ԱՆՏԱՌՈՒՄ

 3 days ago  Anahit

Համո Սահյան     Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր : ծվեններ- Պատառոտված՝ գզգզված հագուստ: եղյամ-Աստղանման սառցային բյուրեղների ձևով գետնի բույսերի առարկաների վրա նստող մթնոլորտային տեղում: Փայտահատը- Անտառափայտ կտրող բանվոր:թեղին- Հարդախառն ցորենի կամ գարու դեզ։ 

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր: Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։ Իրար փաթաթված ստվեր ու կածան: Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում: Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։ Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր: գլուխն արծաթում,ականջ էր դնում-լսում էր,

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները: Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում, Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային, Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային, Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝,
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,


5. Նկարագրի՛ր աշնանային անտառը: Աշնանային անտառը   շատ գեղեցիկ էր,  վայրի նշենին մրսում էր,այնտեղ փայտահատ կար ։Այտեղ խարույկ էր վառվում  և օրօր էր ասում աշունն անտառին ,բայց դեռ անտառի քունը  չէր տանում։

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը: Սոճին ասաց․

-Ինչ գեղեցիկ է  այս խարույկի ծուխը,որ ծածանվում է երկնքում։

-Այո շատ գեղեցիկ է և նաև մեզ տաքություն է տալիս  այս ցուրտ անտառում,-պատասխանեց եղևնին։

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

Оставьте комментарий