Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Առաջադրանքներ
- Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։ երկնչում է— Վախենալ,ահռելի- Ահ ու սարսափ ազդող։
- Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։
Առուն մասուր է տանում-
Կարմիր սարսուռ է տանում,
- Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։
Գխավոր հերոսը առուն է որովհետև բանաստեղծությունում նկարագրում են առվին։
- Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։
Բանաստեղծությունը ունի կարմիր գույն։
- Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
- Վերլուծիր բանաստեղծության մեջ ընդգծված հատվածը։
Նա երկնչում է քարից
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:-Առուն վախենում է քարից բայց երբ թռչում է ուժեղանում է։
- Բացատրի՛ր հետևյալ միտքը․
Առուն մասուր է տանում,-Առուն տանում է մասուր
Կարմիր սարսուռ է տանում- կարմիր վախ է տանում
Աշուն է, ուշ է:-խոր աշուն է
8. Տրված բառերի գործածությամբ, ութնյակներ / ութ տողից կազմված բանաստեղծություն/ կամ քառյակներ/ չորս տողից կազմված բանաստեղծություն/, հորինի՛ր:
Մասուր-, սարսուռ, աշուն, ուշ, փուշ, կարմիր, անուշ, մշուշ, մուժ, քամի, տանի։
Ուշ աշնան մշուշի մեջ
Կարմիր մասուր,անուշ մասուր
Քամին տանում է
Քամի ու մուժ
Անուշ աշուն։
- Գրի՛ր ստեղծագործական շարադրություն << Մասուրի ճամփորդությունը>> վերնագրով և հրապարակի՛ր։Մի անգամ մասուրը ճանփորդում է և տեսնում է մի առվակի առվակը ասում է որտեղ ես գնում։ Մասուրը պատասխանում է․
— Ես գնում եմ իմ ընկերոջ մոտ՝ եղևնու մոտ, առվակը ասում է․
— Կարող եմ ես ել գամ քեզ հետ։ Մասուրը պատասխանում․
-Այո իհարկ է կարող ես։ Եվ մասուրն ուառվակը գնում են եղևնու մոտ և միասին զրուցումեն անտառի մասին։
10. Արտահայտիչ ընթերցի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։
11. Ի՞նչ գիտես մասուրի մասին։ Տարբեր աղբյուրներից օգտվելով՝ ուսումնական նյութ պա
տրաստի՛ր։ Հայտնի են մոտ 350-400 տեսակներ։ Մասրենու նարնջագույն պտուղները հավաքում են սեպտեմբեր ամսին, ավելի ուշ ամիսներին պտուղները կարմրում են: Նարնջագույն պտուղներն առավել հարուստ են վիտամիններով և սննդարար տարրերով, քան կարմիր պտուղները: Սակայն սա չի նշանակում, որ կարմիր պտուղներն օգտակար չեն: Մասուրը մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում, որն իր քանակությամբ գերազանցում է նույնիսկ կիտրոնին: Բացի այդ, մասուրը պարունակում է վիտամիններ В1, В2, К, Е, В6։ Մանրացրած մասուրի թուրմն ունի լեղամուղ և հակաբորբոքային հատկանիշներ, դրական է ազդում մարսողական համակարգի վրա, ունի միզամուղ ազդեցություն:
Մասուրի բաղադրության մեջ մտնող վիտամին Р-ն ամրացնում է մազանոթները: Կարոտինը կամ վիտամին А-ն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Չինական բժշկության մեջ մասուրի արմատն օգտագործվում է մարսողական համակարգը լավացնելու և պարազիտներն օրգանիզմից դուրս բերելու համար: