Рубрика: Uncategorized

Գոյականի հոլովումը

Հայերենը ունի 7 հոլով:

Ուղղական ով, ինչ- տղա, սեղան

Սեռական ում, ինչի-տղայի, սեղանի

Տրական ում, ինչին-տղային, սեղանին

Հայցական ում, ինչը-տղային, սեղանը

Բացառական ումից, ինչից-տղայից, սեղանից

Գործիական ումով, ինչով-տղայով, սեղանով

Ներգոյական ում մեջ, ինչի մեջ կամ ինչում-տղայի մեջ, սեղանի մեջ կամ սեղանում

  1. Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով:  Մեքենա-յով, ավազ-ից, անտառ-ում քաղաք-ից, տառեր-ին, սեղան-ի, լուսամուտ-ից, մարդկանց-ով, երեխա-ների, գրչատուփ-ին, մատներ-ով, ստեղնաշար-ին:
  • Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:
    Գրք-ային, գրք-ից, մեքենա-յով, քաղաք-ից, ան-գլուխ, մս-ոտ, մս-ից, քաղաք-ային, յուղ-ոտ, բախտ-ից, ան-բախտ, գլխ-ավոր, գլխ-ով, մարմն-ին, ան-մարմին:
  • Բայերից ություն ածանցի միջոցով ստացեք գոյականներ:
    Լավանալ-լավություն, մեծանալ-մեծություն, թանկանալ-թանկություն, չորանալչորություն, բարձրանալ-բարձրություն, տաքանալտաքություն, գեղեցկանալգեղեցկություն, վատանալ-վատություն:
  • Որոշեք, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները և մեկական օրինակ դուք ավելացրեք: 
    Փողից,փողոցից-բացառական հոլով,  ձեռքով,տետրով-գործիական հոլով, փշին,վարդին-տրական  հոլով, սրտում,ձեռքում-ներգոյական հոլով, աչքի,ակնոցի-սեռական հոլով։

Оставить комментарий