Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է… Կմնամ, կլինեմ այսպես:
Գրի՛ր ստեղծագործական շարադրություն << Մասուրի ճամփորդությունը>> վերնագրով և հրապարակի՛ր։Մի անգամ մասուրը ճանփորդում է և տեսնում է մի առվակի առվակը ասում է որտեղ ես գնում։ Մասուրը պատասխանում է․
— Ես գնում եմ իմ ընկերոջ մոտ՝ եղևնու մոտ, առվակը ասում է․
— Կարող եմ ես ել գամ քեզ հետ։ Մասուրը պատասխանում․
-Այո իհարկ է կարող ես։ Եվ մասուրն ուառվակը գնում են եղևնու մոտ և միասին զրուցումեն անտառի մասին։
10. Արտահայտիչ ընթերցի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։
11. Ի՞նչ գիտես մասուրի մասին։ Տարբեր աղբյուրներից օգտվելով՝ ուսումնական նյութ պա
տրաստի՛ր։ Հայտնի են մոտ 350-400 տեսակներ։ Մասրենու նարնջագույն պտուղները հավաքում են սեպտեմբեր ամսին, ավելի ուշ ամիսներին պտուղները կարմրում են: Նարնջագույն պտուղներն առավել հարուստ են վիտամիններով և սննդարար տարրերով, քան կարմիր պտուղները: Սակայն սա չի նշանակում, որ կարմիր պտուղներն օգտակար չեն: Մասուրը մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում, որն իր քանակությամբ գերազանցում է նույնիսկ կիտրոնին: Բացի այդ, մասուրը պարունակում է վիտամիններ В1, В2, К, Е, В6։ Մանրացրած մասուրի թուրմն ունի լեղամուղ և հակաբորբոքային հատկանիշներ, դրական է ազդում մարսողական համակարգի վրա, ունի միզամուղ ազդեցություն: Մասուրի բաղադրության մեջ մտնող վիտամին Р-ն ամրացնում է մազանոթները: Կարոտինը կամ վիտամին А-ն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Չինական բժշկության մեջ մասուրի արմատն օգտագործվում է մարսողական համակարգը լավացնելու և պարազիտներն օրգանիզմից դուրս բերելու համար: