Рубрика: պատմություն 9

պատմություն

Տիգրան Հայրապետյան-Բացահայտիր՝ ո՞վ է Տիգրան Հայրապետյանը:

  • Բնութագրիր այն ժամանակահատվածը , երբ է ապրել, գործել է  հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանը:
  • Քո կարծիքով, ինչու՞ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող գրադարանը կրում է Տիգրան Հայրապետյանի անունը:

Կենսագրական
Տիգրան Արտյուշայի Հայրապետյանը հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան է։ Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում։ 1970-1980 թթ. սովորել է թիվ 71 դպրոցում: Աշխատել սկսել է 16 տարեկանից։
1983-1991 թթ. եղել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժի ուսանող: Համալսարանը ավարտել է 1991 թվականին: 1989-90-ական թթ. անցել է մասնագիտական վերապատրաստում է Թունիսի Հաբիբի Բուրգիբայի անվան ինստիտուտում: 1991-92 թթ. եղել է «Հայ համակարգիչ» կենտրոնի «Հայաստան-Միջին Արևելք» ամսագրի գլխավոր խմբագիր: 1991 թ.` ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անկախ փորձագետ: 1992-94 թթ. եղել է «Ազգ» օրաթերթի քաղաքական մեկնաբան, 1992-93 թթ. «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» համահիմնադիր և տնօրեն: 1993-95 թթ. «Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի» համահիմնադիր և հետազոտությունների գծով փոխտնօրեն, 1998-99 թթ. «Նոր Ուղի» քաղաքական-վերլուծական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր:
Տիգրանը առաջին օրվանից ակտիվ մասնակցել է Արցախյան շարժմանը և եղել է երիտասարդական շարժման կազմակերպիչ-ղեկավարներից:
1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։ Մոտ 400 հրապարակումների հեղինակ է:
1999 թվականի մարտի 9-ին Տիգրան Հայրապետյանը մահացել է ավտովթարի պատճառով (ողբերգական զուգադիպությամբ՝ իր մայրիկի ծննդյան օրը)։ 1999 թվականի մայիսի 9-ին Երևանի Քանաքեռ-Զեյութուն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը Տիգրան Հայրապետյանին վրաերթի ենթարկած (որի արդյունքում ստացած վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում) Անդրանիկ Մաշակարյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։
Նրա կարևոր աշխատություններն են. «Անապատի հազար տարի»,«Երրորդ աշխարհամարտի մատույցներում» երկհատոր ուսումնասիրությունը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կարևոր կրթական-կառուցվածքային բաղկացուցիչ է «Տիգրան Հայրապետյան»-ի անունը կրող գրադարանը:

Рубрика: Հայոց լեզու

հայոց լեզու


Дата: 16.03.2026Автор: Արևիկ Ներսիսյան0 Комментарии

Ածանցավոր բայեր

Ըստ կազմության՝ բայերը լինում են պարզ և ածանցավոր։

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`  մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:  Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:

Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել: Բացի ածանցավոր բայերից կան նաև հարադրական  բայեր: Դրանք բարդ բառեր են, դրանց բաղադրիչները գրվում են առանձին, բայց իմաստով համարժեք են մեկ բայի՝ բարև տալ-բարևել:

1. Բառաշարքում ընդգծի՛ր բայերը:

Անվայել, գդալ, գիշերել,ավլել, արևագալ, թնդալ, ցախավել, հսկել, զգալ, բղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ,  գթալ,, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել:

2Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:
Հանդիպել, շքեղանալ, ժպտալ, հարստանալ, սևանալ, ներել, մթնել, կահավորել, թանկանալ, անհետանալ, խնամել, ճաքել, պայքարել, կապտել, ծարավել, վստահել, շիկնել, նեղանալ:

ինչ անել-հանդիպել,ժպտալ,հարստանալ,կահավորել,խնամել,պայքարել,վստահել,նեղանալ։

ինչ լինել-շքեղանալ, սևանալ,մթնել,թանկանալ,անհետանալ,ճաքել,կապտել,ծարավել,շիկնել։

3.Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:
Ավարտ, կռիվ, վեճ, շղթա, հաշիվ, կույտ, ժպիտ, սղոց, վճիռ, տոն, փունջ, կարոտ, վկա, կազմ, կերակուր, գործ, հունձ, սոսինձ, փայլ, անձրև, քրքիջ, ավել, գին, նվեր:

ավարտել,կռվել,վիճել,շղթայվել,հաշվել,կուտակվել,ժպտալ,սղոցել,վճռել,տոնել,փնջել, կարոտել,վկաել,կազմել,կերակրել,գորքել,հնձել,սոսնձել,այլել,անձրևել,քրքնջալ,ավելացնել,գնել,նվիրել։

4.Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմի՛ր ածանցավոր բայեր:
Շատեն
մեծեն
սակավ
հարց
կիպ
ամուր
մահ
գեղեցիկ
վախ
մոտ
բազում
կանգ
կույր
ոչինչ
ուրախ
առաջ

5․ Տրված բայերը ածանցման միջոցով դարձնե՛լ բազմապատկական ( ատ, ոտ կոտ, տ):
Մրել
պատռել
ցատկել
կտրել
նստել
պոկել
կոտրել
թռչել
խոցել
մորթել
գրել

6.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնե՛լ պատճառական (ացն, եցն, ցն):
Քայլել
կարմրել
հագենալ
պայթել
նստել
խմել
խոսել
հիշել
հագնել
իջնել
քնել
մեծանալ
փախչել
դողալ
խաղալ
վախենալ
թռչել
ծիծաղել
փայլել
առաջանալ
կատաղել

7.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել
բ.  խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:

ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել
բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:


8․ Գրիր տրված բայերի դեմքը, ժամանակը, թիվը:

Երգում էի- առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
նկարեց-
կսովորես-
գրեցինք-
գնալու են-
վազել ենք-
կռվեցին-
հավատում եմ-
կփայլեն-
տխրեցիր-

Рубрика: երկրաչափություն

երկրաչափություն

MA և MB ոչ զրոյական չհամուղղված վեկտորների կազմած անկյուն կոչվում է AMB անկյունը․

Եթե վեկտորները համուղղված են կամ դրանցից գոնե մեկը զրոյական է, ապա կընդունենք, որ դրանց կազմած անկյունը 0° է:
Եթե երկու վեկտորների սկզբնակետերը չեն համընկնում, ապա դրանց կազմած անկյունը որոշելու համար պետք է դրանք տեղադրել որևէ K կետից և օգտվել նույն սկզբակետն ունեցող վեկտորների կազմած անկյան սահմանումից:

a և b վեկտորների սկալյար արտադրյալ՝ a  b, կոչվում է դրանց երկարությունների և դրանց կազմած անկյան կոսինուսի արտադրյալը․

Եթե a և b վեկտորները փոխուղղահայաց են՝ a = 90°, ապա

a և b վեկտորների սկալյար արտադրյալը՝ արտահայտված դրանց կոորդինատներով:

a{x1; y1} և b{x2, y2} ոչ զրոյական վեկտորների սկալյար արտադրյալը՝ a . b = x1 x2 + y1 y2 :

Ցանկացած a, b, c վեկտորների համար.

  1.  b = b  a
  2. (a + b)  c = a ․ c + b ․ c

Առաջադրանքներ․

1)Գտե՛ք |a| = 4, |b| = 3 երկարությամբ՝ վեկտորների սկալյար արտադրյալը, եթե դրանց կազմած անկյունը 30° է:

4x3x√3/2=

6√3

2)45° անկյուն կազմող a և b վեկտորների սկալյար արտադրյալը 8 է, a = 2√2: Գտե՛ք |b|-ն:

2√2 x b x √2/2=8

2b=8

b=4

3)Գտե՛ք a և b վեկտորների կազմած անկյունը, եթե |a| = 5, |b| = 4, a  b = -10:

a=-5

b=2

4)a և b վեկտորների կազմած անկյունը 90° է: Գտե՛ք a(a + b) -ն, եթե
|a| = 5:

a(a + b)=a2+ab=25

5)a և b վեկտորները հակուղղված են: Գտեք 2a և 3b վեկտորների սկալյար արտադրյալը, եթե |a| = 6, |b| = 4 :

12*12*-1=-144

6)Գտե՛ք a{3;-4} և b{2;6} վեկտորների սկալյար արտադրյալը:

7)a{3;-4}, b{9; -3}, c{6;-2}, d{3;-2} վեկտորներից որո՞նք են ուղղահայաց p {2;6} վեկտորին:

8)Գտե՛ք x-ը, եթե a{x;2} և b{4;-2} վեկտորների սկալյար արտադրյալը 12 է: