամիտ գազաններն այցելում էին, իսկ նա տեղնուտեղը մի ցատկով բռնում էր նրանց և ագահաբար խժռում։ Վերջապես խորամանկ ու խելացի աղվեսը, երկար մտածելուց հետո, գլխի ընկավ առյուծի խորամանկությունը, առանց վախենալու գնաց, կանգնեց քարայրից բավականին հեռու և քաղցր ձայնով հետաքրքրվեց, թե ինչպե՛ս է վեհափառ առյուծը։

Սոված և ուժասպառ առյուծը ուրախացած հարցրեց, թե ինչո՛ւ աղվեսը ներս չի մտնում։

Աղվեսն ասաց.

-Ես կմտնեի, եթե չտեսնեի, որ հետքերը մտնում են քարայր, բայց քարայրից դուրս չեն գալիս։

Առակն ուզում է ասել, որ Պետք է լինել խորամանկ։

 Գայլն ու հովիվը

Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։

— Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – Աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…

Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։

— Շնորհակալ եմ, գա՛յլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։

— Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցա­վում։

Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։ որովհետև նա ուզումեր ուտել գառռներին։

Պատասխանդ պատճառաբանի՛ր մեկ-երկու նախադասությամբ։

ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ

Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:

— Դու ե՛տ գնա, որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:

-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում.- պատասխանեց մյուսը:

Այծիկներր վիճեցին, ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:

Ինչո՞ւ այծիկները չէին կարող միասին անցնել կամրջով:Որովհետև կամուրջը նեղ էր։

Վարդան Այգեկցու առակները

ԱՌԱԿՆԵՐ

Իմաստուն զինվորը

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։

Եվ նա ասաց.

-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։

Աղվեսը եւ առյուծը

Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։

Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։

Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.

-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։

Եղեգնը եւ ծառերը

Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.

-Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։

Եվ եղեգն ասաց.

 -Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։

Հարցեր և առաջադրանքներ։

Ներկայացրու առակների իմաստը։

Պատմիր կորյուն բառի մասին։կորյուն բառը նշանակում է առյուծի երեխա

Ներկայացրու  ուժեղ և թույլ բառերի իմաստները(բացատրիր այն ֆիզիկական և հոգեբանական իմաստներով)։Ուժեղ լինել ֆիզիկզպես նշանակում է որ նա կարող է ծանր բաներ բարձացնել բայց նա հոգեբանական ուժ չունի և որ պետք է ինչ որ մեկին օգնել նա կվախենա և չի կարողանա օգնի նրան մարդ պետք է ունենա համ ֆիզիկապես ուժ համել հռգեպես։

24.11.2022

532-ա,բ,գ, 533-ա,բ,գ, 534   538աբգդ 539ամբ 554 աբգդ

532.Կատարե՛ք գումարում.

ա) (+7) + (+2), =+9

գ) (+10) + (+15), =+25

բ) (–18) + (–3), =-21

դ) (–21) + (–4), =-25

533. Գումարե՛ք հետևյալ թվերը.

ա) –3, –9 և –5,  =-17

գ) –11, –7 և –12=-30

բ) –1, –20 և –8, =-29

դ) –6, –9 և –10,=-25

534․Ցերեկը օդի ջերմաստիճանը –3օ էր։ Մինչև կեսգիշեր ցրտեց ևս 8օ-ով։ Որքա՞ն էր օդի ջերմաստիճանը կեսգիշերին։-3+-8=-11

538. Կատարե՛ք գումարում.

ա) (+3) + (–4),=-1

դ) (+15) + (–6),=+9 

է) (–18) + (+7), -9

բ) (–11) + (+5), =-6

ե) (–8) + (+7),=-1 

ը) (–21) + (+8),=-13

գ) (–10) + (+3),=-7

 զ) (+31) + (–10),=+21

 թ) (+19) + (–12)։=+8

539. Գտե՛ք գումարը.

ա) –5 + 7,=+2 

գ) 80 + (–100), =-20

 ե) –23 + (–14),=-37

 բ) –15 + 8,=-7 

554. Շենքի բարձրությունը 30 մ է։ Նրա երկարությունը բարձրության 180 %-ն է, իսկ լայնությունը` 60 %-ը։ Գտե՛ք շենքի ծավալը։

23.11.2022

516, 517, 518, 520, 521, 522, 523։

516.41, – 43, – 49, 42, – 47, – 44, – 50 թվերի մեջ գտե՛ք ամենափոքր բացարձակ արժեքն ունեցողը։41

517. Գտե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք աստղանիշի տեղում գրելու դեպքում երկու անհավասարություններն էլ ճիշտ կլինեն.

ա) 0 < 2 < 3,

գ) 8 < 9 < 10,

 ե) – 6 < -5 < – 1,

 բ) – 4 < -1 < 0,

դ) – 3 < -2 < 3,

զ) –1< 0< 1։

518. Հակադիր թվերի զույգում ո՞ր թիվն է մյուսից մեծ։ Ի՞նչ դասավորություն ունեն նրանք կոորդինատային ուղղի վրա։Դրականը մեծ է բացասականից բացասականը կորդինատային ուղղի վրա ձախ կողմում է իսկ դրականն աջ։

520․ Բերե՛ք երկու տարբեր ամբողջ թվերի այնպիսի երկու զույգերի օրինակներ, որոնցում՝

 ա) առաջին զույգի ավելի մեծ թիվը փոքր լինի երկրորդ զույգի ավելի փոքր թվից, 1,3-4,5

բ) առաջին զույգի ավելի փոքր թիվը փոքր լինի երկրորդ զույգի ավելի փոքր թվից։2,5-1,6

521․ Գտե՛ք ձախ սյունակի յուրաքանչյուր արտահայտության համար- ժեքը աջ սյունակում. 1)  Մրցույթի մասնակիցների 5 %-ը,       2)  մրցույթի մասնակիցների մեկ քառորդը,

2)  մրցույթի մասնակիցների 100 %-ը,   4)  մրցույթի բոլոր մասնա- կիցները։

 3)  մրցույթի մասնակիցների 25 %-ը, 3)  մրցույթի մասնակիցների մեկ քսաներորդը,

4)  մրցույթի մասնակիցների 50 %-ը։     1) Մրցույթի մասնակիցների կեսը,

522․ Խնայբանկը յուրաքանչյուր ավանդին տարեկան ավելացնում է նրա 15 %-ը։ Երկու տարի անց ի՞նչ գումար գրանցված կլինի ավանդատուի հաշվում, եթե նա բանկին հանձնի 200000 դրամ։

23.11.2022

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական քքպրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից: